Ազգային խայտառակություն

Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

Նոյեմբերի 21, 2016
Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

«Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքում են: Շուրջ 6 ամիս է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում: Իսկ հիվանդանոցի տնօրենը ԱԺ պատգամավոր, մի քիչ քրիստոնյա, մի քիչ էլ դեմոկրատ Խոսրով Հարությունյանի եղբայրն է` Սամվել Հարությունյանը: Բայց արի ու տես, որ այդ մարդասիրական դեմոկրատիզմը եղբոր վրա նույնպես որևէ էական ազդեցություն չի գործել: Նրա ենթակայության տակ գտնվող շուրջ 250 աշխատակիցներ մնացել են անփող:


Երբ այդ մասին հարցնում են Սամվել Հարությունյանին, նա բավականին ընդարձակ ու սահուն մի ելույթ է ունենում հանրապետության առողջապահական հիմնարկների ընդհանուր վիճակի մասին, պնդում է, թե առկա բոլոր պրոբլեմները օբյեկտիվ պատճառներ ունեն, որ իբր պետպատվերի գումարները չեն փոխանցում, հիվանդները վճարունակ չեն, բուժհիմնարկների միջև սուր մրցակցություն է ընթանում և նման այլ բաներ: Բայց հենց խոսքը հասնում է կոնկրետությանը, այստեղ արդեն հիվանդանոցի տնօրենը մեկը մյուսի ետևից սայթաքումներ է թույլ տալիս:


Օրինակ, նա պնդում է, թե ամեն ինչ պայմանավորված է հիվանդների հոսքով, մարդիկ չեն գալիս, հիվանդանոցը գրեթե դատարկ է: Սակայն հաջորդ պահին էլ բերանից թռցնում է, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի 300 հիվանդ ավելի են ընդունել: Հետո էլի է վրիպում ու խոստովանում է, որ ոչ թե 250, այլ իրականում 100 աշխատող են պահում: Մի խոսքով, մանևրել չի ստացվում, որովհետև որքան էլ խնդիրների թվարկումները երկար ու ազդեցիկ լինեն, ձախողումների հիմնական պատճառը թաքնված է այլ տեղում:


Պարզից էլ պարզ է, որ Խոսրով Հարությունյանն իր հարազատ եղբորը ոչ մի գնով չէր հանձնի բախտի քմահաճույքին, ինչպես որ Խոսրովի ընտանիքի ոչ մի անդամ զրկված չէ մեծ բիզնես կամ բարձր պաշտոն ունենալու հնարավորությունից: Սակայն չար լեզուները շշնջում են, իսկ իրականությունն էլ հաստատում է, որ Սամվել Հարությունյանը ծածուկ սեր ունի խաղատների հանդեպ և հիվանդանոցի գումարները հենց այդ վայրում էլ տանուլ է տալիս: Հիմա մարդիկ մեղավոր չեն, որ չեն հիվանդանում այնքան հաճախ ու այնքան ծանր, որպեսզի գլխավոր բժիշկը կարողանա իր մսխած գումարներն ու պարտքերը արագ փակել: Եվ արդյունքում էլ տուժում են շարքային աշխատողները, որովհետև Հարությունյանների ընտանիքում կա մի հին, բարի սովորույթ. ոչ մի դեպքում տուժած դուրս չգալ, եթե նույնիսկ շրջապատում աշխարհն էլ փուլ գա: Խոսրովի օրինակով Սամվել եղբայրն էլ չի դավաճանում այս վաղեմի ավանդույթին:


Եվ ուրեմն, մենք պետք է ողջունենք Խոսրով Հարությունյանի եղբոր նախասիրությունը: Իրականում մարդը վատ բան չի անում` պետբյուջե չի ներխուժում, թմրանյութեր չի վաճառում: Նա ընդամենը ազնվորեն վճարում է իր «թավանները», որի արդյունքում ոչ Վիգեն Սարգսյանի բանակին, ոչ էլ Գեորգի Կուտոյանի անվտանգության հիմնարկին վնաս չի հասցվում: Վնասը պատճառվում է ընդամենը բժշկական կոլեկտիվին, որն էլ արդեն սովորել է դոկտոր Սամվելի ֆինտերին և հանդուրժում է նրան: Եվ դեռ երկար կհանդուրժի, մինչև այն պահը, երբ պարտքերի մեջ թաղված Հարությունյանն իր հիվանդանոցը սնանկ չհռչակի եղբոր օգնությամբ և չուղարկի այն գրողի ծոծը:






Դիտումների քանակ 25999


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի շտապեք մեղադրել Խոսրովին

Մի շտապեք մեղադրել Խոսրովին

Հուլիսի 24, 2018


Այսօր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում առաջարկներ ներկայացնելու հերթը ՀՀԿ-ին էր, և ա...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Լավ չես ապրի, Խոսրով

Լավ չես ապրի, Խոսրով

Մայիսի 29, 2018


Օրեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի հետ բանակցություններ էր վարում վարչապետ ընտրվելու և երկրի կառավարումն իր թիմի ձեռքը հանձնե...

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Ապրիլի 30, 2018


Նիկոլ Փաշինյանը գնացել էր հանդիպելու ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամների հետ: Երկու կողմերն էլ իրար հանդեպ անբարյացակամ լի...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Փետրվարի 5, 2018


Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը երկրի աղքատներին խորհուրդ տվեց կարտոֆիլ ուտել` սովամահ չլինելու համար, ...

Խոսրովի վրեժխնդրությունը

Խոսրովի վրեժխնդրությունը

Փետրվարի 1, 2018


Երկու շաբաթ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած հարկային փոփոխությունների նախագի...

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Հունվարի 23, 2018


Այսօր ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» ...

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Դեկտեմբերի 8, 2017


Զանգվածային շիզոֆրենիայի ականատեսն ենք կամ, ինչպես ժողովուրդը կասեր` բոլորը ձայն ձայնի տված ցնդել են: ՀՀԿ-ական պատգամավոր, առող...

Ծեծով մեծացած Խոսրովը

Ծեծով մեծացած Խոսրովը

Հոկտեմբերի 18, 2017


Շատերն այն կարծիքին են, որ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» նոր օրինագծի շուրջ աղմուկն այդքան մեծ ու ընդգրկուն ստա...

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Հոկտեմբերի 3, 2017


Ամեն ինչ ներդրումների համար, ամեն ինչ զբոսաշրջիկների համար, ամեն ինչ Հայաստանը օտարների համար գրավիչ դարձնելու համար: Այս կարգա...

Խոսրովը ուրացավ վարչապետին

Խոսրովը ուրացավ վարչապետին

Սեպտեմբերի 25, 2017


Թեև մինչև եկող տարվա գարուն դեռ տևական ժամանակ կա, բայց ներքաղաքական խմորումներն արդեն ընթացքի մեջ են, և հարցերի հարցն այժմ մնո...

Վտիտ ու հիվանդ Խոսրովը

Վտիտ ու հիվանդ Խոսրովը

Մայիսի 4, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը քաղաքական բոլոր կարգի զարգացումների մասին իր հատուկ կարծիքն ունի: Օրինակ, գնա...

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Մարտի 23, 2017


Նախընտրական ներկա փուլում քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից ցանկացած ոչ իշխանական ուժի համար կարևոր է ընտրողներին տեղե...

Քանի՞ ծղրիդ է սպանել Խոսրով Հարությունյանը

Քանի՞ ծղրիդ է սպանել Խոսրով Հարությունյանը

Փետրվարի 28, 2017


Ամեն ինչի համար փող հավաքող մեր պետական կառույցները երկար մտորումներից հետո վերջապես հերթական տույժերի ու տուգանքների աղբյուրն ...

Խոսրով Հարությունյանն ինքնասպան կլինի որակի դարդից

Խոսրով Հարությունյանն ինքնասպան կլինի որակի դարդից

Նոյեմբերի 28, 2016


Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: Դատե...

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Հոկտեմբերի 21, 2016


Վերջին ամիսների ընթացքում առատորեն բազմացող մանրիկ կուսակցությունները թեև տարբեր են, բայց բոլորն էլ ունեն միևնույն նպատակը՝ տզր...

Խոսրովը վատաբանում է ՀՀԿ-ին

Խոսրովը վատաբանում է ՀՀԿ-ին

Սեպտեմբերի 28, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը խճճվել է երկու հաստ թելերի մեջ: Մի կողմից նա ուզում է քծնել ...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Սեպտեմբերի 27, 2016


Երկու նախկին վարչապետերի՝ Խոսրով Հարությունյանի ու Հրանտ Բագրաատյանի ճանապարհները կրկին խաչվել են ու վերստին՝ վատ իմաստով: Բագր...

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Հուլիսի 25, 2016
3

Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ