Սովորական խայտառակություն

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Հոկտեմբերի 13, 2016
Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Երկարատև լռությունից հետո այսօր հանկարծ խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ճիշտ, ոչ թե խոսեց, այլ ահազանգ հնչեցրեց: Վերջինս ilur.am կայքում հետեւյալ տեքստն է հրապարակել. «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»:


Ասաց ու քաշվեց մի կողմ: Սրան անմիջապես հաջորդեցին արձագանքները՝ լուրջ ու անլուրջ: Օրինակ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը անլուրջ գտնվեց` նշելով, որ պետք չէ նման պեսիմիստական մոտեցումներ ունենալ: Իսկ ինչո՞ւ պետք չէ: Եթե հիմքեր կան՝ կարելի է նաև հոռետես լինել, հո Բոստանջյանը դա չի՞ որոշելու: Իսկ ահա Կենտրոնական բանկը փորձեց լուրջ ձևանալ, բայց չզլացավ իր լրջությանը հավելել ինքնագովազդը՝ նշելով, թե իրենք կայացած և պրոֆեսիոնալ կառույց են: Իհարկե, բոլորը հրաշալի գիտեն, թե այդ լուրջ ու պրոֆեսիոնալ հիմնարկի պատճառով ինչ վիճակում է հայտնվել մինչև կոկորդը պարտքերի մեջ խրված Հայաստանը, բայց, այնուհանդերձ, ԿԲ-ն վստահեցնում էր, թե երկիրը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ասվում էր, թե իբր ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը:


Մասնագիտական տեսանկյունից առաջին նախագահը կարող է նաև սխալված լինել: Սակայն վստահության տեսանյունից ԿԲ-ն ևս նախանձելի իրավիճակում չէ: Եվ այս պարագայում վատն այն է, որ մարդկանց ոչ այնքան հետաքրքրում է, թե ինչ կպատահի Հայաստանին, որքան այն, թե երկուսից որ մեկը իրավացի դուրս կգա՝ Կենտրոնական բա՞նկը, թե՞ Տեր-Պետրոսյանը: «Վիվառո»-ն դեռ խաղադրույքներ չի ընդունում, բայց երբեք ուշ չէ սկսելու համար:






Դիտումների քանակ 52775


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Փետրվարի 7, 2019


Պատը չոփ կոխենք` այսօր Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ե...

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Հունվարի 9, 2019


Տեր-Պետրոսյանի տված վնասը Հայաստանին ահռելի մեծ է: Նա է զինվորական օլիգարխիայի, ընդհանրապես օլիգարխիայի, կոռուպցիայի, ընտրությո...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Նոյեմբերի 29, 2018


Այսօր նոյեմբերի 29-ն է՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Ընտրություններին մասնակցող և ոչ մի կուսակցություն կամ դաշ...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018


Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

Ջավադյանը խաբում է ու խաբում

Ջավադյանը խաբում է ու խաբում

Նոյեմբերի 14, 2017


Ազգային ժողովում «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենս...

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Նոյեմբերի 2, 2017


Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությունը, որը տարիներ շարունակ լուրջ տագնապներ է հարուցում և վտանգի տակ է դնում երկրի գործա...

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Հոկտեմբերի 30, 2017


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի հետաքրքիր հատկանիշ ունի. երբ լրագրողները նրան նեղն են գցում ուղիղ հարցերով, նա սկ...

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Հուլիսի 11, 2017


ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում վերանայել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Աղքատի հարուստ երևակայությունը

Աղքատի հարուստ երևակայությունը

Մայիսի 24, 2017


ՀՀ Կենտրոնական բանկը բոլոր հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծել է ու հիմա էլ անցել է նոր տիպի դրամների ներդրման հարցին: Ըստ ա...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ