Սովորական խայտառակություն

Եթերազուրկ երկրի շահավետ թալանը

Հոկտեմբերի 22, 2016
Եթերազուրկ երկրի շահավետ թալանը

Հայաստանի 4 մարզերի՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի ու Վայոց Ձորի բնակիչները մի օր արթնացան ու տեսան, որ այլևս հեռուստացույց չունեն: Անալոգային հեռարձակման կայաններն արդեն անջատված են։ Ուրեմն, պետք է շտապ կարգով ձեռք բերել հատուկ ընդունիչ սարքեր՝ դեկոդերներ, որոնք անալոգային ազդանշանը վերածում են թվայինի։ Երևանում էլ անալոգային հեռարձակումը կդադարեցվի հոկտեմբերի 26-27-ին։


Բայց արդյո՞ք դա այդքան հրատապ խնդիր էր և արդյո՞ք երկիրը պատրաստ էր այդ կտրուկ անցումին: Հիմա կարող ենք վստահաբար ասել՝ ոչ: Սկսենք թեկուզ այն փաստից, որ արդեն իսկ բացահայտվել են նոր թվային հեռարձակման թերությունները։ Մարդիկ բողոքում են, որ կապը մշտապես խափանվում է: Սա հաստատում է նաև Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհաղորդիչ ցանցի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը՝ տեղեկացնելով, որ իրենք էլ բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից, թեև ողջ մեղքը բարդում է բնակիչների և նրանց սարքավորումնեերի վրա:


Սակայն իրականությունն այլ բան է ասում: Հայտնի է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը ձեռք է բերում ամենաէժան դեկոդերները, որոնց գինն այս օրերին 7 հազար 500 դրամ է (միջոցներ ունենային՝ թանկը կառնեին): Գնում են այս սարքերը, տանում են տուն և պարզում է, որ դրանք չեն աշխատում։ Հայաստանի համար դեկոդերներ հիմնականում բերվում են ամենաէժան շուկայից՝ Չինաստանից, կա նաև կորեական, ինդոնեզական, ռուսական արտադրանք: Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ մեկը խիստ շահավետ բիզնես է դրել, խոշոր քանակությամբ սարքեր է ներմուծել Հայաստան ու հիմա դրանք պետք է արագորեն իրացնել: Իսկ որպեսզի գործարքը մեծածավալ ու խիստ եկամտաբեր լինի, լանագույն քայլը անպատրաստ երկրում անալոգային հեռարձակման անցնելն է: Թող անակնկալի գան, թող առնեն խոտանը, թող ձեռքը կրակն ընկնեն: Սա արդեն իսկ դուռ է բացում երկրորդ մեծ խմբաքանակի համար: Եվ անհնարին բան է, որ Ամալյանը կամ մյուսներն այդ մասին չիմանային:






Դիտումների քանակ 30474


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի խմբակցությունն ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Փաշինյան Նիկոլի խմբակցությունն ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Ապրիլի 11, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցության խայտառակագույն անդամների համար օրեցօր դժվարանում է իրենց ռուսատյացությունը թաքցնելը: Այսպես, մշակո...

КВН-1992. Հ1-ն անտառում ի՞նչ է անելու

КВН-1992. Հ1-ն անտառում ի՞նչ է անելու

Սեպտեմբերի 30, 2015


Այնպես ստացվեց, որ Հայաստանի մաս-մեդիան մնաց 1992 թվականի մակարդակին, և ոչ մի բան չկարողացավ այն առաջ տանել ժամանակի ոգուն համա...

Հայաստանի օրենքները տանում են կա՛մ դեպի խայտառակություն, կա՛մ խավարամտություն

Հայաստանի օրենքները տանում են կա՛մ դեպի խայտառակություն, կա՛մ խավարամտություն

Փետրվարի 26, 2015


Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրել է. եթե հեռարձակման լեզուն հայերենն է, ըստ ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ