Սովորական խայտառակություն

Տարոն Մարգարյանին պիտի անտառ տանել

Հոկտեմբերի 17, 2016
Տարոն Մարգարյանին պիտի անտառ տանել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա հոգեբանական ծանր ներգործություն է ունենում կանաչ ծառը: Ոչինչ անել չես կարող, մարդը հենց որևէ սովորական ծառ է տեսնում, սկսում է պայքարել դրա դեմ: Վերջերս քաղաքի բնակիչներն ահազանգել էին, որ Հյուսիսային պողոտայում անտեղի ծառահատումներ են իրականացվում: Տարոնն անմիջապես դրան արձագանքել էր. «Ունենք բարձրակարգ մասնագետների գրավոր կարծիքը, որի համաձայն ծառը չորացած էր»: Մարդիկ նայում են կտրված ծառին, դիտում են տեսանյութը, այնտեղ ոչինչ չորացած չէ, ընդհակառակն, շատ էլ փարթամ ու առողջ ծառ է, բայց մասնագիտական որոշման մեջ գրված է՝ «չոր է», և ուրեմն ենթակա է ոչնչացման:

 

Հիմա էլ նոր ահազանգ է ստացվել: Սախարովի հրապարակում, Հրշեջների կայանի կողքի կամարից ներս գտնվող շենքերի բակում կա 4 ծառ, որոնք վայրագաբար ուզում է վերացնել շինարարական ինչ-որ կազմակերպություն: Սա էլ Տարոն Մարգարյանի թույլտվությունն ունի, ու հիմա էլ քաղաքապետը մեծ հաճույքով մոռացության է տվել իր ձեռքով դեռևս 2 տարի առաջ ստորագրած Երևանի ավագանու «Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» որոշումը և քաղաքացիների բողոքներին պատասխանելու փոխարեն վերստին նպատակ ունի կանաչ ծառերի վրա չորացածի պիտակներ կպցնել:


Ինչ խոսք, Տարոն Մարգարյանը երբեք այնքան ազնիվ չի լինի, որ խոստովանի, թե ինչպես է քաղաքի յուրաքանչյուր մետրը վաճառքի հանում սրան-նրան, իսկ այդ մետրի վրա աճած ծառերի հարցը լուծում է նույն մեթոդով՝ սկզբում կտրում են, հետո սկսում են արդարանալ: Եվ այս իմաստով պարոն Տարոնի իսկական տեղն անտառն է: Կարելի է նրան նետել մի անծայրածիր ջունգլի ու ազատություն տալ: Կտրատիր՝ որքան սիրտդ կուզի, մինչև որ վերջապես լիանաս, հագենաս, բավարարվես: Իսկ Երևանի հրաշքով դեռ կենդանի մնացած մի քանի ծառերին հանգիստ թող:

 

 






Դիտումների քանակ 14599


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Հունվարի 18, 2018


ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման Maxmonitor.am համակարգը նախորդ տարվա ընթացքում հետևել է հայկական օնլայն մեդիայո...

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Հունվարի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասուլիս է հրավիրել: Միայն այս նախադասությունն արդեն իսկ սենսացիա է, որովհետև Տարոնն առնվազն Հ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Դեկտեմբերի 21, 2017


Երևանի քաղաքապետարանն արդեն տասնյակ միլիոնավոր դրամներ է ծախսել քաղաքի ամանորյա զարդարանքի վրա, թեև երևանցիները հրաշալի տեսնում...

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Դեկտեմբերի 4, 2017


Երկարատև սպասումներից, անհասկանալի վայրիվերումներից, օտարերկրյա կասկածելի փորձագետներին ահռելի գումարներ վճարելուց հետո ի վերջո...

Տարոն Մարգարյանը որքա՞ն է վճարել

Տարոն Մարգարյանը որքա՞ն է վճարել

Նոյեմբերի 24, 2017


Բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել. այս անգամ պարուհուն մեղադրում են տղամարդկանցից սեքսի ...

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Նոյեմբերի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ ինքն արտակարգ լավ է աշխատում, այնքան լավ, որ արժանի է պարգևատրման: Մարգարյանը ...

Տարոնի մարմինը երկինք են հանում

Տարոնի մարմինը երկինք են հանում

Նոյեմբերի 13, 2017


Կառավարության քննարկմանը ներկայացված Երևան համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը նորանոր ու զարմանահրաշ մանրամասներ է ի հայտ բ...

Օրինախախտների քաղաքապետը

Օրինախախտների քաղաքապետը

Նոյեմբերի 10, 2017


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ գալիք տարի իր եկամուտներն ու ծախսերը կրճատվելու են 4 միլիարդով, դա արդեն իսկ նշանակում է, որ...

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Նոյեմբերի 8, 2017


Ինչո՞վ են զբաղվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները: Դատելով պաշտոնական փաստաթղթերից, վերջիններս ամեն օր ճոխ...

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Նոյեմբերի 7, 2017


Դեռ երեկ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցում էին, որ մայ...

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017


Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր ...

Ինչի մասին է մտածում Տարոնը

Ինչի մասին է մտածում Տարոնը

Նոյեմբերի 4, 2017


Վերջին երեք տարիների համար մի ծանր վիճակագրություն էլ ունենք: Պարզվում է, այդ ընթացքում միայն մայրաքաղաքում կամուրջներից ցած նե...

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Հոկտեմբերի 30, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհե...

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Հոկտեմբերի 23, 2017


Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Ինչպես փոխանցում են այդ երկրի լրատվական աղբյուրները, մասնավորապես Թբիլիսիում քաղաքապետ ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ