Միջազգային խայտառակություն

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Հոկտեմբերի 24, 2016
Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Լեոնիդ Ներսիսյան

 

Հալեպը՝ Թուրքիայի նոր թիրախ

 

Ռուսաստանի Զինված ուժերի և սիրիական կառավարական բանակի հայտարարած հումանիտար դադարը Հալեպում «լիցքաթափման» չհանգեցրեց. բոլոր կողմերից շարունակում են Ռուսաստանին և Բաշար Ասադին մեղադրել քաղաքի արևելյան հատվածի քաղաքացիական օբյեկտների կանխամտածված ռմբահարումների մեջ, թեև դրա իրական ապացույցներ չկան։ Ի տարբերություն սաուդյան ռազմաօդային ուժերի այն նույն օդային հարվածի Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցող հուղարկավորության ժամանակ, որն ավելի քան 140 կյանք խլեց։ Ինչ վերաբերում է Հալեպի արևելյան հատվածի գրոհայիններին, ապա նրանց հարվածները քաղաքացիական օբյեկտներին, որոնք գտնվում են քաղաքի՝ պաշտոնական կառավարությանը ենթակա արևմտյան հատվածի շրջաններում, անուշադրության են մատնվում։ Ինչպես, ըստ երևույթին, կանտեսվի նաև «ընդդիմադիր» խմբավորումներից մեկի գրոհայինների կողմից Հալեպում հումանիտար շարասյան գնդակոծությունը։ Իրավիճակի ողջ բարդությամբ հանդերձ՝ իր ռազմական ինտերվենցիայի ծավալները շարունակում է ավելացնել Թուրքիան։


ԻԼԻՊ դիրքերի վրա կարևոր բնակավայր Էլ Բաբի (որը գտնվում է Հալեպից ոչ հեռու) ուղղությամբ քրդական ուժերի բավական հաջող հարձակումների սկսվելուց հետո թուրքական ռազմաօդային ուժերը հուժկու օդային հարված են հասցրել գրոհողների դիրքերին։ Ընդ որում՝ պաշտոնական թուրքական աղբյուրների տվյալներով, զոհվել է 200 քուրդ «գրոհային»։ Պնդվում է, որ նրանք բոլորն էլ պատկանել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Թուրքիային սպառնալիք են ներկայացրել։ Ընդ որում՝ ամերիկյան աղբյուրները տեղեկացրել են, որ գրոհի ենթարկված քրդերը թեև չեն պատկանել այն խմբավորումներին, որոնք աջակցում են ԱՄՆ-ին, բայց համակրում և պաշտպանում են ամերիկամետ ուժերին։


Հետաքրքիր է նաև այն, որ ավիահարվածներից հետո ԻԼԻՊ գրոհայիններն անմիջապես կազմակերպել են հակահարձակում՝ քրդական ջոկատներին բարդ դրության մեջ դնելով։ Այսպիսով, կարելի է ասել, որ թուրքական ՌՕՈւ-ն ուղղակի աջակցություն է ցուցաբերել ահաբեկիչներին։


Բայց թուրքական զորքերի գործողություններն այսքանով չսահմանափակվեցին. մշտապես շարունակվում է երկրի ցամաքային ուժերի հարձակումը, առանց որևէ համաձայնեցման զավթվում են ավելի մեծ թվով բնակավայրեր՝ հանուն Սիրիայի և Թուրքիայի միջև «բուֆերային» գոտու ստեղծման։ Սակայն տեղեկատվությունն այն մասին, թե այդ տարածքներում մշտական ամրացումներ են կատարվում, մատնանշում է, որ ամենայն հավանականությամբ կարելի է խոսել այն մասին, որ Անկարան ծրագրում է «աննկատ» զավթել սիրիական հողերի առավելագույն քանակություն։ Մեկ այլ տագնապալի փաստ է այն, որ առայժմ չեն հաստատվել տվյալներն այն մասին, որ թուրքական զորքերը նոր ուղղությամբ են մտել Սիրիայի տարածք՝ Կախ գյուղի մոտ։ Այն գտնվում է Հալեպից արևմուտք և հսկվում է թուրքամետ գրոհայինների կողմից։ Եթե «Եփրատի վահան»-ը սկսի իրագործվել նաև այս ուղղությամբ, ապա քրդերի ուժերի զգալի մասը կարող է հայտնվել շրջապատման մեջ։ Բացի այդ, գրոհայինները կկարողանան ավելի մեծ ուժեր նետել Հալեպ, որտեղ տեղի է ունենում հանգուցային մարտ սիրիական քաղաքացիական պատերազմում։


Հալեպում վերջին հաջողությունների կողքին (որոնք թեև հսկայական դժվարությամբ են ձեռք բերվում), սիրիական կառավարական զորքերն ավելի մեծ հաջողությամբ մարտնչում են Դամասկոսի արվարձաններում՝ սպառնալիքն աստիճանաբար հեռացնելով մայրաքաղաքից։ Հարձակումը վարվում է Խան էլ Շեյխ բնակավայրի, ինչպես նաև Դումա խոշոր քաղաքի ուղղությամբ, որն առանցքային է համարվում գրոհայինների կողմից։ Դումայի ազատագրումը կնշանակի, որ սիրիական բանակը փաստորեն լիովին վերականգնել է հսկողությունը Դամասկոսի շրջակայքի հանդեպ Գուտայի օազիսի սահմաններում։


Կառավարական զորքերի համար ամենադժվարը վաղուց բոլոր կողմերից շրջափակված Դեյր էլ Զորում է։ Այստեղ ԻԼԻՊ-ը կազմակերպում է հարձակում հարձակման հետևից, բայց պաշտպանվողներն ամեն անգամ հաջողությամբ հետ են մղում դրանք։ Առայժմ շրջափակումը հանելու հեռանկար չի երևում. հույսը, թե Պալմիրան (և նրա հետ՝ դեպի շրջափակված քաղաք տանող կարևոր ճանապարհը) վերցնելուն կհաջորդի հաջող հարձակումը Դեյր էլ Զորում, չարդարացավ։ Շրջափակված զորքերն իրենք պոտենցիալ չունեն, որպեսզի ճեղքեն շրջափակումը։ Շրջափակվածներին մնում է հույսը դնել Հալեպի համար մարտի արագ ավարտի վրա, ինչը թույլ կտա կառավարական զորքերի խոշոր ստորաբաժանումներ նետել այլ ուղղություններով։


Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

 






Դիտումների քանակ 43280


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Ապրիլի 10, 2019


Ամերիկյան իսթեբլիշմենթի ցինիզմն ու լկտիությունն աստիճանաբար վերափոխվում են շիզոֆրենիայի կամ, համենայնդեպս, անմեղսունակության։ Ա...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Փետրվարի 20, 2019


Մարուքյան Էդմոնն ու բաբաջանյան արմանը կամ կատաղել են, կամ ցնդել: Մարուքյանը գրել է իր էջում. «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջ...

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Փետրվարի 13, 2019


Չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում: Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ա...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Նոյեմբերի 16, 2018


Մենք՝ հայերս, երբեք չենք փոխվելու: Եվ դա ապացուցելու համար շատ ջանքեր պետք չեն: Խնդիրն այն է, որ դարեր ի վեր հայերս մեր դժբախտո...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք

Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք

Մարտի 19, 2018


Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելուց հետո կողմերը դժգոհություններ փոխանակեցին: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես երկ...

Բայց ինչո՞ւ սկանդալային

Բայց ինչո՞ւ սկանդալային

Մարտի 2, 2018


ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հայ-թու...

Նոյի SMS-ը թուրք ակադեմիկոսին

Նոյի SMS-ը թուրք ակադեմիկոսին

Հունվարի 23, 2018


Պատմության խեղաթյուրումը Թուրքիայի պաշտոնական քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Բայց եթե կարելի է մոգոնել հավանական ստեր և դր...

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Հունվարի 16, 2018


Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև հավաքվել էին մի խումբ սիրիահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագի...

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Դեկտեմբերի 14, 2017


Ամեն կարգի և ամեն գույնի սեմինարների, քննարկումների, թրեյնինգների առատության մեջ որևէ անսովոր բան չկա, որ այսօր էլ կազմակերպել ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանի ենթադրվող մասնակցությունը Սիրիայի տարածքի ականազերծմանը, որտեղ արդեն հինգերորդ տարին արյունահեղ քաղաքացիական պատերազմ...

Պառկած թուրքի վտանգները

Պառկած թուրքի վտանգները

Հուլիսի 28, 2017


Ամեն օր նման պատկերի ականատես չես լինի: Հենց մայրաքաղաքի կենտրոնում, ոչ թե մայթի վրա, այլ փողոցում մարդը փռել է սավանը, պառկել ...

Հայ-ադրբեջանական թախիծ

Հայ-ադրբեջանական թախիծ

Հուլիսի 13, 2017


Թուրքիայից տեղեկություն է ստացվել, որը նույն կերպ տխուր է թե՛ մեր և թե՛ ադրբեջանցիների համար։ Այդ երկրի ՆԳՆ-ն հրապարակել է երկր...

Ի՞նչ կա պատի հետևում

Ի՞նչ կա պատի հետևում

Հունիսի 27, 2017


Թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունն այսօր գրել է այն մասին, թե Թուրքիայի իշխանությունները Հայաստանի և Իրանի հետ սահմ...

Ի՞նչ կենդանուց են առաջացել թուրքերը

Ի՞նչ կենդանուց են առաջացել թուրքերը

Հունիսի 26, 2017


Թուրքիայում որոշել են Դարվինի էվոլյուցիայի տեսությունը դուրս նետել դպրոցական ծրագրերից: Թուրք պաշտոնյաների կարծիքով` այդ «հակաս...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ