Տիեզերական խայտառակություն

Բեյրութը աղետալի հարված է պատրաստում Հայաստանի դեմ

Դեկտեմբերի 6, 2016
Բեյրութը աղետալի հարված է պատրաստում Հայաստանի դեմ

Օսկան Քոչարյան


Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որը բեյրութցի է ծագումով և էությամբ, տարիներ առաջ խաղաց իր ամուսնու` Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: Այդ ֆիլմում նկարահանվեց նաև Շարլ Ազնավուրը: «Արարատ» ֆիլմը մեծ արձագանք առաջացրեց աշխարհով մեկ, թեպետ այն բարձրորակ արվեստ չէր, բայց, այնուամենայնիվ, միայն Էգոյանի և Ազնավուրի անունները բավական էին, որ կինոաշխարհում այդ ֆիլմը զրնգոց հաներ: Այդպես էլ եղավ:


Քանի որ ֆիլմում արծարծվում էր Հայոց ցեղասպանության թեման, այն չէր կարող քաղաքական շուխուռի առիթ չհանդիսանալ: Թուրքիայում «Արարատ» ֆիլմի դեմ ինչ-որ ակցիաներ կազմակերպեցին, եթե չեմ սխալվում՝ Ստամբուլում նույնիսկ արգելվեց դրա ցուցադրումը, ինչը վկայում է Էրդողան էֆենդու ցածր ինտելեկտուալ ունակությունների մասին: Եթե հիշում եք, ֆիլմի երկու գլխավոր հերոսները` քույր և եղբայր, սիրեկաններ էին, մեղմ ասած, սեքսով էին զբաղվում հենց իրենց հոր և մոր տանը: Տղայի մայրն էլ գիտեր (Արսինե Խանջյանն էր այդ կերպարը մարմնավորում) և ըմբռնումով էր մոտենում իր զավակի և իր ամուսնու դստեր սեռական կապին: Թե ինչն էր ստիպել ռեժիսոր Էգոյանին ֆիլմի սցենարում հայ քույր ու եղբայր դեռահասներին դարձնել սիրեկաններ, ինչ գեղարվեստական նպատակներ էր հետապնդում, որն էր նման արատավոր կապի անհրաժեշտությունը դրամատուրգիայի համար` հայտնի չէ, հնարավոր է, որ դա հայտնի լինի Բեյրութում: Գուցե ես այդքան ազատամիտ չեմ և երբեք չեմ հասկանա: Բայց ստույգ հասկանում եմ, որ եթե Էրդողան էֆենդին ունենար Վլադիմիր Պուտինի ինտելեկտի 10 տոկոսը, ապա հենց ինքն անձամբ կդառնար այդ ֆիլմի քավորն ու հովանավորը. նա աշխարհով մեկ այդ ֆիլմը կհաներ մեծ էկրան և կասեր, թե` տեսե՛ք, թե ովքեր են հայերը, եղբայրը քրոջն է «շինում» հայրական տանը, այսպիսին են հայերի ավանդույթներն ու բարոյականությունը, և դուք դեռ նորմալ կարծի՞ք ունեք սրանց մասին: Մի խոսքով, բախտներս բերեց, Էրդողանին Աստված Պուտինի խելքի 10 տոկոսը չէր տվել, և նա մեզ չխայտառակեց, չպղծեց հայկական ինքնությունն աշխարհում:


Բանն այն է, որ Ատոմ Էգոյանն իրո՛ք արդի խոշորագույն ռեժիսորներից է: Նրա հենց առաջին ֆիլմերից մեկը` «Էկզոտիկան», կինոաշխարհում նոր խոսք էր և ֆուռոր առաջացրեց: Բայց հենց Էգոյանն իր տիկնոջ հետ որոշեց անդրադառնալ ազգային հարցին, արդյունքը խայտառակության վերածվեց, թե՛ գեղարվեստական, թե՛ մնացած բոլոր իմաստներով: Ինչո՞ւ: Մենք հեռու ենք այն մտքից, որ Էգոյանը, լինելով բեյրութցի կնոջ ամուսին, դիվերսիա կատարեց հայ ժողովրդի դեմ իր ֆիլմով: Ընդհակառակը, նա ցանկանում էր միայն լավը, բայց, ինչպես կասեր երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինը, «хотели как можно лучше, получилось как всегда»: Էգոյանը Կանադայում բարեպաշտ քաղաքացի է, ինչպեսև տիկին Արսինեն, նրանք չեն մասնակցում զանգվածային անկարգություններին, սկանդալներ չեն հրահրում, հանդուրժողականություն են ցուցաբերում և քարոզում, սրանց ուշքը գնում է միասեռականների համար: Մի խոսքով, երբ սրանք Հայաստանից հեռու զբաղված են ոչ հայկական հարցերով, ոչ հայկական թեմաներով ֆիլմեր են նկարում, ամեն ինչ լավ է ստացվում, բայց հենց սրանք գալիս են Հայաստան կամ զբաղվում են հայկական հարցերով, արդյունքն աղետալի կամ գոնե խայտառակ է լինում: Թե ինչու է այդպես` չենք էլ ուզում մտածել, ուղղակի պետք է իրականությունն ընդունել այնպես, ինչպես այն կա, և հետևություններ անել պաշտպանվելու համար:


Բանն այն է, որ Բեյրութը միակ քաղաքն է աշխարհում, որտեղ կա Բուրջ Համուդ թաղամաս, որտեղ ծնունդ են առել «Հըզբոլլահն» ու ԱՍԱԼԱ-ն: Իսկ ի՞նչ ասել է ԱՍԱԼԱ: Միանշանակ կարելի է ասել, որ դա չափազանց հայրենասեր հայորդիների կազմակերպություն էր, բայց, ցավոք, հայ ժողովուրդը դրանցից չխերվեց: Վարուժան Կարապետյան կար, իր արևին թուրք էր ուզում սպանել Փարիզի օդանավակայանում, բայց սպանեց ութ մարդ, որոնցից ընդամենը մեկն էր թուրք: Վարուժանին դատապարտեցին ցմահ ազատազրկման, հայերը Բեյրութում նրան հերոս հռչակեցին, նախագահ Քոչարյանն էլ իր արևին որոշեց հայրենասեր թվալ և Ֆրանսիայի նախագահ Շիրակին դիմեց խնդրանքով, որպեսզի Վարուժանին ազատի և արտաքսի Հայաստան: Քոչարյանը կարծեց, թե Շիրակը մեծ լավություն է անում իրեն, սակայն Շիրակն ավելի ճիշտ էր մտածում` հենց Քոչարյանը նրան և նրա երկրին լավություն արեց, քանզի ֆրանսիացի հարկատուին ազատեց մեկ ձրիակեր ահաբեկչի ցմահ կերակրելու հոգսից: Ինչևէ, ֆրանսիացիներն ուրախությամբ բաց արեցին իրենց բանտի դռները, շնչելու իրավունք չունեցող մեկին տվեցին հայերի ձեռքը և ուղարկեցին Հայաստան:


Ո՞րն էր Վարուժան Կարապետյանի սխրանքը: Օսկանյան Վարդանիկն ասում է, թե այդպիսով «մեր դղաները ցեղասպանության ճանաչման հարցը մոդեձրին»: Միանշանակ, սա ապուշ մարդու կարծիք է: Տեռորով ոչինչ չեն մոտցենում, և եթե Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ահաբեկչության շնորհիվ, ուրեմն, թող ընդհանրապես չճանաչվի: Լավ կամ վատ ահաբեկիչ չկա, նրանք բոլորը չարիք են, եթե անգամ բարի գաղափարներ են քարոզում: Իսկ ո՞րն էր Ալեք Ենիգոմշյանի սխրանքը: Ի՞նչ գործ ունի նորմալ մարդու ձեռքում նռնակը, մանավանդ որ այդ նռնակով պրն Ալեքը պատրաստվում էր հայ մարդու պայթեցնել:


Իհարկե, չի կարելի կասկածել Ժիրայր Սեֆիլյանի հայրենասիրությանը, բայց, ավաղ, նրա ազգասեր գործերն էլ մշտապես աղետի են հանգեցնում: Նա երազում է իր սեփական «Հըզբոլլահն» ունենալ Հայաստանում, նա նախանձում է իր թաղի տղայի` «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալայի հաջողություններին և չի դադարում նախանձել, որն էլ սպանում է: Եվ այդ անդադարության արդյունքը «Սասնա ծռերի» փորձանքն էր, որը հայ ժողովուրդը դեռ երկար կհիշի, բայց ափսոս, որ հիշելուց զատ հետևություններ չի անի: Իսկ ի՞նչ հետևություն պետք է անել:


Հետևությունը մեկն է. պետք է արգելել մեր բեյրութցի եղբայրներին երբևէ զբաղվել Հայաստանի ներքին քաղաքական հարցերով, քանզի նրանց զբաղվելու արդյունքները մենք տեսել ենք ամբողջ աշխարհում և վտանգավոր ենք համարում, հետևաբար, այլևս չենք ուզում տեսնել: Բայց մեր բեյրութցի եղբայրներն այլ կարծիք ունեն, նրանք համոզված են, որ այսուհետ էլ ավելի են ակտիվանալու Հայաստանի քաղաքական կյանքում, իսկ սա նշանակում է, որ նրանք մտադիր են Երևանը վերածել Բեյրութի:


Երեկ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և այլ բեյրութցիներ հայտարարեցին, որ 2017-ի ապրիլյան ընտրություններին պատրաստվում են մասնակցել դիտորդի կարգավիճակով: Նրանք պատրաստվում են հարյուրավոր դիտորդներ պատրաստել և իրենց հետ բերել Հայաստան: Անձամբ ինձ դժվար չէ պատկերացնել, թե ինչ ավարտ կունենա այս հայրենասիրական առաքելությունը, իսկ ով դժվար է պատկերացնում, փոքր-ինչ մանրամասնեմ:


Ուրեմն, ապրիլի 2-ից հետո հայ ժողովուրդը «Սասնա ծռերին» կհիշի որպես չարաճճի մանուկների և կպահանջի նրանց անմիջապես բանտից տեղափոխել մանկապարտեզ: Եվ այդ պահանջն արդարացի և իրավացի կլինի, քանզի աշխարհահռչակ բեյրութցիների բերած դիտորդների խումբը՝ տեղի ընդդիմադիր հանրույթի գլխին կանգնած, այստեղ այն բանը կանի, որ մոտակա տարիներին Երևանը կհիշեցնի 1982 թվականի Բեյրութը, եթե ոչ Հալեպն ու Մոսուլը: Եթե Սեֆիլյանը նստած տեղից հուլիսյան ողբերգությունը սարքեց, բա համաշխարհային համբավ և այդ իսկ պատճառով ինչ-որ չափով անձեռնմխելիություն ունեցող մեր բեյրութցի աստղե՞րն ինչ կանեն: Մենք ասում ենք` Երևանը կդառնա առնվազն 1982-ի Բեյրութի կրկնօրինակը, եթե որևէ բան չձեռնարկվի:


Երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է կանխի գալիք ազգային աղետը, դրա համար ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները: Պետք է խոչընդոտել «դիտորդների» ներխուժմանը (ընդհուպ մինչև Հայաստան մուտքի արգելք, վիզաների տրամադրման մերժում), իսկ ներխուժածներին անհրաժեշտ է վնասազերծել ամեն գնով և ամենակարևորը` դրանց բոլորին ստիպել Հայրենիքը սիրել հեռվից: Մի խոսքով, քաղաքական ղեկավարությունը ճիշտ կանի, որ քանի դեռ ժամանակ կա՝ սովորի և ըմբռնի, թե ինչ են Բեյրութն ու բեյրութցին: Եվ ըստ այդմ գործի ու փրկի Հայաստանը:


Հետգրություն


Գասպարյան Վովան, ասում են, վատ տղա չէ, և ցավալի է նրա մասին մտածել, քանզի ապրիլյան գլխավոր զոհն ինքն է լինելու: Պրն Գասպարյանին խորհուրդ ենք տալիս, եթե քաղաքական ղեկավարությունը մեր բեյրութցի «աստղերի»՝ դիտորդների դեմ կտրուկ միջոցներ չձեռնարկի, 2017-ի մարտին ինչ-որ մի պատրվակով կա՛մ հիվանդանալ (այսինքն՝ կեղծ բժշկական թուղթ ներկայացնել), կա՛մ ընդհանրապես թոշակի անցնել: Քանի որ այդ դրամայի արդյունքում քավության նոխազ ինքն է նշանակվելու (այս անգամ կջարդվեն ոչ թե 50, այլ հազարավոր ոստիկանների գլուխներ, դե, Գասպարյանն էլ մի բան պիտի անի, չէ՞, ի պատասխան` այստեղից բխող բոլոր հետևանքներով), իսկ դա ծանր և անարդար բեռ կլինի…






Դիտումների քանակ 82343


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի հերթական ձեռքբերումը` Օսիպյանին ու Պողոսյանին Նյուրնբերգ են քարշ տալիս

Փաշինյան Նիկոլի հերթական ձեռքբերումը` Օսիպյանին ու Պողոսյանին Նյուրնբերգ են քարշ տալիս

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում արժեքների այնպիսի նենգափոխում տեղի ունեցավ, որն ընդհանրապես այլասերեց իրավագիտակցությունն ու քա...

Եվս երկու խայտառակություն դարձան ՀՀ քաղաքացի

Եվս երկու խայտառակություն դարձան ՀՀ քաղաքացի

Սեպտեմբերի 6, 2018


Հուսանք, որ Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը կհամալրեն ՀՀ հպարտ քաղաքացիների գլխաքանակը, քանզի նորմալ մարդկանց մեջ նրանց տեղ չկա...

Հայ լեսբոսուհիների առաջնորդը

Հայ լեսբոսուհիների առաջնորդը

Հուլիսի 18, 2018


Կանադահայ դերասանուհի և պոռնոաստղ Արսինե Խանջյանը, որ համատեղության կարգով որոշել է նաև հասարակական գործիչ համարվել և պարբերաբա...

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլից այսօր վերջապես լավ բան լսեցինք: Պարզվում է, Բեյրութ քաղաքի դաշնակները միացել են նրա շարժմանը: Թե ինչ բան է Բեյ...

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

Հուլիսի 25, 2017


Կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը` Թորոս Սեֆիլյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում է արել. «Աշխարհահռչակ ռեժի...

Արսինեն և Ատոմը տվայտում են

Արսինեն և Ատոմը տվայտում են

Հուլիսի 10, 2017


Դերասան Արսինե Խանջյանին ու ռեժիսոր Ատոմ Էգոյանին մեր երկրում հարգում ու մեծարում էին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չորոշեցին ...

Մոտենում է Հայաստանի բեյրութազերծման պահը

Մոտենում է Հայաստանի բեյրութազերծման պահը

Մարտի 31, 2017


Սկսում է իրականանալ հայ ընդդիմության մուրազը. բեյրութցիների գլխավորած դեսանտը (գլխաքանակը` 300) արդեն Հայաստանում է: Այսօր նախկ...

Վարչապետ Կարապետյանը փախչելու է երկրից

Վարչապետ Կարապետյանը փախչելու է երկրից

Մարտի 25, 2017


Այդ ի՜նչ օրի ենք մենք հասել, որ Բեյրութից գալիս են մեզ հսկելու, ստուգելու, սովորեցնելու: Սա է խայտառակությունը: Հասկացող մարդիկ...

Ի՞նչն է հրապուրում պոռնոաստղին հայկական գյուղերում

Ի՞նչն է հրապուրում պոռնոաստղին հայկական գյուղերում

Մարտի 24, 2017


Նախկին պոռնոաստղ Արսինե Խանջյանը շրջում է Հայաստանի գյուղերով: Կարծես նախընտրական կամպանիա է ծավալում, սակայն քարոզ չի անում: Թ...

Նախկին պոռնոաստղի խոստովանումը

Նախկին պոռնոաստղի խոստովանումը

Մարտի 23, 2017


Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու կանադահայա կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը մարտի վերջին արդեն կլինեն Հայաստանում: Այս մասին աս...

Սեյրան Օհանյանը փչացավ

Սեյրան Օհանյանը փչացավ

Մարտի 3, 2017


Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ պաշտոնանկությունից հետո նախկին նախարար Սեյրան Օհանյանը վիրավորված կնոջ կեցվածք էր ընդունել, ...

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Փետրվարի 4, 2017


Բեյրութցի Արսինե Խանջյանը, որին պոռնոաստղ առաջին անգամ մենք անվանեցինք դեռ անցած տարի, կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցներ...

Ուշադրություն. ախպար եղբայրները մեզ պիտի հսկեն ու դաստիարակեն

Ուշադրություն. ախպար եղբայրները մեզ պիտի հսկեն ու դաստիարակեն

Դեկտեմբերի 5, 2016


Ուշադիր նայեք Թանկյանի դեմքին և փորձեք Շոպենհաուերի ֆիզիոգնոմիկայի տեսությամբ պարզել սրա խելքի չափն ու մակարդակը: Կարծում ենք` ...

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Հոկտեմբերի 25, 2016


Այսօր շատ է խոսվում գալիք դրամատիկ իրադարձությունների մասին: Ավելի շուտ` կանխատեսումներ են արվում «Սասնա ծռեր»-2, «Սասնա ծռեր»-...

Գեյ շքերթը` նորաձևության շղարժի տակ

Գեյ շքերթը` նորաձևության շղարժի տակ

Հոկտեմբերի 25, 2016


Հոկտեմբերի 17-19-ին նախկին Մերգելյան ինստիտուտի ամենագործուն մասնաշենքում, «Երևան-էքսպո» ցուցահանդեսային երկհարկանի սրահում «Նո...

Մենք Արսինե Խանջյան չենք

Մենք Արսինե Խանջյան չենք

Հուլիսի 28, 2016


Երևանի Խորենացի փողոցից երեկ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը բերման ենթարկելու պատմու...

Կանադան ի դեմս իր աստղի միանում է Սեֆիլյանի պայքարին

Կանադան ի դեմս իր աստղի միանում է Սեֆիլյանի պայքարին

Հուլիսի 27, 2016
1

Հայաստանին իրոք անհրաժեշտ է նոր մոտեցում արտասահմանցիների հանդեպ, նրանց` Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու ազատություններն...

«Հըզբոլահի» ենփադրյալ ռեզիդենտի 7 միլիոնանոց վարկածը

«Հըզբոլահի» ենփադրյալ ռեզիդենտի 7 միլիոնանոց վարկածը

Մայիսի 12, 2016


Այսօր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ասուլիս է հրավիրել և սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ