Սովորական խայտառակություն

Տարոն Մարգարյանը ձեռքից գնացել է

Հոկտեմբերի 26, 2016
Տարոն Մարգարյանը ձեռքից գնացել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սարսափելի չի սիրում, երբ մատնանշում են իր սխալները: Սխալները շատ են, մատնացույց անողները՝ քիչ, և այդ հանգամանքը փոքր-ինչ մխիթարում է քաղաքապետին, բայց դեռ լիովին չի ապաքինում նրա քայքայված ներվային համակարգը, որովհետև բավական է մեկ համարձակ դիտողություն, և Տարոն Մարգարյանն արդեն դուրս է գալիս ափերից:


Նման մի բան էլ պատահեց Երևանի ավագանու նիստի ժամանակ, երբ «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը համարձակվեց նրան հարցնել, թե ինչպես է պատահել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյանի փողոցում տրված շինթույլտվությանը քաղաքապետարանից իրեն տրված տեղեկանքի համաձայն հարթ, անբարեկարգ տարածք է, իսկ եղած լուսանկարում այն ոչ հարթ տարածք է և բոլորովին էլ անբարեկարգ չէ:


Ի պատասխան Տարոն Մարգարյանը սկզբում բացատրեց, որ շինթույլտվությունը տրվել է մի ընտանիքի, որը արցախյան պատերազմում երկու զոհ է ունեցել: Բայց զուսպ բացատրությունը նրան քիչ թվաց ու որոշեց անզսպորեն հավելել. «Մենակ դուք արդար չեք, և բարոյական չէ, որ մի ընտանիքից ամուսին և որդի զոհվել են արցախյան պատերազմին... այո, լավ ենք արել, տվել ենք»: Սա էլ էր նրա համար քիչ: Հաջորդ պահին Տարոնը լիակատար հիստերիայի գրկում էր. «Լավ եմ արել, էլի եմ տալու: Ձեր ձենին կարոտ չենք: Հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա ձեր PR-ից խոսաք, իյա»,- գոռգոռում էր նա:


Իհարկե, Տարոն Մարգարյանը, կոպիտ ասած, ղալաթ է արել՝ ինքնագլուխ որոշումներ կայացնելով: Իհարկե, զոհվածի ընտանիքին պիտի տրվի բացառիկ իրավունք, սա անվիճելի է: Բայց Երևանը Տարոնի հոր բոստանը չէ, և նա օրենքի պահանջով պարտավոր է իր քայլերը համաձայնեցնել ավագանու անդամների հետ, ստանալ նրանց համաձայնությունը: Ներկաներից ոչ ոք դեմ չէր այդ ընտանիքին շինթույլտվություն հատկացնելու հարցում: Մարդիկ ընդամենը ուզում էին հասկանալ, թե որտեղից է գալիս փաստաթղթային անճշտությունը, և ընդամենը այդքանը: Սակայն քաղաքապետը նույնիսկ այստեղ հարկ չհամարեց մնալ պատշաճության սահմաններում: «Լավ եմ արել» ձևակերպումը մեկ անգամ ևս վկայեց, որ պարոն Տարոնը ձեռքից գնացել է: Մասնագիտական միջամտություն է պետք:






Դիտումների քանակ 12049


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրքամոլ Տարոնի հոգևոր ավանդները

Գրքամոլ Տարոնի հոգևոր ավանդները

Փետրվարի 20, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրել չի կարելի, եթե նա ժամանակ առ ժամանակ խառնում է տոներն ու տարեդարձերը: Հավանաբար, դա...

Տարոնը քաղաքապետարանը տանում է ԱԺ

Տարոնը քաղաքապետարանը տանում է ԱԺ

Փետրվարի 18, 2017


Ընտրական ցուցակների հրապարակումից հետո բնական էր, որ պիտի լինեին դժգոհներ ու նեղացածներ: Յուրաքանչյուր մարդ մտածում է, որ ինքն ...

Ծառուկյանի գարնանային նվերը Տարոնին

Ծառուկյանի գարնանային նվերը Տարոնին

Փետրվարի 17, 2017


Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն ավանդապաշտ մարդ է: Այսինքն` ուշադիր է տարելիցներին, տարեդարձներին, այլ առիթներին, որոնք առնչվում են ...

Տարոնին դայակ է պետք

Տարոնին դայակ է պետք

Փետրվարի 15, 2017


Երեկ հրապարակված ՀՀԿ համամասնական ցուցակը ժամ առ ժամ նորանոր բացահայտումներ է մատուցում: Հերթական տասնյակ անունների հանրայնացու...

Տարոնի վրա քֆուր են դրել

Տարոնի վրա քֆուր են դրել

Փետրվարի 10, 2017


ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով միջազգային հնչեղությամբ օֆշորային սկանդալից դուրս եկավ այնքան մաքրամաքուր, որ ...

Տարոն Մարգարյանը լուսավոր ապագա է խոստանում զուգարանների միջոցով

Տարոն Մարգարյանը լուսավոր ապագա է խոստանում զուգարանների միջոցով

Փետրվարի 3, 2017


Տարոն Մարգարյանի ղեկավարած Երևան քաղաքին ոչ մի կերպ չի հաջողվում հրապուրել զբոսաշրջիկներին: Ամեն կարգի միջոցներ են գործադրվում,...

Տարոն Մարգարյանը և Վանի հերոսամարտը

Տարոն Մարգարյանը և Վանի հերոսամարտը

Փետրվարի 1, 2017


Ոչ ոք չի կարող վկայել, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կամ էլ նրա նախնիները մասնակցություն են ունեցել Վանի ինքնապաշտպանակա...

Տարոն Մարգարյանը վախի ճիրաններում

Տարոն Մարգարյանը վախի ճիրաններում

Հունվարի 27, 2017


Այսօր, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է ...

Քեթրինի Միհրանը սարքում է Տարոնի գլխին

Քեթրինի Միհրանը սարքում է Տարոնի գլխին

Հունվարի 23, 2017


Ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը) եղբայրաբար ձեռք-...

Դասալիքներն առաջնագծում

Դասալիքներն առաջնագծում

Հունվարի 20, 2017


Հայաստանը կարծես լկտի, լպիրշ և ցուցամոլական ավանդույթների երկիր է դառնում: Ապրիլյան պատերազմից հետո ծնվեց ևս մեկ նման ավանդույթ...

Մեռիր, մշակույթ, քանզի հերոսդ Տարոնն է

Մեռիր, մշակույթ, քանզի հերոսդ Տարոնն է

Հունվարի 11, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը կարելի է կապել ամեն ինչի, բայց ոչ մշակույթի հետ: Ասենք ավելին, մշակույթն ու Տարոնը ոխե...

Տարոնը չի հավատում, որ ձմռանը ցուրտ է լինում

Տարոնը չի հավատում, որ ձմռանը ցուրտ է լինում

Հունվարի 10, 2017


Ուսումնական հաստատություններում պարապմունքների վերսկսումն այս անգամ էլ հարթ չընթացավ: Մեղքը բարդեցին ցրտերի վրա, և այդ առիթով Հ...

Տարոնին ձայն կտան հարբեցողները

Տարոնին ձայն կտան հարբեցողները

Հունվարի 9, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անհանգստանալու լուրջ հիմքեր ունի: Սպասվող ընտրությունները կանխորոշելու են նրա հետագա ճակատագի...

Տարոն Մարգարյանի անխնա խնայողությունը

Տարոն Մարգարյանի անխնա խնայողությունը

Դեկտեմբերի 28, 2016


Երկրի ծանր վիճակով մտահոգ չինովնիկները տարբեր առիթներով հայտարարում են, որ այս կամ այն միջոցառումն իրականացնելիս էական կրճատում...

Տարոնը կթալանի, կթալանի ու կթալանի

Տարոնը կթալանի, կթալանի ու կթալանի

Դեկտեմբերի 27, 2016


Մայրաքաղաքի տրանսպորտային մոնոպոլիան իր հսկողության տակ վերցնելու Տարոն Մարգարյանի ցանկությունը հետզհետե միս ու արյուն է ստանու...

«Gallup»-ը քիչ էր մնում Տարոնին նախագահ հռչակեր

«Gallup»-ը քիչ էր մնում Տարոնին նախագահ հռչակեր

Դեկտեմբերի 23, 2016


2017-ին Երևանի ավագանու ընտրություններն են, քաղաքապետ Տարոն Մարգարյանը լուրջ անհանգստության պատճառներ ունի, առավել ևս, որ արդեն...

Տարոնի ու Քեթրինի Լապլանդիան

Տարոնի ու Քեթրինի Լապլանդիան

Դեկտեմբերի 17, 2016


Այսօր Երևանի Երազ այգու տարածքում պաշտոնապես բացվեց Ձմեռային այգին: Ավելի ճիշտ՝ Լապլանդիան, քանի որ նախաձեռնողների համար «բնօրի...

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Դեկտեմբերի 14, 2016


Դեռևս մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից պահանջվել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել Ե...

«Դուչե» Տարոնին փրկել է պետք. բայց ինչպե՞ս...

«Դուչե» Տարոնին փրկել է պետք. բայց ինչպե՞ս...

Դեկտեմբերի 14, 2016


Հավանաբար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրջորեն հավատացել է, որ ինքը ՀՀԿ-ի խորհրդանիշներից մեկն է դառնում։ Չի բացառվում, քանի որ ...

Տարոնը հետքերն է մաքրում

Տարոնը հետքերն է մաքրում

Դեկտեմբերի 12, 2016


Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանկարծ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր կարգի հրատապ հարցերը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ