Սովորական խայտառակություն

Ջաղինյանի ոտքի տակը Հակոբյանն է փորում

Սեպտեմբերի 30, 2016
Ջաղինյանի ոտքի տակը Հակոբյանն է փորում

Հանրային հեռուստաընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանը դեռ չի սթափվել իր անհաջող հեռուստանախագծի շուրջ բարձրացված աղմուկից, բայց արդեն նորն է հասունանում՝ այս անգամ յուրայինների ջանքերով: Նախկին ՀՀՇ-ական, այժմ ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը, հավանաբար, տեսնելով, որ Ջաղինյանի դիրքերը սասանվում են, որոշել է օգտվել այդ առիթից ու մի հատ էլ ինքը հարվածել: Իսկ դրա համար հարմար պատրվակ կա:


Հայկական հեռուստատեսության 60-ամյակին նվիրված երեկո է եղել ու պարզվել է, որ ոչ բոլորին են հրավիրել: Շատերը նեղացել են, ոմանք էլ իրենց վիրավորվածության մասին բարձրաձայնել են: Եվ ահա այս առիթով Տիգրան Հակոբյանն էլ միացել է Ջաղինյանին դատապարտողների խմբին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Թող մի քիչ խիտ նստեին, նույնիսկ կանգնած մնային շատերը, թող կոնյակը ոչ բոլորին հասներ... Բայց բոլորը հրավիրված և ներկա լինեին: Բոլորը, որոնց կյանքը հեռուստատեսությունն էր: Հատկապես նրանք, ովքեր անկախ Հայաստանի հեռուստատեսության կայացման էն ծանրագույն տարիներին ոտքով էին բարձրանում Նորք, ցրտահարված շենքում տեքստեր էին պատրաստում, հաղորդումներ նկարահանում, մոնտաժում կյանքից ձեռք քաշած տեխնիկայով, որը ոչ մի ձև չէր համաձայնվում աշխատել 40 հերց հաճախականության պայմաններում...»:


Հակոբյան Տիգրանը ՀՌԱՀ-ի անդամ է, այս միջոցառման մասին հաստատ ավելի շուտ է իմացել, քան այն կայացել է: Կարող էր նախապես հոգ տանել, որ խնդիրներ չլինեին: Բայց չի արել: Հակոբյան Տիգրանը (քանի որ ՀՌԱՀ անդամ է) կարող էր գնալ Ջաղինյանի աշխատասենյակ ու այսքանը նրան ասեր, ոչ թե այդ մասին գրառում աներ ՖԲ-ում: Բայց չի արել: Ու չի արել, քանի որ սիրտը ոչ թե ցավում է մոռացվածների համար, այլ ուզում է վարկաբեկել արդեն իսկ վարկաբեկված Ջաղինյանին, մանավանդ որ այս օրերին հայտնի ու անհայտ աղբյուրներով արդեն լուրեր են շրջանառվում, թե իբր Ջաղինյանի օրերը հաշված են, նրան փոխարինելու է հենց Տիգրան Հակոբյանը, ով պրոֆեսիոնալ է իր գործում և ունի բավական դրական իմիջ: Հիմա հասկացանք, թե Հակոբյանի պրոֆեսիոնալիզմը որն է ու իմիջն ինչպիսին է:






Դիտումների քանակ 14416


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այս մեկն էլ է գունափոխվում

Այս մեկն էլ է գունափոխվում

Մայիսի 4, 2018


Երբ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր համախոհների հետ ներխուժեց Ազգային ռադիոյի շենք և ուղիղ եթեր պահանջեց, նրա քայլը դատապարտող...

Եթերային ադեկվատության հետևանքները

Եթերային ադեկվատության հետևանքները

Նոյեմբերի 21, 2017


Պետական քարոզչությունը թանկ հաճույք է: Եվ եթե այս տարի պետական բյուջեից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է մո...

Ջաղինյանի, Նադեժդայի և Արթուրի բարոյագեղագիտական անկումը

Ջաղինյանի, Նադեժդայի և Արթուրի բարոյագեղագիտական անկումը

Հոկտեմբերի 17, 2016


Այս պատմությանը անդրադառնում ենք, քանի որ չնայած բազում հրապարակումներին և մշակույթի գործիչների տագնապին և անհանգստությանը, Հ1-...

Ջաղինյանի կայուն լսարանը

Ջաղինյանի կայուն լսարանը

Սեպտեմբերի 29, 2016


Հանրային հեռուստատեսության կողմից եթեր հեռարձակվող նոր երաժշտական նախագիծը, որ սկսել է մատուցել անճաշակություն և հարուցել է հաս...

ՀՀՇ-ն փոխեց պաշտոնի հետ

ՀՀՇ-ն փոխեց պաշտոնի հետ

Սեպտեմբերի 15, 2016


Այսօր խորհրդարանում Տիգրան Հակոբյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։ Խորհրդարանի ժամանակավոր հա...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Ջաղինյանը գերաճ է տվել

Ջաղինյանը գերաճ է տվել

Մարտի 10, 2016


Երկար տարիների այն մեծ անհանգստությունը, որ մեր երկրում ոչ մի աճ չի գրանցվում, վերջապես մնաց անցյալում: Հիմա մենք կարող ենք հպա...

КВН-1992. Հ1-ն անտառում ի՞նչ է անելու

КВН-1992. Հ1-ն անտառում ի՞նչ է անելու

Սեպտեմբերի 30, 2015


Այնպես ստացվեց, որ Հայաստանի մաս-մեդիան մնաց 1992 թվականի մակարդակին, և ոչ մի բան չկարողացավ այն առաջ տանել ժամանակի ոգուն համա...

Ռուբեն Հակոբյանը գտել է մեր դժբախտությունների մեղավորին

Ռուբեն Հակոբյանը գտել է մեր դժբախտությունների մեղավորին

Սեպտեմբերի 9, 2015


Ազգային ժողովում այսօր պատգամավորների ձեռքն էր ընկել Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, և օրենսդիրն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ