Սովորական խայտառակություն

ՕԵԿ-ի մուրաբաները պահանջարկ չունեն

Սեպտեմբերի 30, 2016
ՕԵԿ-ի մուրաբաները պահանջարկ չունեն

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայանալիք ընտրությունների նախօրեին երկու քաղաքներում էլ կրքերը ծայրահեղ լարված են, սպասվում է շատ թեժ մրցապայքար: Եվ այս ֆոնին հարկ է նկատել, որ սահմանադրական բարեփոխումներից ու Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո առաջին անգամ հանրությանը ներկայանում է հին ՕԵԿ-ը՝ նոր անունով: Սա նրանց համար յուրօրինակ փորձադաշտ է՝ ստուգելու, թե ընտրողներն ինչպե՞ս են վերաբերվում իրենց և արդյո՞ք անվանափոխությունը կարող է դրական հետևանքներ ունենալ: Բայց հետևելեվ տեղերից ստացվող արձագանքներին, արդեն իսկ կարելի է ասել, որ Արթուր Բաղդասարյանի խորամանկությունը ցանկալի պտուղները չի տալու: Եվ այդ փաստը հաստատվում է նաև ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի անհավասարակշիռ պահվածքով: Տիկինն այս պահին արդեն ունի իր մեղադրանքների կոնկրետ հասցեատերերն ու նրանց մեղքերի ցանկը: Առաջին հերթին դա քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, ով, պարզվում է, ՕԵԿ-ի հրապարակային միտինգի համար այնպիսի ժամ էր սահմանել, որ հնարավոր չլիներ մարդկանց հավաքել: Թե հատկապես որ ժամն է նախընտրել Բիշարյանը, որ իրենց «սեանսն» անցնի լեփ-լեցուն դահլիճում, անհայտ է մնում:


Իսկ հետո արդեն հարվածն իջնում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գլխին: «Երկու ուժերն էլ գումար են շրջանառության մեջ դրել և համատարած ընտրակաշառքներ են բաժանում: Մարդկանց կանչում են, անձնագրեր հավաքագրում, նույնիսկ գումարի չափն են մեզ հայտնել: Շարունակվում են նույն ճնշումները, որոնք նկատելի են ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում: Բոլորին հրահանգում են ընտրել իշխանական թևի թեկնածուներին: Ասում են՝ եթե չընտրեք նրանց, ապա աշխատանքից կազատվեք: Այս լկտի արատավոր երևույթը մենք այդպես էլ չկարողացանք վերացնել, որն այսօր էլ գործում է»,- բորբոքված պատմում է Հեղինե Բիշարյանը՝ մոռանալով, որ արատավոր երևույթների համահեղինակներից մեկն էլ տարիներ շարունակ ՕԵԿ-ն է եղել՝ իր հանրահայտ մուրաբաների ու ջեմերի պատմություններով, ու հիմա ընդամենը հավաքում է այն բերքը, որ ժամանակին իրենք էին ցանել:


Ստացվում է, որ այսօր ոչ միայն ՕԵԿ-ի պահածոյացված ուտելիքները պահանջարկ չունեն, այլև կուսակցությունը ևս: Ու երբ Բաղդասարյանի «զավակները» հայտարարում են, թե կիրակի օրը լրացուցիչ ուժեր են ներգրավվելու հանձնաժողովներում, որպեսզի այդ կեղծիքները կանխեն, ապա պետք է հուսալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր էլ ՕԵԿ-ին կվերահսկեն: Նրանց հսկելու անհնրաժեշտություն հաստատ կլինի:







Դիտումների քանակ 17528


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

Մարտի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցությունն իր երկրորդ հոգեգալստից հետո մի քիչ սթափվել ու հասկացել է, որ վերադառնալը մի կերպ կարելի էր գլուխ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նոյեմբերի 21, 2017


Հեղինե Բիշարյանի բնորոշմամբ` անբարոյական «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյ...

Առանց երևակայական էքսցեսների

Առանց երևակայական էքսցեսների

Նոյեմբերի 1, 2017


Այսօր առավոտյան արդեն հայտնի էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Լրանում է բո...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Սեպտեմբերի 21, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կյանքում ծայր առած անկումների փուլը շարունակվում է: Վերջին տարի...

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Սեպտեմբերի 9, 2017


Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ հանդերձ նոր տերմինոլոգիա է ներմուծել` քաղաքական դադար: Թե դա ինչ բա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը