Միջազգային խայտառակություն

Եվրապրապորշչիկներ

Նոյեմբերի 27, 2016
Եվրապրապորշչիկներ

Պյոտր Տոլստոյ


Պետական դումայի փոխխոսնակը, հեռուստահաղորդավարը և լրագրողը, Լև Տոլստոյի հետնորդը՝ այն մասին, թե ինչպես Եվրոպան հրաժեշտ տվեց խոսքի ազատությանը



Հաճախ խոսքի ազատության մասին տարբեր վեճերում հնչում է հանրահայտ նախադասությունը, որը վերագրվում է Վոլտերին. «Ես համաձայն չեմ ձեր կարծիքին, բայց կյանքս կտամ այն արտահայտելու ձեր իրավունքի համար»։


Թե ով է իրականում ասել սա՝ Վոլտերը, թե ոչ, կարևոր չէ, բայց այս սկզբունքը ազատության և դեմոկրատիայի բոլոր ջատագովների համար երեկ լրիվ իմաստազրկվեց։


Եվրապատգամավորները բանաձև ընդունեցին ռուսաստանյան ԶԼՄ-ներին հակազդելու մասին՝ Ռուսաստանի գործողությունները հավասարեցնելով ՌԴ-ում արգելված ԻԼԻՊ խմբավորման գործողություններին։ Հանուն արդարության հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ այդ փաստաթղթի օգտին քվեարկել է Եվրախորհրդարանի պատգամավորների կեսից պակասը՝ 304-ը 691-ից։ Խորհրդարանականների մեծամասնությունը կամ դեմ է քվեարկել, կամ ձեռնպահ մնացել։ Մի երկու տարի առաջ նման բան ընդունել էր ԱՄՆ կոնգրեսը։ Միայն թե ամերիկյան կոնգրեսականները փոքր-ինչ ավելի խելացի էին գտնվել։ Նրանք չճղճղացին ռուսական պրոպագանդայի մասին, այլ առաջարկեցին գտնել միջոց՝ «ընդլայնելու նորությունների և տեղեկատվության տարածումը» ռուսերենով այն երկրներում, որոնցում զգալի է ռուսալեզու բնակչությունը։ Իսկ եվրոպացիները կոշտուկոպիտ վարվեցին։


Բանաձևի համաձայն, որը պատրաստել էր Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան, Մոսկվան եվրոպական երկրների հանդեպ «թշնամական պրոպագանդա» է վարում։ Եվ պարզվում է, որ մենք ջանում ենք պառակտել Եվրոպան և այն բաժանել ՆԱՏՕ-ից։


Այո, մենք հասցրել ու հասցնելու ենք մեր տեսակետը յուրաքանչյուրին, ով կցանկանա ծանոթանալ նրա հետ։ Իսկ եվրոպացիներն, իրենց հերթին, ունեն անքակտելի իրավունք՝ համաձայնել կամ չհամաձայնել դրա հետ։ Նրանք հո ազատ մարդիկ են, այդպես չէ՞։


Ուզո՞ւմ են արդյոք Եվրոպայում կարգավորել փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ։


Ակնհայտ է, որ ոչ։ Ավելի շուտ՝ հակառակը. որքան շատ լինեն նման բանաձևերը, այնքան ավելի հեռու կլինենք փոխըմբռնումից, նորմալ երկխոսությունից։


Բայց այս պարագայում կարևոր է անգամ ոչ այն, որ բանաձևի ընդունման հետևանքը կարող են դառնալ խնդիրները ռուսալեզու ԶԼՄ-ների համար եվրոպական բոլոր երկրներում։


Նման որոշումներով Եվրոպան՝ այդ նույն լուսավոր, հավասարության, եղբայրության ու բարձր դեմոկրատական արժեքների վրա հենվող Եվրոպան, մոտեցնում է իր սեփական վերջը։ Եվրախորհրդարանը բացահայտ և անսկզբունքային ձևով ցուցադրեց իր ողջ վերաբերմունքը խոսքի ազատության հանդեպ։ Մտաբերում եմ մի անեկդոտ խորհրդային բանակում ծառայելուս տարիներից. «Կա երկու կարծիք՝ իմը և սխալը»։ Եվ ահա երեկ Եվրախորհրդարանն իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես բանակային այս անեկդոտի ենթասպան։


Կողմ քվեարկելով այս բանաձևին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները դեմ հանդես եկան ազատությանն ու դեմոկրատիային, այն սկզբունքներին, որոնք հռչակում են խոսքով և, ինչպես տեսնում ենք, ոտնահարում են իրականում։ Ուստի, նման բանաձևերն, անշուշտ, ավելի ահավոր են Եվրոպայի համար, քան ռուսաստանյան բոլոր ԶԼՄ-ները՝ միասին վերցրած, քանի որ դրանք խափանում են եվրոպական ողջ հանրության բազային հիմքը և հերթական անգամ ի ցույց են դնում արդեն սովորական երկակի չափորոշիչները։


Բացի այդ, իր որոշմամբ Եվրախորհրդարանն ընդունեց համատարած վախի առկայությունը ճշմարտության առջև, որը վաղ թե ուշ ամեն բան իր տեղը կդնի։ Ուզում եմ հուսալ, որ ադեկվատ և հեռատես քաղաքական գործիչները շուտով փոխարինելու կգան կեղծ ու երկդիմի գործիչներին, և նրանք մեծամասնություն կլինեն Եվրոպայում։


Իսկ Ռուսաստանում, որին համաշխարհային բոլոր բարձր ամբիոններից մեղադրում են ամբողջատիրության, մարդու իրավունքների խախտման և խոսքի ազատության սահմանափակման մեջ, իրենց հիանալի են զգում օտարերկրյա բոլոր հրատարակություններն ու գործակալությունները։ Ոչ ոք չի խոչընդոտում ռուսական ընդդիմադիր թերթերի հրապարակմանը, չի լռեցնում ռադիոկայանների եթերը, չի փակում հեռուստաընկերություններ։ Ես գրեթե ամեն օր շփվում եմ տարբեր ԶԼՄ-ների հետ՝ ռուսաստանյան, օտարերկրյա, ընդդիմադիր։ Որովհետև ես լրագրող եմ և ես հասկանում եմ. մարդիկ իրավունք ունեն իմանալու իմ տեսակետը, անգամ եթե այն որևէ մեկին չի բավարարում։


Ռուսաստանցի լրագրողներին ծանր ժամանակներ են սպասվում, նրանց հանդեպ, մեղմ ասած, բարեհաճ չեն լինի։ Ռուսաստանի լրագրողների միությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Բայց, մյուս կողմից, RT-ի և Sputnik-ի թղթակիցների կողքին նույն արշինով կչափեն ռուսաստանյան բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. առանձնապես չեն փորձի պարզել՝ ով ով է։ Ռուսաստանի հանդեպ առհասարակ է գրաքննություն հայտարարվել։


Իսկ Եվրոպան... Մարդիկ ամեն բան տեսնում և հասկանում են, և գալիք տարի ֆրանսիացիներն ու գերմանացիները պետք է կարևոր ընտրություն կատարեն։ Այնպես որ, եվրոպացիները հնարավորություն կունենան վերադառնալու ազատության և դեմոկրատիայի հիմնարար սկզբունքներին։ Ճանապարհն այդ երկար է։ Հաջողություն մաղթենք նրանց։


Աղբյուրը՝ ИЗВЕСТИЯ 






Դիտումների քանակ 10333


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մասիս սարն ու էշ Մանուկենց դարը

Մասիս սարն ու էշ Մանուկենց դարը

Հունիսի 25, 2019


Երեկ լուր տարածվեց, որ Ստրասբուրգում հայ պատվիրակության որոշ անդամներ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունների վերականգնման դեմ են...

Թյուրիմացություն Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահի կողմից

Թյուրիմացություն Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահի կողմից

Ապրիլի 6, 2016
1

Երեկ Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի տեղեկատվությամբ մենք գրել էինք այն մասին, որ ոմն Դմիտրի Սավելև, ՊԴ...

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

Ապրիլի 5, 2016


Կառավարող կուսակցությունը՝ պետության ղեկավարի գլխավորությամբ, պայքարում է ԻԼԻՊ-ի, էրդողանյան նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի դեմ, ...

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Մարտի 7, 2016


ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, որն այժմ թաքնվում է արտասահմանում և նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարա...

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Նոյեմբերի 25, 2015
1

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը խփված ինքնաթիռի համար Թուրքիային պատժելու ինքնատիպ եղանակ է...

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը ...

Նառիշկին. Սխետինան մարոդյոր է, Յացենյուկը՝ բարոյազուրկ

Նառիշկին. Սխետինան մարոդյոր է, Յացենյուկը՝ բարոյազուրկ

Հունվարի 27, 2015


ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինային մեղադրել է «պատմական մարոդյորության», իս...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ