Ազգային խայտառակություն

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Նոյեմբերի 21, 2016
Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Օսկան Քոչարյան


Լևոնի խելակորույս սիրահարը փրկում է հայրենիքը)



Հայ «ընդդիմադիր» մտավորականությունը ե՞րբ է գլուխ բարձրացնում։ Պատեհ պատին, կեզրակացնի ուշիմ ընթերցողն ու բնավ չի սխալվի։ Ընդ որում` գլուխ բարձրացնելուց, այսինքն` քաջնազարյան ընդվզումից օրեր անց նրանք անցնում են ընդհատակ, այլ կերպ ասած` զբաղվում են ջայլամային հեղաշրջումներով, գլուխները հուսալիորեն խոթում են ճահճի խորքը, իսկ մարմնի հայտնի մասը դեմ են տալիս... լուսնին։ Այսինքն` լուռ և հնազանդ ծառայում են հակահամակարգին։ Այսօր ուղղակի նողկանք է հարուցում ոմանց հեռուստատեսային «ՊՊԾ գնդի գրավումը»։ Ռազմիկ Դավոյանը ուղղակի երկնային օրհնանք է համարում ՀՀ դեռևս աշխատող բնակչությունից 1000-ական դրամների հավաքագրումը` ի նշան բանակի զորացման։ Իշխանահլությունը, անկասկած, անբուժելի հիվանդություն է։ Դավոյանը դեռ ոչինչ, բավարարվում է առաջին հեռուստասեթևեթանքով, մոռանալով, որ երկար տարիներ եղել է Ռոբերտ Քոչարյանի խորհրդատուն մշակութային հարցերի գծով և նրա ներդրումը անկախ երկրի մշակութային համակարգի ձևավորման գործում 0-ական է, մի հանգամանք, որը հիանալի հայտնի է հայ հանրությանը։ Շատ ավելի վտանգավոր է, երբ հայ մտավորական սերուցքը միավորվում է բացահայտորեն անպտուղ մի գաղափարի շուրջը, միավորվելով էլ իսպառ մոլորեցնում է առանց իրենց ազգափրկիչ սեթևեթանքի էլ մոլորված ժողովրդին։ Եվ այսպես, դեկտեմբերի 3-ին «Հոգևոր Հայաստան» նորածիլ շարժումը հրավիրել է համաժողով։ Երկու կամ երեք ամիս առաջ նրանք անցկացրին իրենց անդրանիկ համաժողովը, որ փրկեն աշխարհիկ արատների մեջ խորասուզված մարմնական Հայաստանը և ստեղծեն «Հոգևոր Հայաստանը»։ Ողբամ զքեզ, աշխարհ հայոց, զի փրկությունդ կախված է փքուն-փուչիկային բառահեղեղից։


Բնականաբար, նման մեծադղորդ գործ ձեռնարկելով հայ մտավորականության «ընտրանին» ենթադրում է փոխել օրակարգը։ Օրակարգը փոխելու նպատակով անհրաժեշտ է հանրային կարծիքը կողմնորոշել։ Իսկ սա հնարավոր է նշանավոր դեմքերի ճառասացությամբ։


«Հոգևոր հայրենիքի» նշանավոր դեմքը, իհարկե, միջազգային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է, որի երաժշտությունը արդի հայ մշակույթի եզակի ձեռքբերումներից է, սակայն նրա քաղաքացիական դիրքորոշումը առնվազն խիստ կասկած է հարուցում։ Մի՞թե հոգևորհայաստանականները իսկապես մոռացել են, որ 1993-ին, երբ նորաստեղծ և պատերազմի մեջ ներքաշված հանրապետությունը տառացիորեն բռնաբարվում էր նախագահ Տեր-Պետրոսյանի բանդիտական գվարդիա ՀՀՇԿ-ի ձեռքերում, և երբ անհայտ էր, որ Տեր-Պետրոսյանն է բոլոր չարիքների սկզբնաղբյուրն ու պատասխանատուն, հարգարժան Մանսուրյանը թքելով հանրապետության բնակչության հոգու խորքը` հայտարարեց. «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսում, ես լսում եմ Տիգրան Մեծի ձայնը»։ Մեկնաբանությունները, անշուշտ, ավելորդ են։ (Ի դեպ, հետաքրքիր է, այսօր նա ո՞ւմ ձայնն է լսում)։


Անկասկած, երկրի մտավորականությունը անելիք ունի այս բարդ ու հոգեմաշ օրերում։ Անելիք` իշխանությունների հետ արմատական երկխոսությամբ, պահանջատիրությամբ, խաղաղ դիմակայությամբ։ Եթե կարիք զգացվի, ապա քաղաքացիական հասարակության սերուցք (համենայն դեպս, ինքն իրեն այդպիսին համարող) մտավորականը պետք է նստի անժամկետ հացադուլի, եթե պետք է, ապա նա պետք է լքի գրասեղանը, դասախոսական լսարանը, իր արվեստանոցն ու դաշնամուրը և անժամկետ ստեղծագործական գործադուլ հայտարարի, պահանջելով իշխանություններից այս ու այն արմատական փոփոխությունը կատարել երկրի կյանքում։ Չէ, մեր մտավորական առաջամարտիկները այլ, բավականին լպրծուն ճանապարհ են ընտրել, մտքում, երբեմն էլ բարձրաձայն անիծում են իշխանությանն ու կառավարությանը, սակայն բավական է, որ զանգը հնչի և նրանց կանչի շքանշաններ և պատվավոր կոչումներ ստանալու, նրանք ինքնամոռաց կսուրան դեպի ատելի իշխանական նստավայրերը։


Օրեր անց «Հոգևոր Հայաստան» քաղաքացիական բլեֆը դարձյալ թմբուկներ կզարկի և շեփորներ կփչի վասն երկրի փրկության։ Կփչի հերթական փքուն փուչիկն ու կջրի իշխանության ջրաղացը... Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...






Դիտումների քանակ 10254


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Հունվարի 9, 2019


Տեր-Պետրոսյանի տված վնասը Հայաստանին ահռելի մեծ է: Նա է զինվորական օլիգարխիայի, ընդհանրապես օլիգարխիայի, կոռուպցիայի, ընտրությո...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Նոյեմբերի 29, 2018


Այսօր նոյեմբերի 29-ն է՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Ընտրություններին մասնակցող և ոչ մի կուսակցություն կամ դաշ...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018


Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Ապրիլի 13, 2017


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետությ...

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Ապրիլի 3, 2017


Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտ...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Դեկտեմբերի 9, 2016


Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբ...

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Հոկտեմբերի 13, 2016


Երկարատև լռությունից հետո այսօր հանկարծ խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ճիշտ, ոչ թե խոսեց, այլ ահազանգ հնչեցրեց...

ՀՀՇ-ն փոխեց պաշտոնի հետ

ՀՀՇ-ն փոխեց պաշտոնի հետ

Սեպտեմբերի 15, 2016


Այսօր խորհրդարանում Տիգրան Հակոբյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։ Խորհրդարանի ժամանակավոր հա...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ