Տիեզերական խայտառակություն

Նախալակոտ Ուրիխանյանի ողբերգական ապագան

Հոկտեմբերի 16, 2016
Նախալակոտ Ուրիխանյանի ողբերգական ապագան

Ջհանգիր Լֆիկյան

 

Լակոտաբուծությունը Հայաստանում պետական զբաղմունք դարձավ Տեր-Պետրոսյանի ժամանակ: Խորհրդային Միությունը սոլիդ երկիր էր, և, չնայած բոլոր թերություններին, դժվար է նշել մի խորհրդային պետական գործչի, որը գոնե հեռվից լակոտ կհիշեցներ: Ժամանակները փոխվեցին, եկան նոր մարդիկ: Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանը լիարժեք անկախ էր ներքին հարցերում, այսինքն` կարելի էր թալանել, լափել, ինչ ասես անել, իսկ հետո էլ, բանտից խուսափելու համար, առաջացավ ընտրությունների կեղծման անհրաժեշտությունը: Իսկ ո՞ր մի նորմալ մարդը կհամաձայներ իր ձեռքերով անել այսքան կեղտոտ գործեր: Իհարկե, Վանոյին ու Վազգենին լակոտներն անհրաժեշտ դարձան, քանզի միայն նրանք կկարողանային, նամուսի բացակայության շնորհիվ, լինել և՛ կեղծարար, և՛ բռնարար, և՛ ստահակ, որպեսզի նրանց տերերի ձեռքերը չկեղտոտվեին:


Բայց Տեր-Պետրոսյանը հեռացավ, իսկ հանրային բարոյականությանը հասցված վնասը չվերականգվեց: Ավելին, բոլոր այն արատները, որոնք առաջացան առաջին նախագահի օրոք, երկրորդի ժամանակ կատարելագործվեցին: Քոչարյանին ձեռնտու չէր քաղաքական դաշտում աշխատել, ասենք, Վազգեն Մանուկյանի հետ, և որպես երկրորդ քաղաքական ուժ նա նախընտրեց տեսնել Գագիկ Ծառուկյանին որպես իր կուսակցության ղեկավար: Մանուկյանի և Ծառուկյանի համեմատությունը, կարծում եմ, տեղին չէ և ավելորդ է: Ուզում ենք միայն նշել բարքերի ահռելի անկման աստիճանը, որը տեղի ունեցավ Քոչարյանի դարաշրջանում:


Բայց արատը, եթե այն չես վերացնում, զարգանալու միտում ունի, և Հայաստանում լակոտների դեֆիցիտ առաջացավ, ինչը հանգեցրեց նրան, որ քաղաքականությունում սկսեցին հայտնվել նախալակոտները: Սա դեռ նոր հասկացություն է քաղաքագիտության մեջ, կարծում ենք, մենք առաջինն ենք օգտագործում այն: Ի՞նչ ասել է նախալակոտ: Դա ապագա լակոտն է, թերհաս լակոտ, որը դեռ պետք է զարգանա և կատարելագործվի, որպեսզի դառնա լիարժեք լակոտ: Թեպետև Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց Ռոբերտ Քոչարյանի կազմած ԲՀԿ ցուցակում տեղ գտան մի քանի նախալակոտներ, որոնցից ամենաակնառուն, թերևս, Տիգրան Ուրիխանյանն է:


Ի՞նչ է արել սա իր քաղաքական կարիերայի ընթացքում: Մի հատ դրուժինա ստեղծեց, երկու հատ կուսակցություն, բայց ուրիշի կուսակցությունով դարձավ պատգամավոր: Մի անգամ կրակեց Միքայել Դանիելյանի վրա և ասաց, թե զենքը գազային էր, թեպետ Դանիելյանը հակառակն էր պնդում: Սրա հաշվին ևս մի քանի դեբոշ կա: Կան նաև դատական քաշքշուկներ: Սա հաջողությամբ դատվեց Անդրանիկ Նիկողոսյանի լրատվամիջոցների հետ (դատավճիռները թելադրել էր անձամբ Գեորգի Կուտոյանը՝ ԱԱԾ այսօրվա տնօրենը, որն այն ժամանակ նախագահի օգնականն էր իրավական հարցերով, այդ թվում` դատարաններին վճիռներ թելադրելու), այժմ երկու հայցով դատվում է Shame.am-ի հետ, երկու միլիոն էլ փող է ուզում: Բայց քանի գնաց, սա կատարելագործվեց և սկսեց ոչ թե դատի տալ մարդկանց, այլ բռնել տալ, և analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը տեղափոխվեց բանտ (ի դեպ, կանանց բռնել տալը յուրահատուկ տականքություն է պահանջում): Միաժամանակ, սա ընդդիմադիր էր դարձել: Իր արևին կրքոտ հարցեր էր տալիս կառավարությանը, փորձում էր սրամիտ թվալ: Հիմնականում դեմ էր քվեարկում իշխանական նախաձեռնություններին: Իսկ սեփական խմբակցության անդամների շրջանում, բացի մի քանի այլ նախալակոտներից, սա առաջացնում է զզվանք:


Իր վերջին սրամիտ և ազգանվեր հարցն այս նախալակոտը հղեց վարչապետին հոկտեմբերի 5-ին: Խոսքը վերաբերում էր Արտյոմ Խաչատրյանի (նախկինում լույս տեսնող «Ազատամտություն» օրաթերթի և «Ազգային գաղափար» ամսագրի խմբագիր, Shame.am կայքի սեփականատեր)՝ պետությանը 21 միլիոն դրամի չափով հասցրած վնասի մասին: Սրա ասածն այն է, թե իբր Խաչատրյանին հաջողվել է յուրացնել այդ վարկը: Վարչապետն էլ համեստորեն համաձայնեց հարցն ուսումնասիրել և զեկուցել նախալակոտին: Բայց մինչ այդ սա մեկ այլ կարևոր գործ էր արել` իր կուսակցին, Գյումրիի ընտրությունների ցուցակի երկրորդ համար Կարեն Հակոբյանին, որը Խաչատրյանի վաղեմի ծանոթն էր, սա հանձնարարել էր Խաչատրյանին տանել մի տեղ հյուրասիրության: Խաչատրյանն էլ չէր մերժել Հակոբյանի հրավերը և գնացել էր Քանաքեռի ռեստորաններից մեկը: Սա իր հարցը հնչեցնելուց հետո 10 հոգանոց բանդայով գալիս է այդ ռեստորանի առանձնասենյակ, որտեղ այդ բանդան հաշվեհարդար է տեսնում Խաչատրյանի նկատմամբ: Իսկ այս ամենից հետո հայտարարում է մամուլին, թե իբր որևէ կապ չունի դեպքի հետ, ուղղակի ինքը որ բացահայտել էր Խաչատրյանին, նա էլ վախից հիմա նրան զրպարտում է: Ասել էր նաև, որ պատրաստվում է Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկել` զրպարտության համար: Մի քանի օրից ոստիկանությանը սա արդեն այլ բան էր երգել, մամուլը դեռ չգիտե: Ասել էր, թե եղել է դեպքի վայրում, ուղղակի ոչ մի բանի չի մասնակցել, ոչ մի բանի հետ կապ չունի: Հիմա որ «Ժողովուրդը» կամ «Հրապարակը» սրան հարցնեն, թե` դուք լակո՞տ եք, պրն Ուրիխանյան, թե՞ ուղղակի անտաղանդ ստախոս խուլիգան, սա ի՞նչ է պատասխանելու:


Այժմ` գլխավորի մասին: Ինչպե՞ս կվարվեր այս պարագայում նորմալ լակոտը: Նա հարձակում կկազմակերպեր, բայց ոչ հացի սեղանին` երբեք հացը չէր պղծի, կհագենար իր վենդետայից, այնուհետ կփորձեր իրավիճակը շտկել: Ասենք, կփորձեր բարիշել, կաշառել իրավապահներին, մի խոսքով, երբեք չէր ասի, թե զրպարտանք է, քրեական հետապնդում է պետք տուժածի նկատմամբ (իսկ սա արդեն ոչ միայն նախալակոտություն, այլև վիժվածքություն է): Իսկ ի՞նչ է անում նախալակոտը: Այս ամենը նա անում է սրբապղծությամբ՝ խախտելով թե՛ բարոյականության, թե՛ պարկեշտության բոլոր նորմերը: Հենց այդպես էլ վարվեց Տիգրան Ուրիխանյանը:


Այժմ այս նախալակոտը խնդիրներ ունի: Արդեն հասցրել է խաբել իրավապահներին, հավանաբար՝ ոչ մեկ անգամ: Հիմա սրա բանդայից գտնվել է մեկ հոգի, որը ողջ կատարվածի մեղքը վերցնում է իր վրա, և սա իր կարճ խելքով կարծում է, թե կկարողանա փրկվել այս իրավիճակից: Խաչատրյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ եթե Գասպարյանի հիմնարկը սրան չտանի բանտ, ապա նա սրան կտանի մեկ այլ վայր, որտեղից վերադարձը շատ ավելի խնդրահարույց կլինի...


ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ սա զգաց իր ողբալի սնանկությունը, և այսօր խոսում է, թե հնարավոր չէ միայնակ գործել ընդդիմադիր դաշտում, պետք է համախմբվել այլոց հետ: Սա սարսափում է, որ իր քաղաքական կարիերան կարող է վերջանալ 2017-ին և այսօր կյանքի գնով փորձում է մնալ պառլամենտում: Սա հայտարարում է, թե ուզում է միանալ կամ Վիկտոր Դալլաքյանի, կամ Գագիկ Ծառուկյանի հետ: Թեպետ Դալլաքյանին չի սիրում Էդմոն Մարուքյանը, բայց դա չի նշանակում, թե Դալլաքյանը պարտավոր է սխալվել և նրան հնարավոր կլինի պատկերացնել սրա հետ մի թիմում միասին, մանավանդ որ թիմի առաջնորդն էլ առաջիկայում կլինի Սեյրան Օհանյանը, որը սկզբունքորեն տանել չի կարողանում լակոտներին, էլ ուր մնաց նախալակոտներին: Ինչ վերաբերում է Ծառուկյանին… Առ այսօր պարզ չէ նրա վերադարձի հարցը, բայց պետք է ենթադրել, որ անգամ վերադառնալու դեպքում Ծառուկյանը չի վերցնի սրան ցուցակ, քանզի նրան էլ է խորթ նախալակոտի էությունը: Սրան մնում է հույսը կապել միայն Օսկանյան Վարդանիկի հետ: Լինելով Քոչարյանի հավանած նախալակոտը՝ սրան այնտեղ կարող են տեղ տալ, և դրանից հետո կսկսվի ամենահետաքրքիրը...


Արտյոմ Խաչատրյանը հայտարարել է իր թիմին և համախոհներին, որ Տիգրան Ուրիխանյանը պարտավոր է կրել իրեն հասանելիք պատիժը, բնականաբար, ազատազրկման ձևով: Հակառակ դեպքում նա կկրի այլ պատիժ: Իսկ այն ցուցակին կամ քաղաքական ուժին, որը կհամաձայնի իր շարքերը վերցնել այս արդեն իսկ բոմժ նախալակոտին, սպասում են դժոխային ժամանակներ...


Արտյոմ Խաչատրյանի թիմը հաշվարկել է, որ նախալակոտ Ուրիխանյանին մինչև լակոտ դառնալը դեռ 10-12 տարի կա, այդ ընթացքում սա պետք է կրի իր պատիժը (ի դեպ, այնտեղ սա իրեն կարող է հռչակել քաղբանտարկյալ): Լիարժեք լակոտ դառնալուց հետո մենք արդեն դեմ չենք լինի, որ սա կրկին մտնի քաղաքականություն այլ լակոտների կամ ուռոդների հետ, շարունակի իր անիմաստ քաղաքական կյանքը, բայց արդեն լիարժեք լակոտի կարգավիճակում:


Հետգրություն


Ուրիխանյան նախալակոտի մորաքրոջ որդին այսօր աշխատում է ՀՀ ԱԱԾ տնօրեն: Գեորգի Կուտոյանի մասին մենք լավ բան չենք կարող ասել, քանզի չենք տեսել, վատ բան էլ չենք ասի, քանզի դեռ չգիտենք՝ արդյո՞ք «Սասնա ծռերի» ի հայտ գալը նրա շնորհիվ տեղի ունեցավ: Բայց մենք այլ բան կարող ենք ասել: Բնականաբար, Կուտոյանը նախալակոտ Ուրիխանյանի հետ 25-50 տոկոսով նույն գենոֆոնդի կրողն է: Այսինքն՝ Կուտոյանի եղբայրը սրբապիղծ նախալակոտն է: Արդյո՞ք վտանգավոր չէ նախագահ Սարգսյանի համար իր և երկրի անվտանգությունը վստահել այսօրինակ գենոֆոնդ կրողին: Հավելենք, որ գենետիկան լուրջ բան է. Ստալինը ժամանակին անտեսեց այն, ինչի պատճառով երկիրը շատ տուժեց...






Դիտումների քանակ 70813


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քրեական օրենսգիրքը կփրկի Զոհրաբյանին Ուրիխանյանից

Քրեական օրենսգիրքը կփրկի Զոհրաբյանին Ուրիխանյանից

Դեկտեմբերի 28, 2016


«Ալյանս» անունը կրող հզոր կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իրեն նոր զբաղմունք է գտել: Այս անգամ նա պա...

Զգուշացեք, խորհրդարանում հանցագործ կա

Զգուշացեք, խորհրդարանում հանցագործ կա

Դեկտեմբերի 22, 2016


«Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի մասին շատ է գրվել: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հավատարիմ դաշնակից այս...

Այն, ինչ չունի Ուրիխանյանը

Այն, ինչ չունի Ուրիխանյանը

Դեկտեմբերի 16, 2016


Այսօր Ազգային ժողովում այլևայլ հարցերի շարքում քննարկվեց և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց պատգամավորի գործունեության երաշխիքների ...

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Դեկտեմբերի 15, 2016


Եթե տիկին Ջուլիետն իրոք ուզում է չվարկաբեկվել, ապա ճիշտ կանի, եթե անդամակցի Երևանում գործող ցանկացած բորդելի կոլեկտիվին, քանզի ...

Նախալակոտ Ուրիխանյանը փորձում է փրկվել ստորությամբ ու լկտիությամբ

Նախալակոտ Ուրիխանյանը փորձում է փրկվել ստորությամբ ու լկտիությամբ

Դեկտեմբերի 14, 2016


Նախալակոտ Ուրիխանյանը չի դադարում հարցազրույցներ տալ, և լավն այն է, որ ամեն մի հարցազրույցով նա բացահայտում է իր անբարոյական կե...

Ուրիխանյանը ձեռքը գցում է փրփուրներին

Ուրիխանյանը ձեռքը գցում է փրփուրներին

Դեկտեմբերի 13, 2016


Ուրիխանյանին պատգամավոր դարձնելն իր խայտառակությամբ հավասարազոր է Ուրիխանյան լինելուն: Հետևաբար, 2017-ից ի վեր մեր պերսոնաժների...

Արդարություն, բարգավաճումն էլ հետը

Արդարություն, բարգավաճումն էլ հետը

Դեկտեմբերի 10, 2016


Նախալակոտ Տիգրան Ուրիխանյանն այնքան է հմտացել կուսակցաշինության գործում, որ նրա հետ շփվածներն էլ են արդեն կուսակցություններ բաց...

Տիգրան Ուրիխանյանին դուրս են շպրտում

Տիգրան Ուրիխանյանին դուրս են շպրտում

Դեկտեմբերի 7, 2016


Նույնիսկ ամենավատ միջավայրում մարդիկ չեն սիրում երկերեսանիներին ու կասկածելիներին: Եվ եթե նույնիսկ այդ տհաճ սուբյեկտները երևելի...

Ե՞րբ է մեռնելու Տիգրան Ուրիխանյանը

Ե՞րբ է մեռնելու Տիգրան Ուրիխանյանը

Դեկտեմբերի 6, 2016


Խորհրդարանում հայտարարությունների ժամին յուրաքանչյուր պատգամավոր ցանկանում է բարձրաձայնել իրեն քիչ թե շատ մտահոգող խնդիրների մա...

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Դեկտեմբերի 5, 2016


Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պիտի քննվեր «Ալյանս» կուսակցության և Գյումրու քաղաքապետի թեկնածու Արմեն Բա...

Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Դեկտեմբերի 5, 2016


Բանն այն է, որ եթե Ծառուկյանը չի ողջունել իր կուսակցության ամայացումն իր հեռանալուց հետո և չի սիրում առնետավազքի ցանկացած մասնա...

Նախալակոտ Ուրիխանյանը նաև պրովոկատոր է

Նախալակոտ Ուրիխանյանը նաև պրովոկատոր է

Նոյեմբերի 29, 2016


Այսօր, ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նորամուծությու...

Ուրիխանյանը «բոչկա» է գլորում վարչապետի վրա

Ուրիխանյանը «բոչկա» է գլորում վարչապետի վրա

Նոյեմբերի 16, 2016


Աջ ու ձախ բոլորին մեղադրելը, կասկածելը, փնովելը նախալակոտ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի սիրած զբաղմնունքներից մեկն է: Եվ այսօր ...

Ուրիխանյանի տեղակալը տեղափոխվեց բանտ՝ սեռափոխության

Ուրիխանյանի տեղակալը տեղափոխվեց բանտ՝ սեռափոխության

Նոյեմբերի 14, 2016


Հիշեցնենք, որ Սարգիս Հարությունյանը նախալակոտ Ուրիխանյանի կուսակցությունում գլխավորում էր սուտենյորության, գաղտնալսումների, գաղ...

Բաքվում Ուրիխանյանի ելույթները կցուցադրե՞ն

Բաքվում Ուրիխանյանի ելույթները կցուցադրե՞ն

Նոյեմբերի 14, 2016


Իսկ Ադրբեջանի մասով էլ չենք ասում: Լուրեր կան, որ Ադրբեջանի դեմ Ուրիխանյանի հայտարարության նախագծից հետո մեր հակառակորդներն իրե...

Նախալակոտ Ուրիխանյանին կշնորհվի թիվ մեկ մուտիլովշիկի տիտղոս

Նախալակոտ Ուրիխանյանին կշնորհվի թիվ մեկ մուտիլովշիկի տիտղոս

Նոյեմբերի 14, 2016


Տեղեկությունն արդեն իսկ տպավորիչ է. Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հարու...

Ուրիխանյանը վախենում է Ծառուկյանից

Ուրիխանյանը վախենում է Ծառուկյանից

Նոյեմբերի 8, 2016


Վերջին շրջանի ներքաղաքական իրադարձություններում վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում պատգամավոր, «Ալյանս» կուսակցության հ...

Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Նոյեմբերի 6, 2016


Կոչ ենք անում մեր հիանալի Գառնիկիչին սթափվել և հիշել, որ աշխարհը չոփով ծածկած չէ, իսկ ինքն էլ աշխարհի կենտրոնը չէ: Իրոք, չենք ո...

«Ալյանսը» կդառնա քիքբոքսինգի ֆեդերացիա

«Ալյանսը» կդառնա քիքբոքսինգի ֆեդերացիա

Նոյեմբերի 1, 2016


Երբ գրում կամ ասում են, թե նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը կամովին հրաժարական է տվել «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից, սա ...

Նախալակոտ Ուրիխանյանի թամաշան դառնում է նողկալի

Նախալակոտ Ուրիխանյանի թամաշան դառնում է նողկալի

Հոկտեմբերի 29, 2016


«Ալյանս» կուսակցության ղեկավար, նախալակոտ Տիգրան Ուրիխանյանն արդեն հիմնավորապես զզվացրել է բոլորին իր անմաքուր ինտրիգներով ու «...

Մնաց 48 տոկոսը
23.01.2017 | 15:29


Մնաց 48 տոկոսը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

Մնաց 48 տոկոսը
Հունվարի 23, 2017


Մնաց 48 տոկոսը

Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ