Սովորական խայտառակություն

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016
Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Օսկան Քոչարյան


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ նրանց ճնշող մեծամասնությունը եկել էր ոչ թե կուսակցության գլխավոր համաժողովին մասնակցելու, այլ գոնե ականջի ծայրով իմանալու, թե ինչ է իրենց սպասում ապագայում: Եվ դրա համար էլ բոլորովին պատահական չէր, որ շատերի շուրթերից հնչող նախադասություններն այնքան նման էին իրար:


Օրինակ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ համագումարից սպասվող ակնկալիքների մասին խորհուրդ տվեց հարցնել ակտիվ քաղաքականությամբ զբաղվողներին, իսկ իր ապագա անելիքների մասին հարցին պատասխանեց այսպես. «Ոչ մի բան այս պահին չեմ կարող ասել, դա իմ ցանկությունը չէ, Հանրապետության նախագահի որոշելիքն է, ինչպես կորոշի, այդպես էլ կշարունակեմ իմ գործունեությունը»:


Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որի անունն առնչվում է օֆշորային սկանդալին, գրեթե բառացի կրկնեց նախորդի ասածը, երբ հարցրեցին, թե հնարավո՞ր է, որ վերադառնա իր պաշտոնին: «Դա Հանրապետության նախագահի լիազորությունն է, և ավելորդ է դրա մասին բարձրաձայնելը: Եթե նախագահը գտնի, որ ես դեռ պետք եմ, ես կվերադառնամ»:


Ավելի նախանձելի չէր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի վիճակը, ով հանկարծ անկեղծացավ ու խոստովանեց, որ կարոտել է իր պաշտոնը։ «Ժողովուրդ, կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ, իհարկե, կարոտում ես»,- տեղի տվեց նա՝ չմանրամասնելով այդ կարոտը փարատելու ուղիները: Իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առանց վարանելու հաստատակամ պատասխան տվեց այն հարցին, թե հնարավո՞ր է վերադառնա, պաշտոն զբաղեցնի. «Եթե իշխանությունը ցանկանա, ես պատրաստ եմ»:


Այս անձանց ցանկը և նրանց պատասխանների շղթան դեռ երկար կարելի է շարունակել: Սակայն այսքանն էլ բավարար է պատկերը գծագրելու համար: Նախկին իշխանավորները դարձել են մեկ անձի կամքից կառչած, մի թելի վրա ճոճվող մարդիկ, ովքեր չունեն այլ հեռանկար, ինքնադրսևորվելու ուրիշ տարբերակ, կյանքը այլ հարթություններում տեսնելու երևակայություն: Եվ այսպես էլ պիտի շարունակեն ապրել՝ երազելով այն հրաշքը, որ գուցե թե մի օր կրկին մտաբերեն իրենց ու կանչեն: Եվ քանի որ առավել հավանականը նրանց չհիշելու տարբերակն է, ուրեմն պիտի շարունակեն ապրել իրենց հագեցած, ապահով կյանքով ու վայելել օրինաչափ ողբերգությունը:






Դիտումների քանակ 24682


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Սեպտեմբերի 23, 2019


Երբ տարիներ առաջ, կոռումպացված ու քրեաօլիգարխիկ Հին Հայաստանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակեցին գնդապետ Արտ...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Աղբանոցի գեներալները և սանասարյան դավիթը

Աղբանոցի գեներալները և սանասարյան դավիթը

Ապրիլի 25, 2019


Այսօր խոսեց արդի Հայաստանի, թերևս, ամենախայտառակ երևույթներից մեկը՝ սանասարյան դավիթը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամ...

Փաշինյան Նիկոլին հետաքրքրում են միայն նախկինների ապօրինությունները

Փաշինյան Նիկոլին հետաքրքրում են միայն նախկինների ապօրինությունները

Մարտի 18, 2019


Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր դարդուցավով Փաշինյան Նիկոլին հետաքրքիր չէ, Փաշինյան Նիկոլը չի եկել իշխանության, որ զբաղվի ժողո...

Ընտրությունների իրական պատկերի կապակցությամբ

Ընտրությունների իրական պատկերի կապակցությամբ

Դեկտեմբերի 11, 2018


Երկու ամիս ու կեսում Փաշինյան Նիկոլը կորցրեց իր ընտրազանգվածի 10 տոկոսը. սեպտեմբերի 23-ին Երևանում նա ստացավ 80 տոկոս քվե, դեկտ...

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Դեկտեմբերի 7, 2018


Ֆարմանյան Սամվելի կարծիքով՝ «Ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաև այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան ...

Փաշինյան Նիկոլի գողականն ու հանրապետականների «ինտելիգենտությունը»

Փաշինյան Նիկոլի գողականն ու հանրապետականների «ինտելիգենտությունը»

Նոյեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլին հետևելիս կարելի է գալ այն եզրահանգման, որ սա ծնվել և մեծացել է ոչ թե Իջևանում ու Երևանում, այլ Գյումրիի Սլաբոդ...

Մարգարիտ Եսայանի կուրիոզները

Մարգարիտ Եսայանի կուրիոզները

Նոյեմբերի 15, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասել է, որ Ճիշտ կլինի, եթե Հանրապետականը լինի խորհրդարանում։ «Կուսակցության համապետական ցո...

Ռուբինյաններն իրար հարցեր են տալիս

Ռուբինյաններն իրար հարցեր են տալիս

Նոյեմբերի 12, 2018


ՀՀ ԱԳՆ փոխնախարար, լակոտ ռուբեն ռուբինյանը, որը միաժամանակ հայտնի խայտառակություն Կարապետ Ռուբինյանի որդին է, անդրադառնալով ՀՀԿ...

Նովոն էլ թռավ…

Նովոն էլ թռավ…

Նոյեմբերի 8, 2018


Հայաստանում սկսվում է հերթական առնետավազքի շրջանը, որը խոստանում է լինել ամենաուժեղը: Այսպես, մամուլից տեղեկանում ենք, որ հայտն...

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

Իսկ Ալիկը գաղափարական է

Իսկ Ալիկը գաղափարական է

Հունիսի 6, 2018


Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալե...

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Հունիսի 4, 2018


Մեր իրավապահները լծվել են ապրիլյան-մայիսյան ցույցերի ժամանակ բռնություն գործադրած քաղաքացիներին հայտնաբերելու և պատժելու գործին...

11 տարի հետո ուղեղն աշխատեց

11 տարի հետո ուղեղն աշխատեց

Մայիսի 29, 2018


ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Ավելի ճիշտ կլիներ,...

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Մայիսի 19, 2018


Իշխանություն վերցնելը մի բան է, իշխանութուն լինելը` բոլորովին այլ բան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվում էր ...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Երկու բացահայտ փախստական

Երկու բացահայտ փախստական

Մայիսի 8, 2018


Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, քվեարկության արդյունքները. կողմ` 59, դեմ` 42: Սա մի քիչ ավելին էր, քան իրականում նախատեսվա...

ՀՀԿ-ի դուխով տղեն

ՀՀԿ-ի դուխով տղեն

Մայիսի 2, 2018


Երեկվա նիստի ժամանակ շատերն ականատես եղան, թե ինչպես Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարձակվեց Սասուն Միքայ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ