Ազգային խայտառակություն

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016
Երբ խախտում են պատվիրանը

Ծառուկ Սարգսյան


Վազգենի թռիչքն ու երկրի անկումը


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրքում։ Խնդիրը, ըստ իս, նրա կերպարի վերջնական բացահայտումն է` հայկական պետականության կայացման համատեքստում։ Վազգենին այսօր դասում են «պետության փրկչի», «ազգի և հայրենիքի կերտիչի» և այլ, բավականաչափ վերամբարձ ու հոգեցունց ատյաններոմ։


Շատերն են համոզված, որ նա կարող էր ոլորել հայկական օլիգարխիայի պարանոցը, կարող էր երկրում հաստատել իրական ժողովրդավարություն և իսկական կենտրոնաձիգ պետականություն։ Վազգենը, այսպիսով, «սրբադասված առասպել է», գուցե թե մեծագույնը Երրորդ հանրապետության քառորդդարյա պատմության մեջ։ Առասպել, որն անհրաժեշտ է պսակազերծել... Այս նյութը նման մի փորձ է։


Վարչապետ Վազգեն Սարգսյանը հանրությանը գրեթե անծանոթ է։ Հանրածանոթ է վերը նշված «փրկչական առաքելության» բազմադեմ միֆերով։ Սակայն նա իսկապես էլ փորձում էր արմատապես փոխել իրավիճակը։ Այսպես, Մեքսիկայի օրինակով Վազգենը փորձեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տեսչի պաշտոնը։ Երբ նախորդ դարի 70-ականներին Մեքսիկան խեղդվում էր համակարգված կոռուպցիայում, ՄԱԿ մանդատով ձևավորվեց կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տեսչի պաշտոնը, որը վեր էր կանգնած օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից։ Գլխավոր տեսուչն իր անձեռնմխելի աշխատակազմով հայտնաբերում էր կոռուպցիոն դեպքերը (որոնք վտանգում էին պետությանն ու հասարակությանը) և դրանք ներկայացնում էր միանգամից երկրի դատարանին։ Եվ կոռուպցիոն համակարգը փլուզվում էր, քանի որ օրենքով պետական իշխանության որևէ մարմին անկարող էր ազդել գրեթե անհավանական լիազորություններ ունեցող գլխավոր տեսչի վրա... Մեքսիկան փրկվեց, իսկ մի՞թե հնարավոր չէր ՀՀ փրկությունը, եթե Վազգենը չվախճանվեր հոկտեմբերի 27-ին։


Վազգեն Սարգսյան-«սպարապետն» էական որևէ բան Հայաստանում անզոր էր իրականացնել։ Նա գտնվում էր կառավարական տանը, նա իսկապես սանձել էր վարչապետական աթոռը, նրա հրահանգները կատարվում էին գրեթե անմիջապես և գրեթե ամբողջությամբ։ Նրան կարծես թե հասանելի էր ամեն բան։ Նա կառավարության գործունեության (նաև բյուջեի) նախագիծը կազմեց 30 տարվա հեռանկարով և 25 էջանոց ուղերձներ հղեց աջ ու ձախ։ Սա 1999-ի գարնանն էր։ Վազգենը գաղտնի պայմաններում իր թիմն էր ձևավորում։ Գաղտնի, որովհետև չափազանց լավ էր ճանաչում գիշատչական այն համակարգը, որի հենասյուներից մեկն էր։ Նա կասկած անգամ չուներ, որ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տեսուչը պետք է լինի իր կերտած համակարգից դուրս գտնվող մեկը։ Ով նաև պայքարել է (կամ գոնե փորձել է պայքար մղել) վազգենավանոյական և լևոնահհշական քրեաքաղաքական ամբողջատիրության դեմ։ Ո՞վ կարող էր գլխավորել կոռուպցիայի դեմ պայքարը, այսինքն` ո՞վ էր, որ կվստահեր Վազգենին և իր ուսերին կվերցներ ծանրագույն այդ բեռը։


Դժվար է ասել, թե որքան ժամանակ Վազգենը փնտրեց ապագա «փրկչին»։ Սակայն 1999-ի սեպտեմբերի սկզբին նա առանձնազրույցի է հրավիրում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին ՆԳ նախարար և անվտանգության հարցերով Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանին։ Հրավիրում է, հայեցակարգային մի քանի խնդիր ճշտելուց հետո ստանում է վերջինիս համաձայնությունը և առաջարկում է իր թիմը ձևավորել։ Ամենակարևորը` իր անսահման աջակցությունն է առաջարկում և վստահեցնում է` Մանուչարյանի գլխավորած հանձնաժողովը կոռուպցիոն դեպքի հանդիպելիս կարող է գործ հարուցել անգամ վարչապետի դեմ, եթե, իհարկե, վարչապետ Սարգսյանն իսկապես հանցանք է գործել։ Բայց շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը։


Վազգեն Սարգսյանը համառ և դաժան պայքար էր ցանկանում մղել իր դաժան լկտիությամբ երևի թե կոլումբիական մաֆիոզ պետության հետ համեմատելի հայկական պետությունը բռնազավթած համակարգի դեմ։ Սա 1999-ի գարնանն էր։ Դրանից մեկ տարի առաջ նախագահական ընտրություններում նա կամայականության ալիքվող հեղեղներում նախագահի աթոռին բազմեցրեց Կարեն Դեմիրճյանին էապես զիջող Ռոբերտ Քոչարյանին։ Որովհետև նա այդպես էր կամենում և դա էր համարում Հայաստանի վարընթաց «զարգացման» վերընթաց ուղին։


Նա կամենում էր, նա իրականացնում էր, նա այդպես էր պատկերացնում։ Թերևս, նման բավական պարզ, եռաչափ համակարգն էր «սպարապետի» հավատո հանգանակը։ Եվ այն բազում փորձություններում էր թրծվել։


1995-ին նա կամեցավ և պահպանեց (ամենաբիրտ միջամտություններով) ՀՀՇ գերիշխանությունը՝ էապես նպաստելով հակաժողովրդական խորհրդարանի ձևավորմանը։ (Ըստ էության, Վազգենը լևոնյան թավշյա գաղութատիրության ռազմական հենարանն էր, ՀՀՇ քաղաքական ռեժիմի ողջ գողոնի պահապան-հսկիչը)։ 1996-ին նա ՀՀ ապագան ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ էր միայն Լևոնի, Բաբիկի, Վանոյի և քաղղեկավար մյուս դուրսպրծուկների կամքի և քմայքի արտահայտման տիրույթներում։ Եվ նա զինվորական ահարկու սապոգի ներբանների տակ բռնախեղեց ՀՀՇ-ական ծայրաստիճան ատելի խմբիշխանության տապալման փորձը։


«Սպարապետն» այդպես էր ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ։ Նա դա էր ԿԱՄԵՆՈՒՄ։ Նա այդ էր ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ։ Նա 1998-ին երկրորդ անգամ կրնկի տակ կոխկրտեց համաժողովրդական ընտրությունը։


Նա 1999-ին դաշինք կազմեց նախորդ օրվա իր հակառակորդ-թշնամու` Կարեն Սերոբի Դեմիրճյանի հետ։ Այստեղ, ինչ խոսք, շրջահայաց, հեռանկարային և դավադիր հաշվարկն էր թաքնված. Վազգենը քաջ գիտակցում էր. Դեմիրճյանի հանդեպ դժնի քաղաքական հանգամանքների արդյունքում ելուստված գրեթե համաժողովրդական սերն ու վստահությունը այն վահանն էր, որի վրա տեղադրվեց Վազգենի սուրը։


Նա այդպես ՈՐՈՇԵՑ։ Նա սա էր ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ։ Սակայն նա մոռացավ չափազանց կարևոր մի բան` երկնային պատվիրաններն անխախտելի են։ Պատվիրանախախտները պատժվում են երկնային սրով, և ոչ մի վահան ի զորու չէ նրանց պաշտպանել։


Նա երկու անգամ` 1996-ին և 1998-ին, խախտեց ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ` ՁԱՅՆ ԱՍՏԾՈ պատվիրանը։ Եվ արդյունքում հայտնվեց Եռաբլուր պանթեոնում...

 






Դիտումների քանակ 19530


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Մարտի 26, 2019


Վերջերս շատ է խոսվում Հոկտեմբերի 27-ի, այդ գործի լիարժեք բացահայտման անհրաժեշտության մասին: Թե ինչ են ուզում բացահայտել՝ դժվար ...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Մարտի 20, 2019


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյան Վահանը Սարգսյան Վազգենի ամենաազդեցիկ մարդկանցից էր, նրա աջ ձեռքերից, նորագույն պատ...

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Մարտի 5, 2019


60 տարի առաջ այս օրը ծնվեց մի խայտառակություն, որին բախտ վիճակվեց դառնալ Հայաստանի նորագույն պատմության վճռորոշ դեմքերից մեկը։ ...

Տեռորիստ պավլիկն անհրաժեշտ է համարում ոստիկանների սպանությունը

Տեռորիստ պավլիկն անհրաժեշտ է համարում ոստիկանների սպանությունը

Հոկտեմբերի 27, 2018


Մի մարդասպան կեղծարար լակոտ, որը ժամանակին ընտրություններ է կեղծել Սերժ Սարգսյանի օգտին, հետո դարձել էր ընդդիմադիր, քանզի իր դո...

Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Հոկտեմբերի 27, 2018


Այսօր հոկտեմբերի 27-ն է: Շատերի համար սա տոն է, որը չեն տոնում, ոմանց համար սա ողբի օր է, որն արդեն 19 տարի փորձում են ողջ ազգի...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավ...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը