Սովորական խայտառակություն

Տարոնը օրինականացնում է դրամահավաքությունը

Հոկտեմբերի 24, 2016
Տարոնը օրինականացնում է դրամահավաքությունը

Մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում տարատեսակ աշխատանքների, գույքի ձեռքբերման, վերանորոգումների համար ծնողներից գումար պահանջելու տգեղ երևույթն արմատախիլ անելու փոխարեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց ընդամենը այդ տգեղությանը մի փոքր գեղեցկություն հաղորդել: Արդյունքում ի հայտ եկան «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» անունը կրող ծրագրերը, որոնք այլ բան չեն, քան նույն դրամահավաքության «քաղաքակրթված» տարբերակները: Եթե առաջ աշակերտին կարող էին հարկադրել, որ նա առավոտյան այսքան գումար հանձներ դասղեկին այսինչ նպատակի համար, հիմա նույնը ձևակերպվում է որպես կամավոր նվիրատվություն: Այսինքն, հազիվ ծայրը ծայրին հասցնող ծնողը անքուն գիշերներ է լուսացնում՝ տառապելով այն մտքից, թե ինչպես անի, որ իր զավակի դպրոցի տնօրենի աշխատասենյակում ավելի շքեղ վայրագույրներ կախվեն:


Տարոն Մարգարյանի նոր ձևը շատ է ոգևորել: Դե իհարկե, այն բոլոր թերացումները, ծակուծուկերը, որոնք պիտի փակվեին քաղաքապետարանի ուժերով և իրենց հատկացրած գումարներով, հիմա անում են քաղաքացիները: Այդ պատճառով էլ այսօր՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նա հաճույքով լսել է զեկույցն այն մասին, որ կատարված «նվիրատվությունների» շնորհիվ մայրաքաղաքի 5 դպրոցներում և 16 մանկապարտեզներում իրականացվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ, իսկ հետո հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները: «Անհրաժեշտ է պարբերաբար հանրությանն իրազեկել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում ստացված նվիրատվությունների շնորհիվ կրթօջախներում իրականացված աշխատանքների մասին: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, թե որ դպրոցներում և որ մանկապարտեզներում ինչպիսի աշխատանքներ են իրականացվել»:


Մարգարյան Տարոնը կարող է հանգիստ լինել: Բնակիչներն իրենից ավելի լավ գիտեն դրա մասին, հավելյալ ինֆորմացիայի կարիք չկա: Իսկ եթե քաղաքապետը ամեն դեպքում ուզում է ինչ-որ բան պատմել, թող սկսի այն բոլոր գանձումներից, որոնք դեռ հիմնադրամ չեն դարձել ու նվիրատվություն անունը ձեռք չեն բերել:






Դիտումների քանակ 19412


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Նոյեմբերի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ ինքն արտակարգ լավ է աշխատում, այնքան լավ, որ արժանի է պարգևատրման: Մարգարյանը ...

Տարոնի մարմինը երկինք են հանում

Տարոնի մարմինը երկինք են հանում

Նոյեմբերի 13, 2017


Կառավարության քննարկմանը ներկայացված Երևան համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը նորանոր ու զարմանահրաշ մանրամասներ է ի հայտ բ...

Օրինախախտների քաղաքապետը

Օրինախախտների քաղաքապետը

Նոյեմբերի 10, 2017


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ գալիք տարի իր եկամուտներն ու ծախսերը կրճատվելու են 4 միլիարդով, դա արդեն իսկ նշանակում է, որ...

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Նոյեմբերի 8, 2017


Ինչո՞վ են զբաղվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները: Դատելով պաշտոնական փաստաթղթերից, վերջիններս ամեն օր ճոխ...

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Նոյեմբերի 7, 2017


Դեռ երեկ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցում էին, որ մայ...

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017


Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր ...

Ինչի մասին է մտածում Տարոնը

Ինչի մասին է մտածում Տարոնը

Նոյեմբերի 4, 2017


Վերջին երեք տարիների համար մի ծանր վիճակագրություն էլ ունենք: Պարզվում է, այդ ընթացքում միայն մայրաքաղաքում կամուրջներից ցած նե...

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Հոկտեմբերի 30, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհե...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Հոկտեմբերի 23, 2017


Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Ինչպես փոխանցում են այդ երկրի լրատվական աղբյուրները, մասնավորապես Թբիլիսիում քաղաքապետ ...

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Հոկտեմբերի 18, 2017


Եթե Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ապա կարելի է ասել, որ «Ելք» դաշ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Սեպտեմբերի 27, 2017


Տարոնի ու կոնյակի թեման սպառնում է դառնալ մշտական և թանկարժեք, որովհետև այսօր էլ լրատվամիջոցները գրեցին քաղաքապետի ու այդ հաճել...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ