Ազգային խայտառակություն

ՀՀԿ ապոլոգիան

Նոյեմբերի 27, 2016
ՀՀԿ ապոլոգիան

Ծառուկ Սարգսյան


ՀՀԿ համագումարն այլևս անցյալում է: Այդքան երկար սպասված միջոցառումը, որի մասին Շարմազանովն ու նրա դասի հանրապետականներն ասում էին, թե` սպասեք, տեսեք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, ավարտվեց առանց որևէ սենսացիայի. ոչ կանոնադրությունը փոխվեց, ոչ ծրագիրը (տեղի ունեցան ընդամենը կազմակերպչական և խմբագրական փոփոխություններ), փոխվեց Գործադիր մարմնի կազմը, այն էլ` աննշան (երկուսը գնացին, չորսը եկան): Շատերը սպասում էին, թե ի վերջո ՀՀԿ-ն կհրաժարվի նժդեհականությունից որպես պաշտոնական գաղափարախոսություն, զգալիորեն կթարմացնի ղեկավար կազմը, բայց սխալվեցին. այդ շատերը չգիտեն, որ Սերժ Սարգսյանը չի սիրում որևէ բան փոխել: Ինչևէ, հերթական պատմական համագումարն անցյալում է, ամեն ինչ մնաց նույնը, այսինքն՝ կարելի է հազարումի բան եզրակացնել։ Դրանցից մեկն էլ այն է, որ հայ ժողովրդի պատմականությունը հավերժական լճացման, անփոփոխության մեջ է:


Սա սպասելի էր: Եվ դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել: Ուզում ենք խոսել հանրապետականների համագումարին հանրության արձագանքի մասին:


Ուրեմն, կարծիքներ են հայտնվում, թե իբր համագումարը մեկ հոգու ներկայացում էր. այնտեղ ձայնի և կարծիքի իրավունք ուներ միայն Սերժ Սարգսյանը, մյուսներն ընդամենը դեկորատիվ գործառույթների համար էին հավաքվել: Գրում են նաև գալիք ֆաշիզմի մասին՝ հիմնավորելով, թե ՀՀԿ-ն արդեն բացեիբաց խոսում է իր բացառիկության մասին, ինչը բնորոշ էր ԽՄԿԿ-ին, գերմանական նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը և այլն: Իհարկե, այս դիտարկումներն արդարացի են: Մի խոսքով, մարդիկ ասում են, որ Խորհրդային Միության ժամանակ կոմկուսն ավելի ազատ, ավելի պլյուրալիստական կուսակցություն էր, քան այսօրվա ՀՀԿ-ն, և ճիշտ են ասում: Քանզի կոմկուսում եթե ոչ ձայնի, ապա գոնե կարծիքի իրավունք շատերն ունեին, ի տարբերություն ՀՀԿ-ի: Բայց ինչո՞ւ է դժգոհում հանրությունը ՀՀԿ-ից, ունի՞ դրա իրավունքը:


Հայտնի է, որ անկախության 25 տարվա ընթացքում Հայաստանում ամեն ինչ դեպի վատը գնաց, և չկա այսօր մի ոլորտ երկրում, որը զգալի նահանջ արձանագրած չլինի: Եվ եթե Հայաստանի տնտեսությունն այսօր համեմատելու բան չէ Խորհրդային Հայաստանի տնտեսության հետ, մշակույթի ոլորտն իր բոլոր հաստատություններով համեմատելու բան չէ, գիտական աշխարհն է կործանվել և անգամ չի հիշեցնում խորհրդային հարուստ անցյալը, ապա ինչո՞ւ են մտածում, որ կուսակցական կյանքը պետք է զարգանար և առաջ գնար: Իհարկե, դա սխալ մոտեցում է. եթե երկրում այնպիսի քաղաքական-պետական համակարգ է ստեղծվել, որը բացառում է որևէ բանի զարգացումը, ուրեմն, բացառված է նաև կուսակցությունների զարգացումը, քանզի այնտեղ նույնպես ՀՀ քաղաքացիներ են ներգրավված և ոչ մի բանով չեն տարբերվում ՀՀ այլ ոլորտների քաղաքացիներից:


Եվ ուրեմն, պետք է ըմբռնումով ընդունենք, որ այսօրվա ՀՀԿ-ն ավելի վատն է, քան խորհրդային դարաշրջանի կոմկուսը: ՀՀԿ-ն պիտի խոսի իր բացառիկությունից, ինչ-որ առաքելություններից և, հետևաբար, պիտի խաղա բնակչության նյարդերի հետ, քանզի, ի տարբերություն կոմկուսի, այն որևէ գործ չարեց երկրի համար, զարգացման և ոչ մի ծրագիր չնախաձեռնեց: ՀՀԿ-ն ուղղակի կուտակեց իշխանությունն ու սեփականությունն իր ձեռքում և, ինքնըստինքյան, բարգավաճեց:


Հետևաբար, մեր հայրենակիցները չպետք է ոչ զայրանան, ոչ ըմբոստանան ՀՀԿ արարքներից ու խոսքերից: Պետք է գիտակցել, որ երկրում ամեն ինչն է դեգրադացիայի ենթարկվել, և այդ դեգրադացիան չէր կարող հեռու մնալ քաղաքական կյանքից և քաղաքական կուսակցություններից: Պետք է հաշտվել այս մտքի հետ և մտածել այլ բաների մասին: Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կերտած երկիրն է, հետևաբար, հայ ժողովուրդը բողոքելու տեղ չունի. ինչ տուն կառուցել է, այնտեղ էլ ապրում է:






Դիտումների քանակ 15284


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

11 տարի հետո ուղեղն աշխատեց

11 տարի հետո ուղեղն աշխատեց

Մայիսի 29, 2018


ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Ավելի ճիշտ կլիներ,...

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Մայիսի 19, 2018


Իշխանություն վերցնելը մի բան է, իշխանութուն լինելը` բոլորովին այլ բան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվում էր ...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Մարտի 2, 2018


Ընդամենը երկու օր առաջ էր, երբ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ, թեև «Ելքը» նախապես հա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

Գաղտնի՞ են ներելու

Գաղտնի՞ են ներելու

Փետրվարի 8, 2018


ԱԺ-ում այսօր «Ներման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քն...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Հետո չգաք ու չբողոքեք

Հետո չգաք ու չբողոքեք

Հոկտեմբերի 6, 2017


Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի ...

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Սեպտեմբերի 29, 2017


Թե ով կլինի մեր երկրի ապագա վարչապետը, դեռ հստակ չէ: Ոչ ոք չի շտապում առաջինը խոսել իր հավակնությունների մասին: Սրա հետ մեկտեղ ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Սեպտեմբերի 13, 2017


Քաղաքական նորաձևությունը հրաշքներ է գործում: Բավական է որևէ մեկը ինչ-որ անծանոթ կամ նոր բան ձեռնարկի, երբ անմիջապես ի հայտ են գ...

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ապրիլի 13, 2017


Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հետ մրցակցության են դուրս եկել իրենց ընդդիմադիր համարող երկու ուժեր` «Ելք» դաշինքն ու «...

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Ապրիլի 13, 2017


Հարցն այն մասին, թե ինչու պիտի Հանրապետական կուսակցությունը դաշինքի գնա ՀՅԴ-ի հետ, եթե նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմ...

Ինչո՞ւ են քիչ խայտառակությունները ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում

Ինչո՞ւ են քիչ խայտառակությունները ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում

Փետրվարի 15, 2017


Զարմանալի է, բայց երեկ հայտարարված ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում չէին վխտում խայտառակությունները: Ցուցակը գլխավորող Վիգեն Սարգս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ