Ազգային խայտառակություն

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Նոյեմբերի 5, 2016
Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը մի տհաճ արտահայտություն թույլ տվեց իրեն, ինչն անմիջապես հարուցեց հասարակության բուռն դժգոհությունը: Երբ նախարարին հարցրել էին, թե ինչ է մտածում նորածինների մահացության դեպքերի մասին, նա պատասխանել էր. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը»:

 

Մարդիկ այս խոսքերը գնահատեցին ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ, այլև անմարդկային: Բանը հասավ նրան, որ այսօր լրագրողները դրա մասին հարցրեցին նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետի պաստասխանը շատ անսպասելի էր. «Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել...»,- հայտարարեց Կարապետյանը:


Տպավորիչ արձագանք է, նույնիսկ շատ տեղին ու ազնիվ: Վաղուց մենք չէինք լսել նման գնահատական, որ մեր պաշտոնյաները կտային իրենց ենթականերին: Սովորաբար կրծքով պաշտպանում են, զանազան մտացածին արդարացումներ են գտնում կամ, ծայրահեղ դեպքում, ասում են, թե ճիշտ չի հասկացվել:


Սակայն վարչապետի խոսքերի մեջ կա նա մտահոգիչ նրբերանգ: Խոստովանությունը, թե նա մինչ այդ չի ճանաչել Լևոն Ալթունյանին, մղում է այն կասկածներին, որ վարչապետը գուցե էլի՞ շատերին չի ճանաչել, սակայն իր թիմում է ընդգրկել մակերեսային ծանոթության ազդեցության ներքո: Եվ եթե վաղը դարձյալ ինչ-որ մեկը իրեն որևէ տգեղ արարք թույլ տա, այդ դեպքում ո՞րն է լինելու Կարեն Կարապետյանի հաջորդ քայլը:


Հետգրություն


Ծննդկանների և նորածինների մահը (սպանությունը) Հայաստանում ընդունել է ծայրահեղ մասշտաբներ: Միայն աշխարհահռչակ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավի Արկադ) «Սլավմեդ» հիվանդանոցում բժիշկների օգնությամբ երկու ամսում կյանքից հեռացան վեցը ծննդկան և նորածին: Հայտնի է, որ վեց թիվը մեկ-երկուսից մեծ է: Միգուցե նախարարը զբաղվի այս հարցո՞վ:






Դիտումների քանակ 62621


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Հուլիսի 2, 2018


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի ընտ...

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Մայիսի 11, 2018


Այսօր մի փոքրիկ տեղեկություն բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ: Խոսքը առողջապահության նախարարության մասին էր: Այն, որ ներկայիս ...

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Ապրիլի 4, 2018


Նախագահ Սարգսյանի ծրագիրը, որով նախատեսվում էր 2040թ. ՀՀ բնակչության թվաքանակը դարձնել 4 մլն, կարծես թե խափանվում է: Ամենահետաք...

Դագաղագործ Ալթունյանը

Դագաղագործ Ալթունյանը

Մարտի 29, 2018


Ամեն ինչից փող շինող առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է նոր բնագծեր նվաճել: Հիմա արդեն այդ թարմացվող բնագծեր...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Մարտի 2, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի չարագույժ համբավն այնքան լայն ...

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Մարտի 1, 2018


Ինչպես հայտնի է, այսօրվանից ուժի մեջ մտավ դեղորայքի մեծ մասը դեղատոմսով վաճառելու մասին նախագիծը: Նույնիսկ խիստ միամիտներն ու խ...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Հունվարի 25, 2018


«Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, նախիրը գնաց»: Այս ասացվածքը ներկա պահին լիովին վերաբերում է առողջապահության նախ...

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Հունվարի 24, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավի Արկադին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող մսաղացի կամ, ինչպես իր...

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ