Տիեզերական խայտառակություն

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Հոկտեմբերի 2, 2016
Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Ջհանգիր Լֆիկյան


Տիգրան Ուրիխանյանը՝ Հայաստանի միակ դրուժիննիկն ու «Ալյանս» առաջադիմական կուսակցության նախագահը (հայտնի է, որ դրուժիննիկությունը որպես երևույթ վերացավ Խորհրդային Միության հետ միասին, ի տարբերություն «գործ տալու», բայց դա ազդեցություն չունեցավ նոր Հայաստանի անչափահաս կարիերիստների վրա), որոշել էր Հայաստանի փրկությունն սկսել Գյումրիից։ Հենց այդպես էլ ասում էր նրա կարգախոսը՝ «Սկսենք Գյումրիից»։ Նա հավանաբար սովորել է դպրոցում, լսել է 1920թ. Մայիսյան ապստամբության մասին (հենց ալեքսանդրապոլցիներն առաջինն ընդդիմացան դաշնակներին), մի քիչ պամություն գիտի, մի քիչ էլ՝ կյանք, և հասկացել է կամ հուշել են, որ Գյումրին եղել է և կա Հայաստանի ամենաըմբոստ քաղաքը։ Այդ պատճառով էլ սա որոշեց մասնակցել Գյումրիի ընտրություններին և, ըստ իր կարճ խելքի՝ հաղթանակ տանել։


Սակայն կյանքի պրոզան փոքր-ինչ այլ է, իսկ Ուրիխանյանի համար՝ դաժան։ Քանի որ նա դեգեներատ չէ, նրան երբեք չի կարելի համեմատել Ներսես Երիցյանի կամ Տիգրան Սարգսյանի մյուս կադրերի հետ, հետևաբար՝ ամբողջովին կտրված չէ իրականությունից և մի քանի օր առաջ հասկացել է, որ Գյումրիում ընտրություններին զբաղեցնելու է ամենավերջին տեղը (հնարավոր է՝ այս մասին նրան հուշել է նրա կրտսեր եղբայր՝ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը), ուստի խնդիր առաջացավ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս բացատրել Հայաստանի հանրությանը, թե ինչու խայտառակ ձևով պարտվեց երկրի ամենացենտրիստական, ամենաառաջադիմական, ամենաընդդիմադիր կուսակցությունը հանրապետության ամենաըմբոստ և ամենաքիչ կաշառված քաղաքում։


Հենց այսպիսի խնդիրներն են, որ աշխարհում գոյացրին քաղաքական տեխնոլոգիաներ ֆենոմենը։ Ուրիխանյանն իր արևին կարծում է, թե փայլուն քաղտեխնոլոգ է։ Մի քանի օր առաջ նա տեղեկություն տարածեց անկաշառ «Հրապարակ» թերթի միջոցով, որ մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը և անգամ հրաժարվել կուսակցության նախագահությունից։ Էլ բեթար անկաշառ «Առավոտ» թերթն էլ կրկնեց այդ տեղեկությունը։ Ինչո՞ւ սա արեց Ուրիխանյանը։ Մի պարզ պատճառով. որպեսզի ընտրությունների արդյունքների հրապարակման օրը հայտարարի, թե՝ բա ի՞նչ անենք, ժողովուրդն իմացավ, որ ես գնում եմ, և հետաքրքրությունը կորցրեց իմ ցուցակի հանդեպ։ Ահա այսպիսին են Տիգրան Ուրիխանյանի գոյություն չունեցող ինտելեկտի ողջ հմայքն ու թշվառությունը։


Բայց իրականում մենք խոսում ենք իսկական մարդկային ողբերգության մասին։ Բանն այն է, որ Տիգրան Ուրիխանյանն էլ է մարդ, ունի ծնողներ, կին, երեխաներ, և ամենակարևորը՝ եղբայր Կուտոյանին։ Ողբերգությունը հենց այս դժբախտներինն է, ոչ թե Տիգրանինը։ Եթե սրանք կարծում են, թե Ուրիխանյանը մարդ կդառնա, այն է՝ դուրս կգա քաղաքականությունից, կզբաղվի հողագործությամբ կամ անասնապահությամբ, կամ մի ինչ-որ քաղաքացիական ծառայությամբ, այսինքն՝ հասարակական օգտակար գործով, ապա նրանք չարաչար սխալվում են։ Տիգրանը չի ծնվել հանրային օգուտ բերելու համար, նա պատկանում է հասարակական պարազիտների ցեղատեսակին։ Եթե նրա հարազատները կարծում են, թե իրենց Տիգրանը հաջողություն կունենա քաղաքականության մեջ, կդառնա պատգամավոր, նախարար կամ վարչապետ, ապա նույնպես չարաչար սխալվում են, քանզի հայոց հողն այդ աղետին չի դիմանա, հատկապես Ցեղասպանությունից, դաշնակների, ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի կառավարումից հետո: Էլ չենք խոսում այն մասին, որ անցել են Տիգրան Սարգսյանի ժամանակները, և այլևս դեգեներատները չեն որոշում Հայաստանի կադրային և ներքին քաղաքականությունը։


Էլ ի՞նչ ասենք։ Ամե՛ն։






Դիտումների քանակ 47754


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Հոկտեմբերի 18, 2018


Արևմտամետ և միաժամանակ ռուսամետ Ուրիխանյան Տիկոն այս անգամ որոշել է ձեռնոց նետել Արևմուտքին: Խորհրդարանում նա շրջանառության մեջ...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ