Տիեզերական խայտառակություն

Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Հոկտեմբերի 18, 2016
Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Ջհանգիր Լֆիկյան

 

Բարաք Օբամայի հայրենիքում` Քենիայում, հայերը եկեղեցի չունեն: Պատճառն այն է, որ Քենիայում հայ չի ապրում: Հետևաբար, հայ չի ծնվում, չի մկրտվում, չի մահանում, և եկեղեցու կարիք չկա: Հայերը եկեղեցի կառուցում են այնտեղ, ուր կան հայ համայնքներ` Գլենդելում, Փարիզում, Մարսելում և այլուր: Նույնը ռուսները: Նրանք էլ չունեն ռուսական եկեղեցի Օբամայի հայրենիքում, բայց ունեն Փարիզում, Լոնդոնում և այլուր: Վերջերս ռուսները եկեղեցի ունեցան նաև Հայաստանում, ավելի կոնկրետ` Երևանում:


Հայաստանում ռուսները սակավաթիվ են, կոմպակտ չեն ապրում, բացառությամբ մալականների գյուղերի: Շատ ռուս կա Գյումրիում, որոնք մնացին երկրաշարժից հետո, պլյուս ռուսական ռազմաբազայի զինծառայողները: Լինելով ռուսահպատակ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշեց ռուսական եկեղեցի կառուցել: Սա, իհարկե, լավ նպատակ է, եթե իրականացնողը նորմալ մարդ լիներ: Բայց քանի որ հայտնի է, թե ինչ է Արա Աբրահամյանը, հայտնի է նաև, թե ինչ է լինում նրա բոլոր նախաձեռնությունների հետ:


Բանն այն է, որ Աբրահամյանն իր եեղեցին կառուցեց Երևանի Իսակովի պողոտայում, Երրորդ մաս և Մալաթիա տանող խաչմերուկին: Այդ կողմերում ռուսներ ընդհանրապես չեն բնակվում: Հարց է առաջանում. ինչո՞ւ եկեղեցին կառուցվեց հենց այնտեղ: Եթե Աբրահամյանն իրոք ուզում էր ռուս ժողովրդին ու «վլադիկին» լավություն աներ, ապա ռուսական եկեղեցի պիտի կառուցեր, ասենք, Գյումրիում, որտեղ 10.000-ից ավելի ռուսներ կան: Ասենք, կարող էր դա անել հենց 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ, և ռուս զինվորներն աղոթքի հետ խնդիրներ չէին ունենա: Բայց Աբրահամյանը դա արեց Երևանում` Իսակովի պողոտայում: Ինչո՞ւ: Ո՞վ է գալու այդ եկեղեցին, ո՞ւմ պետք է այն ծառայի: Կարծում ենք, այն կմնա որպես շինություն, ոչ ավելին: Թեպետ կարելի էր պրակտիկ օգտագործման եկեղեցի կառուցել մարդկանց համար:


Բայց Աբրահամյանը ոչինչ մարդկանց համար չի անում, իր ողջ անիմաստ կյանքը նա զոհաբերել է իր դատարկ անձի փառաբանմանը, և ռուսական եկեղեցու կառուցումը բացառություն չէր: Նա ծախսեց մեծ գումարներ, կառուցեց ոչ ոքի համար մի եկեղեցի միայն այն բանի համար, որ օդանավակայան գնացողներն ու այնտեղից եկողները (իսկ Իսակովի պողոտան միակ ճանապարհն է) տեսնեն այդ եկեղեցին և հիշեն, որ այն կառուցել է մեծն Արա Աբրահամյանը: Միայն դրա համար, ռուս հավատացյալ ժողովրդին ծառայելու որևէ նպատակ Արա Աբրահամյանը չի ունեցել և չունի, հակառակ դեպքում, կրկնում ենք, եկեղեցին կկառուցվեր Գյումրիում:


Ի՞նչ է սա, եթե ոչ սրբապղծություն: Բարեգործության և աստվածահաճո արարքի տակ թաքնված է հայ գեղցու ցուցամոլությունը, թիվ մեկ գեղցու` Արա Աբրահամյանի գարշահոտ ցուցամոլությունը: Նրա կառուցած եկեղեցին նորմալ մարդկանց մեջ զզվանք կառաջացնի գեղցիների և հենց այդ կառույցի հանդեպ, իսկ մյուսներին անտարբեր կթողնի կամ կհիացնի:


Հետգրություն


Թեպետ Արա Աբրահամյանը կարող էր իր եկեղեցին կառուցել ավելի լավ վայրում, ասենք, հենց օդանավակայանի հարակից տարածքում: Դա դժվար չէր, կարող էր լեզու գտնել Էռնեկյանի հետ: Ինչո՞ւ հենց օդանավակայանում: Բանն այն է, որ Աբրահամյանի եկեղեցին պոտենցիալ դիտորդներ է կորցնում: Հայտնի է, որ ուղևորներից բացի, յուրաքանչյուր օդանավ ունի նաև 7-8 հոգուց բաղկացած անձնակազմ, որոնք քաղաք չեն գալիս, հետևաբար, զրկվում են Աբրահամյանի ճարտարապետական գլուխգործոցով հիանալու հնարավորությունից: Իսկ տարվա կտրվածքով Երևան ժամանած օդանավերի անձնակազմերի անդամներն ահռելի թիվ են: Բա ափսոս չէ՞ր այդ հնարավորությունը բաց թողնել...

 






Դիտումների քանակ 53009


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արա Աբրահամյան-2

Արա Աբրահամյան-2

Հունիսի 7, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տակը սկսել են լրջորեն փորել: Եվ այդ գործի նախաձեռնողն այս անգամ ռուսահայ գոր...

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ապրիլի 27, 2018


Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընկավ ծանր մտատանջությունների...

Աբրահամյանին ի ցույց են դրել

Աբրահամյանին ի ցույց են դրել

Ապրիլի 11, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար այս տարին վատ է սկսվել: Մեկը մյուսի հետևից բացահայտվում են նրա ֆինանսա...

Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժողովրդին

Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժողովրդին

Ապրիլի 6, 2018


Ռուս Ուղղափառ եկեղեցին բանկային գործունեությամբ է զբաղվելու: ՌԴ Կենտրոնական բանկից արդեն արտոնագիր է ստացել, իսկ բանկը հիմնելու...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Մարտի 13, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին քաջագործությունների մասին` կապված «2Ն Ք...

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Մարտի 1, 2018


Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը եթե նույնիսկ մտածում է, ապա մտածում է միայն մի ուղղությամբ: Եվ այդ ուղղությո...

Անձնական օգտագործման մտավորականները

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղ...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» http://shame.am/news/view/65541.h...

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2017


Վերջին օրերին Հայաստանը վրդովվելու մի քանի առիթներ ունեցավ` կապված ռուսական լրատվամիջոցներով հակահայկական բնույթի արտահայտությո...

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Նոյեմբերի 16, 2017


Ասենք, որ ոչխարաբուծությունը միշտ թույլ է եղել Ռուսաստանում, ոչխարների քանակով այդ երկիրը միշտ զիջել է Արևմուտքին, և պարգևատրմա...

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Հոկտեմբերի 7, 2017


Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց ռուսական եկեղեցին։ Սուրբ Խաչվերացի անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծմա...

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Երևանում ընթանում էր Եվրասիական գործընկերության համաժողովը և այդ մեծ իրարանցման կիզակետում իրեն իրավիճակի տեր-տիրական էր ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

Սեպտեմբերի 13, 2017


Ռուսաստանում լուրջ սկանդալ է հասունանում. ոմն միջակ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտել՝ բավական լիբերալ և արևմտամետ հայացքների տեր մի մարդ...

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Սեպտեմբերի 8, 2017


Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի ...

Արա Աբրահամյանը «քցող» է

Արա Աբրահամյանը «քցող» է

Հունիսի 22, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, խայտառակության մարմնավորում Արա Աբրահամյանը սիրում է ոմանց մեղադրել իրեն վարկաբեկելու, անու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ