Ազգային խայտառակություն

Ուրիխանյանը «բոչկա» է գլորում վարչապետի վրա

Նոյեմբերի 16, 2016
Ուրիխանյանը «բոչկա» է գլորում վարչապետի վրա

Աջ ու ձախ բոլորին մեղադրելը, կասկածելը, փնովելը նախալակոտ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի սիրած զբաղմնունքներից մեկն է: Եվ այսօր էլ նա որոշեց իր գլխից բարձր թռչել, նկատեց, որ Ազգային ժողովում բացակայում է վարչապետ Կարեն Կարապետյանը, ու քանի որ սովորություն ունի հատկապես բացակա մարդկանց մասին չարախոսել, հարձակվեց նրա վրա: Դիմելով ներկաներին՝ նա ասաց, թե 2013-ին ընդամենը 300 մլն դոլարի հասնող պարտքի դիմաց ՀՀ-ին պատկանող գազատար խողովակն ու համակարգի 20%-անոց փաթեթը հանձնվեցին ռուսական «Գազպրոմ»-ին, իսկ հետո հարցրեց. «Ինչպե՞ս է քվեարկել այն ժամանակ «Գազպրոմ» ռուսաստանյան կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Կարեն Կարապետյանն այդ հարցին»:


Նման հարցադրում անելու միտումներն ակնհայտ են: Ուրիխանյանն ուզում է ասել, թե՝ տեսեք-տեսեք, Հայաստանի կառավարության ղեկավարը ժամանակին գործել է այս երկրի շահերին դեմ, թեև հազիվ թե նրա ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք պիտի բացահայտեն, թե ինչպես են քվեարկել ռուսական մի ընկերությունում ու դեռ հավաստեն վարչապետի «կողմ» քվեարկությունը:


Բայց չկայացած լակոտ Ուրիխանյանին դա քիչ է հետաքրքրում: Մարդու ուզածը ընդամենը տղայական ցուցամոլությունն է, որովհետև մի քիչ լուրջ մարդը նման հարց տալուց առաջ հարկ կհամարեր վերհիշել, որ 2013-ի գազային գործարքը ընթացել է մի քանի փուլերով, անկախ Կարապետյանի դիրքորոշումից Հայաստանը տվել է իր համաձայնությունը, իսկ վերջում (սա հատկապես կարևոր է) գործարքը վավերացրել է խորհրդարանը, այն նույն խորհրդարանը, որի մի անդամն էլ ոչ բարով Ուրիխանյան Տիգրանն է: Եվ եթե նա այդքան հայրենասեր ու հերոս տղա էր, ի՞նչ էր անում 2013-ին խորհրդարանում և ինչո՞ւ այն ժամանակ չէր խոսում այդ մասին: Հավանաբար, Կարեն Կարապետյանը հենց այս հարցով էլ կդիմի իր վրա «բոչկա» գլորող պատգամավորին:






Դիտումների քանակ 28231


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետ Կարապետյանը փախչելու է երկրից

Վարչապետ Կարապետյանը փախչելու է երկրից

Մարտի 25, 2017


Այդ ի՜նչ օրի ենք մենք հասել, որ Բեյրութից գալիս են մեզ հսկելու, ստուգելու, սովորեցնելու: Սա է խայտառակությունը: Հասկացող մարդիկ...

Վարչապետ. դաստիարակել անդաստիարակելին, կրթել անկրթելին

Վարչապետ. դաստիարակել անդաստիարակելին, կրթել անկրթելին

Մարտի 23, 2017


Հայաստանում իշխող կուսակցությունը վարում է կադրային քաղաքականությունն այնպես, կարծես թե խայտառակվելը ՀՀԿ ծրագրային հիմնադրույթն...

Ուրիխանյանից փախածները

Ուրիխանյանից փախածները

Մարտի 22, 2017


«Ծառուկյան» դաշինքում առոք-փառոք տեղ զբաղեցրած նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը այս օրերին ոչ մի կերպ չի կարողանում ինքնադրսևորվել:...

Վարչապետը բռնվել է

Վարչապետը բռնվել է

Մարտի 21, 2017


Պարզվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը վատ բան է արել, ինչի մասին տեղեկացնում է մամուլը: «Վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռում...

Տիգրան Ուրիխանյանի հայրենիքը բորդելն է

Տիգրան Ուրիխանյանի հայրենիքը բորդելն է

Մարտի 15, 2017


Կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը, որը հայտնվել է ճաղերի հետևում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ջանքերով, հոդված է գրել սրա մ...

Ուրիխանյանը ոչնչացնում է իր պաստառները

Ուրիխանյանը ոչնչացնում է իր պաստառները

Մարտի 11, 2017


Ողբերգություն է պատահել Երևանում. ոչնչացրել են քաղաքական աստղ, պատմության մեջ իրեն հավասարը չունեցող նախալակոտ Տիգրան Ուրիխանյա...

Կա՞ արդյոք մի բան Ծառուկյանի և ռուս դեսպանի կնոջ միջև

Կա՞ արդյոք մի բան Ծառուկյանի և ռուս դեսպանի կնոջ միջև

Մարտի 7, 2017


Նախալակոտ Ուրիխանյանը Ծառուկյանի գովքն է անում: Գիշեր-ցերեկ սա Երևանում և մարզերում քարոզարշավ է ծավալում, այն է` թուլացնում է ...

Ինչու վարչապետը ցավ պատճառեց Ուրիխանյանին

Ինչու վարչապետը ցավ պատճառեց Ուրիխանյանին

Մարտի 1, 2017


Խորհրդարանը ցուցամոլների տեղը չէ: Բայց եթե մարդն իր ամբողջ էությամբ հենց այն է, ինչին խոսակցական լեզվում անվանում են «ֆիքստուլ»...

Վարչապետը նոր փորձանք է բերում մեր գլխին

Վարչապետը նոր փորձանք է բերում մեր գլխին

Մարտի 1, 2017


Պետական իշխանության առաջին դեմքերի պարտավորությունների մեջ պիտի մտնի նաև երբեմն մտածելն ու պոպուլիզմից խուսափելը: Վարչապետ Կարա...

Էլ ո՞վ դեռ խորհուրդ չի տվել վարչապետին

Էլ ո՞վ դեռ խորհուրդ չի տվել վարչապետին

Փետրվարի 28, 2017


Այսօր պաշտոնական լրատվություն տարածվեց այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը իրեն նոր օգնական է նշանակել: Սա կառավարության ղ...

Ուրիխանյանը դու՞րս կգա ԲՀԿ-ից

Ուրիխանյանը դու՞րս կգա ԲՀԿ-ից

Փետրվարի 28, 2017


Մինչ բոլորը գլխովին խրվել են նախընտրական թոհուբոհի մեջ, «Ծառուկյան» դաշինքի ամենախայտառակ թեկնածուն` պատգամավոր Տիգրան Ուրիխանյ...

Հաց բերողն ու հաց հարամ անողը

Հաց բերողն ու հաց հարամ անողը

Փետրվարի 27, 2017


Այսօր ԱԺ քառօրյա նիստի սկզբում մի քանի պատգամավորներ հանդես եկան «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանքի ու առողջութ...

Վարչապետը գիտի, թե Տարոնն ինչու փող չունի

Վարչապետը գիտի, թե Տարոնն ինչու փող չունի

Փետրվարի 23, 2017


Երբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Երևանի քաղաքապետարան, այս հարկի տակ նա մի հետաքրքիր նախադասություն արտասանեց. «Ես շատ...

Տիգրան Ուրիխանյանը շարունակում է օգուտ բերել Հայրենիքին (հիվանդության պատճառով)

Տիգրան Ուրիխանյանը շարունակում է օգուտ բերել Հայրենիքին (հիվանդության պատճառով)...

Փետրվարի 21, 2017


Հայ ժողովրդի ամենախայտառակ ծնունդներից մեկը` ներկա և ապագա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, շարունակում է իր ծառայությունները մատ...

Ցուցակները հրապարակվեցին. ամենամեծ տուժողը, ըստ նախնական տվյալների` Ծառուկյանն է

Ցուցակները հրապարակվեցին. ամենամեծ տուժողը, ըստ նախնական տվյալների` Ծառուկյանն է...

Փետրվարի 16, 2017


Մարդկային կեղտը երբեմն պետք է գալիս կյանքում, այն ունի կիրառական նշանակություն: Օրինակ, շատերին կյանքում կարող է պետք լինել մի ...

Մաքուր Հայաստան և կեղտոտ Հայաստան

Մաքուր Հայաստան և կեղտոտ Հայաստան

Փետրվարի 16, 2017


Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը սկսում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Մի ...

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Փետրվարի 16, 2017


Ամերիկայից ստացվող նորությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, ասես այնտեղ հաճախ է եղել Տիգրան Ուրիխանյանը և խորհրդատվությո...

Տարակուսելու ինդուլգենցիան

Տարակուսելու ինդուլգենցիան

Փետրվարի 15, 2017


Այն բանից հետո, երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե մեր երկրում քաղբանտարկյալներ կան, այս թեման վեր...

Ճշմարտությունը ճաղերի հետևում էլ է ճշմարտություն

Ճշմարտությունը ճաղերի հետևում էլ է ճշմարտություն

Փետրվարի 14, 2017


«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր, ներկայումս Աբովյան ՔԿՀ-ում կալանված Անի Հովհաննիսյանը մի բաց նամակ է տարածել` հասցեագրված ԱԺ ...

Կալանվելու է Ուրիխանյանի օգնականը

Կալանվելու է Ուրիխանյանի օգնականը

Փետրվարի 9, 2017


Տիգրան Ուրիխանյանի համար մոտենում են դժվար ժամանակներ: Առաջիկայում ոստիկանությունը կկալանի նրա օգնական Վարդան Քոչարյանին, որը ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ