Սովորական խայտառակություն

Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Հոկտեմբերի 27, 2016
Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Նորացվող կառավարության դեռևս «չմաշված» դեմքերից ոմանք գործադիր մարմին եկան այն ալիքի վրա, թե իրենք վեր են նեղ կուսակցական մտածողությունից ու ինչ որ անելու են՝ անելու են երկրի համար: Բայց օրերն անցան, փրփուրը նստեց, ու հիմա ձայնի հնչեղությունը կտրուկ փոփոխվում է բովանդակության հետ համատեղ: Արդեն նույնիսկ խոսում են վարչապետի՝ ՀՀԿ-ական դառնալու հնարավորության մասին, էլ ուր մնաց, թե նախարարները դրանից ազատվեն: Տարբերությունը միայն այն է, որ եթե ոմանք այդ բանը գիտակցում ու «գերության» են գնում կամավորության սկզբունքով, ոմանք էլ դեռ լիովին չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում և հանուն ինչի է սպասվում:


Անորոշության մեջ խարխափողներից մեկն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է։ Կարծես իր ոլորտի հոգսերը քիչ էին, կարծես հողագործի բոլոր պարտքերը արդեն մարված էին, հիմա էլ նրա առաջ ծառացել է կուսակցականացման հեռանկարը: Հարցին՝ արդյոք չի՞ վախենում, որ կարող է գործիք լինել Հանրապետական կուսակցության վերարտադրման համար, Առաքելյանը պատասխանում է, որ այսօր գործում է շղթա, և յուրաքանչյուրն այդ շղթայում գործիք է, որպեսզի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, բոլոր ոլորտները զարգանան։


Ի՞նչ իմանաս, գուցե նախարարն իրոք մինչև հոգու խորքը համոզված է, որ եթե ինքը դառնա ՀՀԿ-ական, գյուղատնտեսությունն անմիջապես կզարգանա, բայց այդ երկուսի կապը կարծես թե միայն ինքն է նկատում: Եվ սա դեռ բավական չէ: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ ՀՀԿ անդամ դառնա, Իգնատի Առաքելյանը պատասխանում է. «Հնարավոր է, եթե առաջարկ լինի, եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»։


Ստացվում է, որ ինքը չի ցանկանում լինել կուսակցական, բայց եթե առաջարկեն, մերժել չի կարողանա: Մերժումը վտանգավոր է: Նախարարը երևի չգիտի, որ սովորաբար կուսացության մեջ ընդունվում են ոչ թե ինչ-որ մեկի առաջարկով, այլ սեփական ցանկությամբ, կամավորության սկզբունքով: Բայց քանի որ կյանքում ոչինչ ինքնուրույն չի որոշել, այս մեկի դեպքում էլ սպասում է հրավիրատոմսի:






Դիտումների քանակ 22175


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Փետրվարի 5, 2018


Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը երկրի աղքատներին խորհուրդ տվեց կարտոֆիլ ուտել` սովամահ չլինելու համար, ...

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Հունվարի 26, 2018


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողագործի հոգսերով զբաղվելու ժամանակ չունի: Նախարարությունը հիմա ավելի կարևոր բան է անում:...

Իգնատին հայ ժողովրդի երջանկության հայրն է և լուրջ հետազոտության առարկա

Իգնատին հայ ժողովրդի երջանկության հայրն է և լուրջ հետազոտության առարկա

Հունվարի 24, 2018


Կան մարդիկ, որոնց հակացուցված է խոսել, որովհետև ինչքան շատ են խոսում, այնքան մեծ է լինում հիմար մտքեր արտահայտելու հավանականութ...

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Հունիսի 28, 2017


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին լրագրողները վաղուց են ընդգրկել Հայաստանի ամենահարուստ նախարարների ցանկում, թեև,...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017


Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Ազատություն, որ մեզ վնասում է

Ազատություն, որ մեզ վնասում է

Հունիսի 10, 2017


Երևանի Կասյան փողոցում այսօր վերաբացվել էր գյուղատնտեսական շուկան: Ամեն տարի գյուղնախարարությունն այս բանն անում է, կարծես քաղա...

Ուշացել ես, Իգնատի

Ուշացել ես, Իգնատի

Հունիսի 1, 2017


Հայաստանի ամենազբաղված պաշտոնյան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Նա այնքան է զբաղված, որ չի հասցնում նույնիսկ իր...

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017


Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլո...

Հիդրոմետին ցուրտը տարել է

Հիդրոմետին ցուրտը տարել է

Ապրիլի 29, 2017


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրերս ի պաշտոնե հայտարարեց, որ մարդկանց անհանգստությո...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ