Սովորական խայտառակություն

Բիզնես դնեմ՝ հիմնադրամ բացեմ

Նոյեմբերի 21, 2016
Բիզնես դնեմ՝ հիմնադրամ բացեմ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրոք միամիտ մարդ է: Ո՞վ է տեսել այդպես հիմնադրամ ստեղծեն՝ մարդկանց բացահայտ ասելով, թե պիտի պարտադիր վճարումներ կատարեն: Եթե նախարարը մի փոքր շրջահայաց գտնվեր ու խորհուրդ հարցներ ավելի փորձառու դեմքերից, հիմա պատկերն այլ կլիներ: Իսկ հիմնադրամների հարցում մեծ փորձի տեր մարդիկ իրոք կան: Օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Պարոն Տարոնն արդեն մի քանի տարի իր ձեռքը պահում է «Երևան» հիմնադրամի գլխին: Դռնեդուռ չի ընկնում, ակցիաներ չի կազմակերպում, գովազդ չի անում: Իսկ գումարները կանոնավոր կերպով կուտակվում են այնտեղ և գնում անհայտ ուղղություններով: Հիմա տեսնենք, թե ինչպես է նրան այդ բանը հաջողվում: Պարզվում է՝ շատ հասարակ: Քաղաքացին գնում է քաղաքապետարան ինչ-որ բանի համար թույլտվություն ստանալու: Ու հենց այստեղ էլ նրան անաղմուկ ուղղորդում են՝ վճարում կատարիր «Երևան» հիմնադրամին ու քո գործերը միշտ աջ կգնան: Սա էլ վճարում է: Եվ այդպես՝ տարիներ շարունակ:


Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ հայտնվում են նաև անհնազանդ մարդիկ, որոնք բողոքում են, ահազանգում, բարձրաձայնում թալանի մասին: Հենց այդ պահերին էլ Տարոն Մարգարյանն անմիջապես իր ենթականերին հավաքում է իրար գլխի ու սկսում է բարոյախրատական քարոզ կարդալ: «Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաև պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված»,- ասում է նա՝ ձեռքի հետ էլ դասեր տալով Վիգեն Սարգսյանին: Հետո Տարոնն անպայման նշում է, որ նման երևույթներն ուղղակի անընդունելի են և ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա և թե՛ բոլոր այն նվիրատուների, որոնք տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ահա այսպիսի մտահոգված ելույթից հետո նա կրկին վերադառնում է իր բնականոն կյանքին, իսկ հիմնադրամն էլ շարունակում է աշխատել նախկինի նման, բայց փոքր-ինչ զգույշ: Դե սա էլ բիզնեսի մի ձև է, ամեն ինչ կարող է պատահել: Պետք է պարզապես համառ, հետևողական ու խորամանկ լինել, այսինքն՝ այնպես, ինչպես վարվում է Տարոն Մարգարյանը:






Դիտումների քանակ 15451


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեռիր, մշակույթ, քանզի հերոսդ Տարոնն է

Մեռիր, մշակույթ, քանզի հերոսդ Տարոնն է

Հունվարի 11, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը կարելի է կապել ամեն ինչի, բայց ոչ մշակույթի հետ: Ասենք ավելին, մշակույթն ու Տարոնը ոխե...

Տարոնը չի հավատում, որ ձմռանը ցուրտ է լինում

Տարոնը չի հավատում, որ ձմռանը ցուրտ է լինում

Հունվարի 10, 2017


Ուսումնական հաստատություններում պարապմունքների վերսկսումն այս անգամ էլ հարթ չընթացավ: Մեղքը բարդեցին ցրտերի վրա, և այդ առիթով Հ...

Տարոնին ձայն կտան հարբեցողները

Տարոնին ձայն կտան հարբեցողները

Հունվարի 9, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անհանգստանալու լուրջ հիմքեր ունի: Սպասվող ընտրությունները կանխորոշելու են նրա հետագա ճակատագի...

Տարոն Մարգարյանի անխնա խնայողությունը

Տարոն Մարգարյանի անխնա խնայողությունը

Դեկտեմբերի 28, 2016


Երկրի ծանր վիճակով մտահոգ չինովնիկները տարբեր առիթներով հայտարարում են, որ այս կամ այն միջոցառումն իրականացնելիս էական կրճատում...

Տարոնը կթալանի, կթալանի ու կթալանի

Տարոնը կթալանի, կթալանի ու կթալանի

Դեկտեմբերի 27, 2016


Մայրաքաղաքի տրանսպորտային մոնոպոլիան իր հսկողության տակ վերցնելու Տարոն Մարգարյանի ցանկությունը հետզհետե միս ու արյուն է ստանու...

«Gallup»-ը քիչ էր մնում Տարոնին նախագահ հռչակեր

«Gallup»-ը քիչ էր մնում Տարոնին նախագահ հռչակեր

Դեկտեմբերի 23, 2016


2017-ին Երևանի ավագանու ընտրություններն են, քաղաքապետ Տարոն Մարգարյանը լուրջ անհանգստության պատճառներ ունի, առավել ևս, որ արդեն...

Տարոնի ու Քեթրինի Լապլանդիան

Տարոնի ու Քեթրինի Լապլանդիան

Դեկտեմբերի 17, 2016


Այսօր Երևանի Երազ այգու տարածքում պաշտոնապես բացվեց Ձմեռային այգին: Ավելի ճիշտ՝ Լապլանդիան, քանի որ նախաձեռնողների համար «բնօրի...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Դեկտեմբերի 14, 2016


Դեռևս մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից պահանջվել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել Ե...

«Դուչե» Տարոնին փրկել է պետք. բայց ինչպե՞ս...

«Դուչե» Տարոնին փրկել է պետք. բայց ինչպե՞ս...

Դեկտեմբերի 14, 2016


Հավանաբար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրջորեն հավատացել է, որ ինքը ՀՀԿ-ի խորհրդանիշներից մեկն է դառնում։ Չի բացառվում, քանի որ ...

Տարոնը հետքերն է մաքրում

Տարոնը հետքերն է մաքրում

Դեկտեմբերի 12, 2016


Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանկարծ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր կարգի հրատապ հարցերը ...

Մի զրկեք Տարոնին իր բաժնից

Մի զրկեք Տարոնին իր բաժնից

Դեկտեմբերի 8, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշ...

Գրքով ենք հարվածում Ադրբեջանին

Գրքով ենք հարվածում Ադրբեջանին

Դեկտեմբերի 3, 2016


Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի սրտահույզ ելույթները հայրենիքի անվտանգության, պաշտպանո...

Տարոնին խորհուրդ տալը թանկ հաճույք է

Տարոնին խորհուրդ տալը թանկ հաճույք է

Նոյեմբերի 25, 2016


Մեր երկրում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա մի քանի խորհրդական ունի: Թե սրանք ինչով են զբաղվում, ոչ ոք այդ մասին չգիտի: Բայ...

Վիգեն Սարգսյանին երկրորդ անգամ են բռնում գողության մեջ

Վիգեն Սարգսյանին երկրորդ անգամ են բռնում գողության մեջ

Նոյեմբերի 23, 2016


Վիգեն Սարգսյանը դեռ նոր է ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը, բայց այս կարճ ժամանակահատվածում այնքան քննադատությունների ու...

Դպրո՞ց, թե՞ կալանավայր

Դպրո՞ց, թե՞ կալանավայր

Նոյեմբերի 21, 2016


Մինչ մենք անհանգստանում ենք կրթական համակարգի բացթողումների և դրանց հետևանքների համար, պարզվում է, մեր դպրոցներում այնպիսի բանե...

ՀՀԿ-ի Պելեն շատ վատ էր խաղում

ՀՀԿ-ի Պելեն շատ վատ էր խաղում

Նոյեմբերի 15, 2016


Այսօր, երբ երկու տարվա լռությունից հետո Ազգային ժողովի ամբիոնի մոտ հայտնվեց գեներալ Սեյրան Սարոյանը ու ելույթ ունեցավ, ԱԺ փոխնա...

Վիգեն Սարգսյանի պայքարը հազար դրամի համար թափ է հավաքում

Վիգեն Սարգսյանի պայքարը հազար դրամի համար թափ է հավաքում

Նոյեմբերի 15, 2016


Վիգեն Սարգսյանը հզոր նախարար է: Խոսք չկա, որ մեր բանակը նրա օրոք կծաղկի, քանզի թշնամին Ադրբեջանն է, որի ֆոնի վրա էշն էլ առյուծ ...

Կացին ախպեր Տարոնը

Կացին ախպեր Տարոնը

Նոյեմբերի 12, 2016


Այսօր Երևանում ծառատունկ էր: Այս մասին տարածված լրատվության մեջ ուշադրություն գրավեց մի նախադասություն. «Ծառատնկմանը մասնակցում...

Տարոնի դատարկ հայրենասիրությունը

Տարոնի դատարկ հայրենասիրությունը

Նոյեմբերի 3, 2016


Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առիթ ունեցավ ցուցադրելու իր հայրենասիրության ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատը էլի կմնա պատ
Հունվարի 13, 2017


Պատը էլի կմնա պատ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ