Ազգային խայտառակություն

Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Դեկտեմբերի 5, 2016
Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Ծառուկ Սարգսյան


Բայց Ծառուկյանի սիրտը դժվար թե Ուրիխանյան ուզի


Հենց որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձի լուրը տարածվեց, «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը սկսեց իրեն պատեպատ խփել: Նրա բոլոր ծրագրերն այս փոփոխության հետ ձախողվում են: Եթե կան մարդիկ, որոնց համար Ծառուկյանի հայտնությունը բացառապես վտանգ է, դրանցից մեկը Ուրիխանյանն է: Ահա այս մտագար փնտրտուքների բովի մեջ էլ նա այսօր հանկարծ հայտարարում է, թե հնարավոր է համարում դաշինք կազմել (!?) ԲՀԿ-ի հետ: Այսինքն, մարդը ուզում է վերադառնալ նրանց մոտ, որոնց վրա ամիսներ առաջ թքեց ու հեռացավ: Հավանաբար, հենց սա է Ուրիխանյանի պատկերացրած բարձր քաղաքականությունը:


Բանն այն է, որ եթե Ծառուկյանը չի ողջունել իր կուսակցության ամայացումն իր հեռանալուց հետո և չի սիրում առնետավազքի ցանկացած մասնագետի, ուրեմն, Ուրիխանյանը նրա կողքin տեղ չունի: Քանզի սա առաջիններից մեկը լքեց ԲՀԿ-ն, մանավանդ այն ժամանակ, երբ կուսակցության համար ամրությունն ու համախմբվածությունը խիստ կենսական էին: Դե, իսկ եթե Ծառուկյանը կարծում է, որ իր հեռանալուց հետո հեռացողները բարոյականության հետ խնդիր չունեն, այդ թվում նաև Ուրիխանյանը, ապա այստեղ այլ խոչընդոտ է առաջանում Տիգրանիկի երազած դաշինքին. Ծառուկյանը դժվար թե կամենա ոչ թե դաշինք կազմել, այլ իր ցուցակ վերցնել մեկին, ով անգամ լակոտ չի դարձել իր կյանքում և դեռ թափառում է նախալակոտության ուղիներում, քանզի այս կարգի նախալակոտները գլխացավի աղբյուր են և, հետևաբար, լրացուցիչ ծախսերի, ջանքերի և կոնֆլիկտների պատճառ:


Հիմա Ծառուկյանի հավանական վերադարձը խթան կդառնա հստակեցումների համար: Իսկ ի՞նչ պիտի անի Ուրիխանյանը: Իհարկե, նա իր կերպարին դավաճանած կլիներ, եթե իր մտադրությունը չշղարշեր կեղծ, տհաճ բարեպաշտական ճառերով: Արդեն ենթադրելով, թե վերադարձել է հների մոտ և այնտեղ իրեն գրկաբաց են ընդունել, Ուրիխանյանն ասում է. «Կարևոր է, որ տվյալ միավորման մեջ լինեն և առանցքային դերակատարում ունենան միանման գաղափարներ ունեցող մարդիկ։ Այդ մարդիկ պետք է լինեն սկզբունք պահող, կամային հատկանիշներ ունեցող, ողնաշարով, մնացած ամենը երկրորդական է»։


Երևի անիմաստ է ասելը, որ առանցքային դերակատարում ունեցող մարդ ասելով այդ երիտասարդը նկատի ունի միայն ու միայն իրեն: Սա նրա ողջ կյանի երազանքն է՝ լինել առանցք: Թե ինչի առանցք, այլևս էական չի, միայն թե լինի: Սակայն մի հարցում նա կարծես թե մեծ սխալ է թույլ տալիս, որովհետև եթե Ուրիխանյանը խոսում է ողնաշարավորների մասին, ապա արդեն իսկ իրեն դուրս է նետում այդ շրջանակից: Բայց եթե պատահի այնպես, որ նա ինքնաներշնչվի, թե ողնաշարի տեր է, այդ դեպքում նրան դուրս նետելու գործառույթը կմնա Ծառուկյանի վրա:






Դիտումների քանակ 33727


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրիխանյանին թմրանյութերն են հետաքրքրել

Ուրիխանյանին թմրանյութերն են հետաքրքրել

Հոկտեմբերի 18, 2017


Շատ հետաքրքիր բաներ են կատարվում մեր խորհրդարանում: Օրինակ, իրավական հարթության վրա բազմաթիվ կասկածելի գործերի գլխավոր դերակատա...

Կոնյակ հանուն անվտանգություն

Կոնյակ հանուն անվտանգություն

Հոկտեմբերի 4, 2017


Տարոն Մարգարյանի անունն է դուրս եկել, ԱԱԾ-ն աշխարհ է քանդում: Թանկարժեք խմիչքների հանդեպ Երևանի քաղաքապետի թուլությունը, պարզվո...

Քաղաքական Ուրիխանյանի փուքսը թողել է

Քաղաքական Ուրիխանյանի փուքսը թողել է

Սեպտեմբերի 19, 2017


Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կոմիկական կերպար է: Այսպիսինները զվարճացնում են լսարանի...

Ուրիխանյանը վտանգում է առողջապահությունը

Ուրիխանյանը վտանգում է առողջապահությունը

Սեպտեմբերի 13, 2017


«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Ուրիխանյանի ձայնը վաղուց չէր լսվում (մենք էլ կարծում էինք, թե սա նախալակոտից վեր...

Տիգրան Մեծին մնաց երեք ամիս

Տիգրան Մեծին մնաց երեք ամիս

Հուլիսի 25, 2017


Այսօր «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատավարությունը թևակոխեց եզրափակիչ փուլ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շ...

Ուշադրություն, խոսում և բողոքում է Ուրիխանյանը

Ուշադրություն, խոսում և բողոքում է Ուրիխանյանը

Հուլիսի 13, 2017


Կարմիր կովն իր կաշին չի փոխի: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նույնպես այդ համատեքստում է: Սա ընտրություններից առաջ հույս է ու...

Ուրիխանյանը ֆոտոգենիկ չէ

Ուրիխանյանը ֆոտոգենիկ չէ

Հունիսի 22, 2017


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհա...

Ծառուկյանի պատճառով Ուրիխանյանին բերման կենթարկեն

Ծառուկյանի պատճառով Ուրիխանյանին բերման կենթարկեն

Հունիսի 16, 2017


Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Ուրիխանյանը արդեն երկու ամիս է` ը...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

Մայիսի 18, 2017


Այն, որ Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պիտի առաջադրեր Արա Բաբլոյանի թեկնածությունը, հայտնի էր դ...

Քաղաքական գործչից մինչև կոմերսանտ

Քաղաքական գործչից մինչև կոմերսանտ

Մայիսի 2, 2017


«Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր անսպասելի հայտարարություն է արել: Նա ասել է, թե չի բացառում, որ հետագայում իրենց դաշ...

ՎՏԲ բանկը վարակվեց Տիգրան Ուրիխանյանից

ՎՏԲ բանկը վարակվեց Տիգրան Ուրիխանյանից

Մայիսի 1, 2017


ՎՏԲ բանկը շատ շփվեց Տիգրան Ուրիխանյանի հետ: Տվյալներ կան, որ այդ բանկը նրան անգամ 90 մլն դրամ է նվիրել, այդ կապակցությամբ կասկա...

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017


Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ Ա...

15 միլիարդը գրվեց սառույցին

15 միլիարդը գրվեց սառույցին

Ապրիլի 24, 2017


Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի կողմից տրված խոստումների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցնում էր Գագիկ Ծառուկյանի այն վ...

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ապրիլի 18, 2017


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մի մասն անվճար հատկացնել գյուղացիներին, ...

Ակադեմիկոսների երկիր Հայաստանս

Ակադեմիկոսների երկիր Հայաստանս

Ապրիլի 15, 2017


Երբ խոսք է բացվում մեր քաղաքական դաշտը տնօրինող անհատների մասին, հասարակությունը նրանցից դժգոհելու բազմաթիվ լուրջ պատճառներ է ն...

Վարդան Ղուկասյանի փոփոխական Աստվածը

Վարդան Ղուկասյանի փոփոխական Աստվածը

Ապրիլի 12, 2017


Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ–ական, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը կամ իսկապես աստվածավախ մարդ է, ...

Դաշնակները խանդում են Ծառուկյանին

Դաշնակները խանդում են Ծառուկյանին

Ապրիլի 10, 2017


Մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը, հայտարարեցին այն մասին, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտր...

Ուրիխանյանին բանի տեղ չեն դնում

Ուրիխանյանին բանի տեղ չեն դնում

Ապրիլի 8, 2017


Արդեն մի քանի կուսակցություններ ու դաշինքներ հայտարարել են, որ չեն մասնակցելու մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին: Այ...

Ուրիխանյանական խարդախություններ

Ուրիխանյանական խարդախություններ

Ապրիլի 7, 2017


Ընտրություններն ավարտվեցին, բայց շատ փաստեր ու մանրամասներ դեռ նոր պիտի ջրի երես դուրս գան: Այս տեսանկյունից «Ալյանս» կուսակցու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ