Տիեզերական խայտառակություն

Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Նոյեմբերի 6, 2016
Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Գառնիկ Աղվանյան


Մտորումներ Գառնիկիչի սխալ բռնած ճամփի շուրջ


ՀՀ ԱԺ պատգամավոր, նախալակոտ Տիգրան Ուրիխանյանն իրեն լավ է զգում այս երկրում: Բնական է, նա ունի հովանավորներ, հակառակ դեպքում ռիսկի չէր դիմի և ծանր հանցանքներ չէր կազմակերպի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին նա իր նման նախալակոտների հետ փաստացի առևանգել էր Shame.am-ի սեփականատեր Արտյոմ Խաչատրյանին և բռնություն իրականացրել: Իսկ ՀՀ Քննչական կոմիտե կոչվող հիմնարկում ինչ-որ մի թշվառ նախալակոտի մեղադրանք է առաջադրվել 117-րդ հոդվածով, որը նախատեսում է ինչ-որ 60.000 դրամի տուգանք: Քննչական կոմիտեում կամ իրենց են «շլանգի» տեղ դրել և կատարում են նախալակոտ Ուրիխանյանի հովանավորի հրահանգը, կամ այդ հիմնարկում աշխատում են մտավոր հետամնաց անձինք: Կարծում ենք, որ մտավոր հետամնացներ այնտեղ չկան, և գործ ունենք առաջին վարկածի հետ:


Լավ, ո՞վ է նախալակոտ Ուրիխանյանի «պապան» այս երկրում: Շատերը հակված են կարծելու, թե դա նրա մորաքրոջ տղան է` Գեորգի Կուտոյանը, որը գլխավորում է ԱԱԾ-ն: Բայց դա սխալ կարծիք է. Կուտոյանը նորմալ անձնավորություն է, նրան ճանաչողներն ասում են, որ անգամ ազգակցական հարաբերություններ նա չի պաշտպանում իր նախալակոտ զարմիկի հետ: Ինչևէ, հավաստի օպերատիվ տվյալներով մեզ հաջողվեց պարզել, որ նախալակոտ Ուրիխանյանն ունի ոչ թե մեկ, այլ երկու «պապա»: Մեկը Աղվան Հովսեփյանն է, մյուսը` աշխարհահռչակ Արմենչիկը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Այսօր կխոսենք դրանցից առաջինի` Աղվան Գառնիկիչի մասին:


Աղվան Գառնիկիչ… Քոչարյանի երանելի ժամանակներում այս հմայիչ երիտասարդը ռեժիմի հիմնասյուներից մեկն էր: Վիթխարի ունեցվածք դիզեց, կազմակերպում էր շուրջպարեր Արագածի չորս բոլորը և այլ կիսագժական միջոցառումներ: Ուներ նաև քաղաքական ամբիցիաներ, որոնք հաջողությամբ իրականություն էր դարձնում: Սարգսյանի օրոք Գառնիկիչը մղվեց հետին պլան, բայց, ցավոք, նրա վիթխարի ունեցվածքը չփոխեց սեփականատիրոջը: Այսօր նա ղեկավարում է ՀՀ Քննչական կոմիտեն, որտեղ զբաղված է անձի դեմ կատարված ծանր հանցագործությունների կոծկմամբ: Ի՞նչն է միավորում Գառնիկիչին նախալակոտ Ուրիխանյանի հետ:


Նախ ասենք, թե որն է սրանց կապը: Դա «Ալյանս» կոչվող նախալակոտների կուսակցությունում նախալակոտ Ուրիխանյանի տեղակալ Սարգիս Հարությունյանն է: Սրա գործը կուսակցությունում նման է հատուկ ծառայությունների գործառույթներին` գաղտնալսել, մարդկանց շանտաժել, բռնել տալ, մարդկանց լուսանկարել մարմնավաճառների հետ, այդ ինտիմ նկարները տարածել և այլն: Սրա և սրա գերդաստանի միակ ձեռքբերումն այն է, որ սրա հայրը, թե պապը եղել է Կարեն Դեմիրճյանի երկար տարիների վարորդը, իսկ դա արդեն լուրջ պաշտոն է: Սրա գերդաստանը տասնյակ տարիներ սնվել է Դեմիրճյանի սեղանի կռճոններով և լավ է իրեն զգացել: Բայց Դեմիրճյանը գնաց, և սրանք թռան Գեղամյանի գիրկը, իսկ հետո էլ, քանի որ տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան լիարժեք լակոտներ դառնալ, միացան Ուրիխանյանին: Սարգիս Հարությունյանը Գառնիկիչի հետ քավոր-սանիկ կամ այդ կարգի այլ հարաբերությունների մեջ է: Բնական է, որ միայն Սարգիսը չէ Ուրիխանյան-Գառնիկիչ ալյանսի ցեմենտը: Բանն այն է, որ Գառնիկիչը հիվանդ է, թեպետև շատ երիտասարդ է, տառապում է դիաբետով, իսկ գիտությունն էլ ասում է, որ շատ դեպքերում այդ հիվանդությունը տղամարդկանց հասցնում է իմպոտենցիայի, նույն գիտությունը նաև հաստատում է, որ երիտասարդ իմպոտենտների մոտ առաջանում է սեռական օրիենտացիայի փոփոխություն: Սա բնական է, ավելին, սա պետք է ողջունվի Հայաստանում, քանզի Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհից չի շեղվում: Դե, իսկ նախալակոտ Ուրիխանյանն էլ իրեն ազատ է զգում սեռական կյանքում` ըստ եվրաստանդարտների, իսկ քանի որ զզվելի է սրա մասին գրել, կսահմանափակվենք այսքանով և հետաքրքրվողներին խորհուրդ կտանք նախալակոտ Ուրիխանյանի՝ եվրարժեքների ոգուն համահունչ կյանքի մանրամասների մասին տեղեկանալ, ասենք, Ռոբերտ Ահարոնյանից, որի գլխից սա թռավ և հայտնվեց Ծառուկյանի ցուցակում` Արմեն Գևորգյանի ցուցումով:


Մենք, իհարկե, խորապես ցավում ենք Աղվան Գառնիկիչի առողջության համար և մաղթում ենք լիարժեք ապաքինում: Բայց նաև ցավում ենք Գառնիկիչի լկտիացման ծավալների համար: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և գլխավոր քննչական մարմինը գոնե մոտավորապես պետք է իր բուն գործով զբաղվի, իսկ անձի դեմ ուղղված ծանր հանցագործությունների կոծկման մասին խոսք անգամ պիտի չլինի: Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի է ունենում: Իհարկե, Գառնիկիչը կարող է իր ֆավորիտին մատուցել բազում ծառայություններ, բայց ոչ թե անձի արժանապատվության և արդարադատության հաշվին: Օրինակ, մենք դեմ չենք, որ ՎՏԲ բանկը նախալակոտ Ուրիխանյանին 90 միլիոն դրամ նվիրեց` ջրելով հսկայական վարկը: Բնականաբար, այսպիսի նվիրաբերումներ բանկը կանի միայն Գառնիկիչի կամ Արմենչիկի կարգի մարդկանց հրահանգով: Բայց մենք դեմ ենք, երբ նախալակոտ Ուրիխանյանի կազմակերպած ծանր հանցագործությունը Գառնիկիչի հիմնարկը կոծկում է և ուզում է գործն ավարտել ինչ-որ մի լակոտի տուգանք նշանակելով:


Կոչ ենք անում մեր հիանալի Գառնիկիչին սթափվել և հիշել, որ աշխարհը չոփով ծածկած չէ, իսկ ինքն էլ աշխարհի կենտրոնը չէ: Իրոք, չենք ուզում, որ Գառնիկիչը սկսի ինսուլին սրսկվել դույլերով, իսկ դա լրիվ հնարավոր է, եթե նա շարունակի իր մասին ճշմարիտ նյութեր ընթերցել: Ուզում ենք հուսալ, որ Գառնիկիչը կվերանայի իր դիրքորոշումը, մի պահ կհիշի, որ իրենից բարձր այս երկրում մարդիկ կան, որոնք բնավ չեն հանդուրժի նրա լկտիացման ծավալները: Եվ ուզում ենք հույս հայտնել, որ առաջիկայում գործը նախալակոտ Ուրիխանյանի մասով կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, իսկ գլխավոր դատախազը կմիջնորդի Ազգային ժողովին նրան մեղադրանք առաջադրելու հարցով:


Տեսնենք՝ արդյոք մեզ կհաջողվի՞ Աղվան Գառնիկիչին դարձի բերել, թե՞ նա կհրաժարվի շեղվել իր լկտիացման ճանապարհից և կհայտնվի ողբերգական իրավիճակներում:


(Շարունակելի)






Դիտումների քանակ 149310


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խաչ և ընտրություններ

Խաչ և ընտրություններ

Հունվարի 11, 2017


Երբ նախկին գլխավոր դատախազ, այժմ՝ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ժամանակին հիմնադրում էր «Նիգ-Ապարան» հայրենակցական ...

Քրեական օրենսգիրքը կփրկի Զոհրաբյանին Ուրիխանյանից

Քրեական օրենսգիրքը կփրկի Զոհրաբյանին Ուրիխանյանից

Դեկտեմբերի 28, 2016


«Ալյանս» անունը կրող հզոր կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իրեն նոր զբաղմունք է գտել: Այս անգամ նա պա...

Աղվան Հովսեփյանն ի՞նքն է որոշում

Աղվան Հովսեփյանն ի՞նքն է որոշում

Դեկտեմբերի 22, 2016


Այսօր որոշ լրատվամիջոցներ որոշեցին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին վաստակած հանգստի ուղարկել: Գրել էին, թե իշխանությունն արդեն ...

Զգուշացեք, խորհրդարանում հանցագործ կա

Զգուշացեք, խորհրդարանում հանցագործ կա

Դեկտեմբերի 22, 2016


«Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի մասին շատ է գրվել: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հավատարիմ դաշնակից այս...

Այն, ինչ չունի Ուրիխանյանը

Այն, ինչ չունի Ուրիխանյանը

Դեկտեմբերի 16, 2016


Այսօր Ազգային ժողովում այլևայլ հարցերի շարքում քննարկվեց և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց պատգամավորի գործունեության երաշխիքների ...

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Դեկտեմբերի 15, 2016


Եթե տիկին Ջուլիետն իրոք ուզում է չվարկաբեկվել, ապա ճիշտ կանի, եթե անդամակցի Երևանում գործող ցանկացած բորդելի կոլեկտիվին, քանզի ...

Նախալակոտ Ուրիխանյանը փորձում է փրկվել ստորությամբ ու լկտիությամբ

Նախալակոտ Ուրիխանյանը փորձում է փրկվել ստորությամբ ու լկտիությամբ

Դեկտեմբերի 14, 2016


Նախալակոտ Ուրիխանյանը չի դադարում հարցազրույցներ տալ, և լավն այն է, որ ամեն մի հարցազրույցով նա բացահայտում է իր անբարոյական կե...

Ուրիխանյանը ձեռքը գցում է փրփուրներին

Ուրիխանյանը ձեռքը գցում է փրփուրներին

Դեկտեմբերի 13, 2016


Ուրիխանյանին պատգամավոր դարձնելն իր խայտառակությամբ հավասարազոր է Ուրիխանյան լինելուն: Հետևաբար, 2017-ից ի վեր մեր պերսոնաժների...

Արդարություն, բարգավաճումն էլ հետը

Արդարություն, բարգավաճումն էլ հետը

Դեկտեմբերի 10, 2016


Նախալակոտ Տիգրան Ուրիխանյանն այնքան է հմտացել կուսակցաշինության գործում, որ նրա հետ շփվածներն էլ են արդեն կուսակցություններ բաց...

Տիգրան Ուրիխանյանին դուրս են շպրտում

Տիգրան Ուրիխանյանին դուրս են շպրտում

Դեկտեմբերի 7, 2016


Նույնիսկ ամենավատ միջավայրում մարդիկ չեն սիրում երկերեսանիներին ու կասկածելիներին: Եվ եթե նույնիսկ այդ տհաճ սուբյեկտները երևելի...

Ե՞րբ է մեռնելու Տիգրան Ուրիխանյանը

Ե՞րբ է մեռնելու Տիգրան Ուրիխանյանը

Դեկտեմբերի 6, 2016


Խորհրդարանում հայտարարությունների ժամին յուրաքանչյուր պատգամավոր ցանկանում է բարձրաձայնել իրեն քիչ թե շատ մտահոգող խնդիրների մա...

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Դեկտեմբերի 5, 2016


Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պիտի քննվեր «Ալյանս» կուսակցության և Գյումրու քաղաքապետի թեկնածու Արմեն Բա...

Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Դեկտեմբերի 5, 2016


Բանն այն է, որ եթե Ծառուկյանը չի ողջունել իր կուսակցության ամայացումն իր հեռանալուց հետո և չի սիրում առնետավազքի ցանկացած մասնա...

Նախալակոտ Ուրիխանյանը նաև պրովոկատոր է

Նախալակոտ Ուրիխանյանը նաև պրովոկատոր է

Նոյեմբերի 29, 2016


Այսօր, ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նորամուծությու...

Ուրիխանյանը «բոչկա» է գլորում վարչապետի վրա

Ուրիխանյանը «բոչկա» է գլորում վարչապետի վրա

Նոյեմբերի 16, 2016


Աջ ու ձախ բոլորին մեղադրելը, կասկածելը, փնովելը նախալակոտ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի սիրած զբաղմնունքներից մեկն է: Եվ այսօր ...

Ուրիխանյանի տեղակալը տեղափոխվեց բանտ՝ սեռափոխության

Ուրիխանյանի տեղակալը տեղափոխվեց բանտ՝ սեռափոխության

Նոյեմբերի 14, 2016


Հիշեցնենք, որ Սարգիս Հարությունյանը նախալակոտ Ուրիխանյանի կուսակցությունում գլխավորում էր սուտենյորության, գաղտնալսումների, գաղ...

Բաքվում Ուրիխանյանի ելույթները կցուցադրե՞ն

Բաքվում Ուրիխանյանի ելույթները կցուցադրե՞ն

Նոյեմբերի 14, 2016


Իսկ Ադրբեջանի մասով էլ չենք ասում: Լուրեր կան, որ Ադրբեջանի դեմ Ուրիխանյանի հայտարարության նախագծից հետո մեր հակառակորդներն իրե...

Նախալակոտ Ուրիխանյանին կշնորհվի թիվ մեկ մուտիլովշիկի տիտղոս

Նախալակոտ Ուրիխանյանին կշնորհվի թիվ մեկ մուտիլովշիկի տիտղոս

Նոյեմբերի 14, 2016


Տեղեկությունն արդեն իսկ տպավորիչ է. Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հարու...

Ուրիխանյանը վախենում է Ծառուկյանից

Ուրիխանյանը վախենում է Ծառուկյանից

Նոյեմբերի 8, 2016


Վերջին շրջանի ներքաղաքական իրադարձություններում վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում պատգամավոր, «Ալյանս» կուսակցության հ...

«Ալյանսը» կդառնա քիքբոքսինգի ֆեդերացիա

«Ալյանսը» կդառնա քիքբոքսինգի ֆեդերացիա

Նոյեմբերի 1, 2016


Երբ գրում կամ ասում են, թե նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը կամովին հրաժարական է տվել «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից, սա ...

Մնաց 48 տոկոսը
23.01.2017 | 15:29


Մնաց 48 տոկոսը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

Մնաց 48 տոկոսը
Հունվարի 23, 2017


Մնաց 48 տոկոսը

Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ