Սովորական խայտառակություն

Հայտարարություն հայտարարությունից առաջ

Դեկտեմբերի 1, 2016
Հայտարարություն հայտարարությունից առաջ

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում շատ անսպասելի մի հայտարարությամբ հանդես եկավ: Տեղադրվել էր հետևյալ գրառումը. «Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»:


Այս կարճ գրությունն անմիջապես զանազան ենթադրությունների ու քննարկումների տեղիք տվեց: Նույնիսկ կարծիքներ հնչեցին, որ վերջապես կայացել է ընդդիմադիր ուժերի համախմբման առաջին հաջողված փորձը, և նոր բևեռի ձևավորման հիմքը դրված է: Սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց առաջին հայացքից աննշան թվացող դրվագների վրա, որոնց խորքում էլ իրականում պիտի թաքնված լինի իրողությունը:


Նախ նկատենք, որ սա ընդամենը հայտարարություն է սպասվող հայտարարության մասին: Իսկ այն, որ դրա մասին ասվում է ուրախությամբ, դա սոսկ մեկ քաղաքական ուժի էմոցիոնալ վերաբերմունքն է: Ի վերջո, հաղորդումն արվել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, իսկ մյուս երկուսն իրենց ստորագրությունները չեն դրել դրա տակ: Այս նույն հաջողությամբ պատգամավոր Թևան Պողոսյանի հարկի ներքո Նիկոլ Փաշինյան ու Էդմոն Մարուքյանը գինի էին ճաշակում, և դա էլ պակաս ուրախալի առիթ չէր, բայց քաղաքական կյանքը մի փոքր հեռու է խնջույքի սեղաններից:


Նկատենք նաև, որ խոսքը գնում է «համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածությունների» մասին, իսկ համագործակցությունը կարող է լինել ցանկացած, նաև ոչ քաղաքական դաշտում: Օրինակ, երեքը միասին կարող են գնալ ծառատունկի: Էլ չենք խոսում այն մասին, որ ինչպես Փաշինյանի ու Մարուքյանի, այնպես էլ Արամ Սարգսյանի քաղաքական ամբիցիաները թեև շատ մեծ են, սակայն սահմանափակ են հնարավորությունները, և այս երեքի հնարավոր դաշինքն անգամ դեռ չի կարող խոստանալ էական արդյունք: Այնպես որ վաղաժամ ուրախությունը, որի մասին պիտի խոսեն 12 օր հետո միայն, կարող է 12 անգամ փոխվել այլ տրամադրության:






Դիտումների քանակ 31821


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է աղմկում բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է աղմկում բաբաջանյան արմանը

Հունվարի 16, 2019


Մի 10 տարի առաջ Հայաստանում նստած տղա կար: Սրան քաղբանտարկյալ էին համարում, բայց նա նստած էր կոնկրետ արարքի համար` բանակից էր խ...

Գազի գնի հետևանքները մտահոգում են ոմանց

Գազի գնի հետևանքները մտահոգում են ոմանց

Հունվարի 9, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը մտահոգ է, որ գազի սակագնի բարձրացումը կարող է մարդկանց դուրս բերել փող...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Աժ ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած՝ հայաստանյան իրականության մեջ ամենա...

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Դեկտեմբերի 10, 2018


Ուրեմն, պարզվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհրդարանում պատգամավորների թիվը 105 է...

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հունիսի 21, 2018


Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, որ ժողովրդին առավելապես հայտնի է Կարգին Հայկո անունով, այսօր հպարտ-հպարտ իր ֆեյսբուքյան էջո...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Նիկոլը փոխում է շրջապատը

Նիկոլը փոխում է շրջապատը

Ապրիլի 24, 2018


Այսօր ժամը 15.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի համակիրների երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Բազմությ...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Սեպտեմբերի 13, 2017


Քաղաքական նորաձևությունը հրաշքներ է գործում: Բավական է որևէ մեկը ինչ-որ անծանոթ կամ նոր բան ձեռնարկի, երբ անմիջապես ի հայտ են գ...

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Դեկտեմբերի 13, 2016


Քաղաքական դաշտում ամեն ոք այս օրերին տարված է այն մտքով, թե ինչպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ...

Իսկ ո՞ւր մնաց գաղափարականը

Իսկ ո՞ւր մնաց գաղափարականը

Դեկտեմբերի 12, 2016


Հայաստանի ներքաղաքական կյանքում այսօր նշանակալի իրադարձություն կատարվեց. «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանր...

Ընդդիմության Տրոյական ձին

Ընդդիմության Տրոյական ձին

Հոկտեմբերի 10, 2016


Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը: Նա գաղտնի քվեարկության արդ...

Արամ Սարգսյանը նահանջ տարվա նման է

Արամ Սարգսյանը նահանջ տարվա նման է

Հոկտեմբերի 7, 2016


Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը դարձել է նահանջ տարվա պես մի բան՝ 4 տարին մեկ է գալիս: Մնացած ժամանակ անելիք չ...

Նիկոլի հետ խմեց, բայց առաջարկեց Արթուրիկին

Նիկոլի հետ խմեց, բայց առաջարկեց Արթուրիկին

Հոկտեմբերի 3, 2016


Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններից հետո այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, դիմելով ԲՀԿ-ին ու ՀՎԿ-...

Ուզում ես վարկաբեկել` ասա ՕԵԿ-ի հետ է

Ուզում ես վարկաբեկել` ասա ՕԵԿ-ի հետ է

Հուլիսի 15, 2016


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ով այս օրերին լուրջ խնդիր ունի՝ լուսավորել Վանաձորը և այդ լուսավոր...

Ռիչարդ Միլսի լուսավոր Հայաստանը

Ռիչարդ Միլսի լուսավոր Հայաստանը

Հուլիսի 8, 2016


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ներքին այցելությունների տրամաբանությունը վաղուց է դարձել կանխատեսելի: Եվ երբ նա այս անգամ գ...

Որ Սահմանադրությունը առողջ լինի

Որ Սահմանադրությունը առողջ լինի

Հուլիսի 5, 2016


Սահմանադրության օրը ոմանք նշեցին, ոմանք չնշեցին, ոմանք էլ նույնիսկ չհիշեցին դրա մասին: Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ...

Նիկոլն ասել է. «Կրկին փորձենք»

Նիկոլն ասել է. «Կրկին փորձենք»

Հուլիսի 2, 2016


Այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության անդամները դավաճանեցին հարազատ կ...

Քաղցածները կերակրաման են փնտրում

Քաղցածները կերակրաման են փնտրում

Հունիսի 18, 2016


Առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ներսում կ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ