Սովորական խայտառակություն

Աղբամանային նպատակների ընտրապայքարը

Սեպտեմբերի 24, 2016
Աղբամանային նպատակների ընտրապայքարը

Աժ նախկին ժառանգական պատգամավոր, իրեն լուրջ վերլուծաբան հռչակած Ստյոպա Սաֆարյանն օրերս մի հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին և պահանջում էր պատժել համացանցի այն կեղծ օգտատերերին, որոնք իր հասցեին վարկաբեկիչ նյութեր են տարածում: Այնուհետև Սաֆարյանն ավելի էր կոնկրետացել և նշել էր. «Խմբի մեջ են «Ալյանս» կուսակցության ղեկավարության գրեթե բոլոր անդամները և առավել ակտիվ համակիրները: Որոշ կանայք ու աղջիկներ եթե կանչվեն պարբերաբար հարցաքննությունների, վերջում էլ` դատվածություն ունենան, թող չզարմանան: Կարող են ոչինչ չջնջել: Դա այլևս չի փրկելու: Կրկնում եմ, գարնանից բոլոր գրառումները պահպանվում են, և դրանք այլևս արխիվացված են ու հանձնված իրավապահ մարմիններին: Պատժվելու եք մինչև վերջին մարդը»: Չմոռանանք նաև նշել, որ նույն Ստյոպան դրանից առաջ էլ ահազանգել էր, թե «Ալյանսի» թափթփուկ և սիֆիլիս ֆեյքերը Styopa Safarov անունով կեղծ էջ են բացել և ձեզ հայտնի ոճով ոչ միայն բաներ են վերագրում ինձ (հողեր հանձնելու կոչեր ու չգիտեմ ինչ), այլ նաև իրենց դաստիարակությանն ու ոճին հարիր նկարներ կոլաժում»:

 

Շատ դժվար է հասկանալ, թե ինչու մի ամբողջ կուսակցություն իր բան ու գործը թողած պիտի առավոտից գիշեր Ստյոպա Սաֆարյանի դեմ լայնածավալ արշավ իրականացնի՝ այն դեպքում, երբ Ստյոպան իրենից գրեթե ոչինչ չի ներկայացնում, չի կարող ազդել հանրային կարծիքի վրա և անընդունակ է որևէ լուրջ դերակատարում ունենալ ներքաղաքական կյանքում: Այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Կամ Սաֆարյան Ստյոպան խիստ գերագնահատում է իր անձն ու կարևորությունը, կամ խորքում այլ պատճառներ են թաքնված:


Ամեն դեպքում «Ալյանսն» այսօր պատասխանել էր նրան: Կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ Սաֆարյանը հատուկ հանձնարարություն է ստացել հարձակվել «Ալյանսի» վրա՝ Գյումրիում ընտրություններին ընդառաջ խանգարելու նպատակով: «Այս բարոյապես պղծված պնակալեզին, որը մշտապես իրեն թույլ է տալիս հայհոյանքներ ու անեծքներ հնչեցնել առանձին գործիչների, կազմակերպությունների, որոնցում շատերիս մտերիմ ու հարազատ մարդիկ են անդամակցում, հայ կանանց հասցեին և այլն, իշխանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են անհրաժեշտ պահին իրենց ոչ ձեռնտու գործիչների կամ ուժերի դեմ «ֆաս» հրաման արձակելով օգտագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, որից հետո Ստյոպային խոստանում են սեղմ ժամկետներում գնալ նրա մոտ ու պատասխան պահանջել բոլոր արարքների համար:


Սաֆարյան - «Ալյանս» դիմակայությունն իր բոլոր նրբերանգներով լիովին տեղավորվում է այս շրջանում նախընտրական պայքար կոչվող գզվռտոցների տրամաբանության մեջ: Արդեն իսկ կանխատեսելի է, որ առաջիկա ամիսներին մենք դեռ բազում այլ դրվագների ականատեսը կլինենք, երբ մրցակիցներն ու նրանց կից համակիրները ոչ թե գաղափարական տարաձայնությունների հարթության վրա իրենց ուժերը կչափեն, այլ նախապատվությունը կտան վիրավորանքներին, փոխադարձ մեղադրանքներին, վարկաբեկումների, հայհոյանքների ու հաշվեհարդարների ժանրին: Ընտրությունների գնացող ուժերի ու անհատների մոտ նստվածք է տվել այն համոզմունքը, որ թվարկված միջոցները շատ ավելի արդյունավետ ու ազդեցիկ են: Եվ եթե դրանք առավելապես վկայում են բարոյալքված ու արժեզրկված հատկանիշների գոյության մասին, սա այնքան էլ չի մտահոգում մրցասպարեզ դուրս եկած ուժերին: Նպատակն արդարացնում է նրանց միջոցները, իսկ քանի որ նպատակը վատն է, միջոցները լավը լինել չեն կարող:

 






Դիտումների քանակ 13991


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

սաֆարյան ստոպիկն իր ասած «խեռոս»-ի պատճառով կհայտնվի ինչ-որ մի ֆալոսի վրա

սաֆարյան ստոպիկն իր ասած «խեռոս»-ի պատճառով կհայտնվի ինչ-որ մի ֆալոսի վրա

Մարտի 22, 2020


Պիղծ սաֆարյան ստոպիկը անդրադարձել է Արցախին ամերիկյան օգնության դադարեցմանն ու եզրահանգումներ արել: Սա ասում է, որ մեղավորը Վիտ...

Ստորություն է անում սաֆարյան ստոպիկը

Ստորություն է անում սաֆարյան ստոպիկը

Հունվարի 27, 2020


սաֆարյան ստոպիկն ու սաֆարյան սեդան` նրա քույրը, Նոր Հայաստանի ամենագարշելի կերպարների ցանկում ամենագարշելի տեղն են գրավում: Դժվ...

սաֆարյան ստոպիկի ու Բախշյան Անահիտի մարտիմեկյան արկածները

սաֆարյան ստոպիկի ու Բախշյան Անահիտի մարտիմեկյան արկածները

Հունվարի 20, 2020


«Հենց այսօր շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են տեսել օտարերկրյա դիվանագետները, նրանց «գործակալները» Երևանի փողոցներում, ինչ գնահա...

կարապետյան վալոդը գնաց

կարապետյան վալոդը գնաց

Հունվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր դուրս գրեց կարապետյան վալոդին իր խոսնակի պաշտոնից: Հիշեցնենք, որ սա Տեր-Պետրոսյան Լևոնից ժառանգած ամենախա...

սաֆարյան ստոպիկ` Նոր Հայաստանի բարոյական արտացոլում

սաֆարյան ստոպիկ` Նոր Հայաստանի բարոյական արտացոլում

Դեկտեմբերի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ևս մեկ անգամ պղծեց երկիրն ու հասարակությանը, ևս մեկ քայլ կատարեց պետության տոտալ զիբիլացման սորոսանպաստ գ...

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Դեկտեմբերի 18, 2019


Եթե հանրության կոնսենսուսը գերակա ենք համարում, ապա վաղվանից բաբաջանյան արմանը բոլոր միասեռականների հետ միասին կհայտնվի գետտոյո...

սաֆարյան ստոպիկը աֆերիստորեն ակտիվանում է

սաֆարյան ստոպիկը աֆերիստորեն ակտիվանում է

Սեպտեմբերի 18, 2019


Յուրահատուկ երջանիկ աստղի տակ է ծնվել բոզի վաստակ սաֆարյան ստոպիկը: Կիրակի օրը սա բռնվեց մեկ այլ լակոտի՝ կարապետյան վալոդի հետ ...

Ուշադրություն, գաղտնազերծվել են սաֆարյան ստոպիկի հեռախոսի խայտառակ հաղորդագրությունները

Ուշադրություն, գաղտնազերծվել են սաֆարյան ստոպիկի հեռախոսի խայտառակ հաղորդագրությունները

Սեպտեմբերի 16, 2019


Պարզվում է՝ սաֆարյան ստոպիկը լեննականցի շպիոն Օնոյի պես մի բան է, որի թե՛ տան տեղը, թե՛ զբաղմունքը, թե՛ գործակալների անունները ...

սաֆարյան ստոպիկին այֆոնազրկել են, հերթը սաֆարյան սեդայինն է

սաֆարյան ստոպիկին այֆոնազրկել են, հերթը սաֆարյան սեդայինն է

Սեպտեմբերի 7, 2019


Վատ բան է տեղի ունեցել Նոր Հայաստանում՝ կողոպտել են սաֆարյան ստոպիկին, և ստոպիկ սերոժիչը զրկվել է իր սիրելի այֆոնից: «Սիրելի ըն...

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Սեպտեմբերի 3, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը եթեր է գնացել և ասել՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին քայլերին, թե «սա Վիտալի Բալասանյանի ...

Թավշյա նախիրը վախ է զգում

Թավշյա նախիրը վախ է զգում

Մայիսի 19, 2019


Սգում է Հայաստանի գրանտակեր հանրույթը: Կարծիքներ են հայտնվում: Օրինակ, սիմոնյան ալենն ասում է, թե անցումային արդարադատությունն ...

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Դեկտեմբերի 14, 2018


Ինչպես գիտենք, դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծվել և անզգուշությամբ սպանվել է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը: Կասկածյալը ձերբակալված ...

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Հուլիսի 31, 2017


Նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ, հետո անհայտ զբաղմունքի տեր, բայց հաստիքացուցակներով Միջազգային և անվտանգության հ...

Երկուսն առաջարկել են, երկուսը` ոչ

Երկուսն առաջարկել են, երկուսը` ոչ

Հունվարի 26, 2017


«Ժառանգության» նախկին անդամ, իսկ այժմ իրեն վերլուծաբան և քաղտեխնոլոգ համարող Ստեփան Սաֆարյանը զանազան վայրերում հպարտորեն խոսու...

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Դեկտեմբերի 15, 2016


Եթե տիկին Ջուլիետն իրոք ուզում է չվարկաբեկվել, ապա ճիշտ կանի, եթե անդամակցի Երևանում գործող ցանկացած բորդելի կոլեկտիվին, քանզի ...

Տիգրան Ուրիխանյանին դուրս են շպրտում

Տիգրան Ուրիխանյանին դուրս են շպրտում

Դեկտեմբերի 7, 2016


Նույնիսկ ամենավատ միջավայրում մարդիկ չեն սիրում երկերեսանիներին ու կասկածելիներին: Եվ եթե նույնիսկ այդ տհաճ սուբյեկտները երևելի...

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Դեկտեմբերի 5, 2016


Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պիտի քննվեր «Ալյանս» կուսակցության և Գյումրու քաղաքապետի թեկնածու Արմեն Բա...

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Հոկտեմբերի 2, 2016


Տիգրան Ուրիխանյանը՝ Հայաստանի միակ դրուժիննիկն ու «Ալյանս» առաջադիմական կուսակցության նախագահը (հայտնի է, որ դրուժիննիկությունը...

Ինչո՞ւ է վախից բաբախում Ստյոպայի սիրտը

Ինչո՞ւ է վախից բաբախում Ստյոպայի սիրտը

Սեպտեմբերի 30, 2016


Եղել են մարդիկ, ովքեր վերջերս տեսել են Ստյոպային: Նա բավականին կոկիկ էր, ցեխի հետքեր չկային, զրպարտանքի՝ առավել ևս: Իսկ Սաֆարյա...

Կրեմլը հալածում է Ստյոպա Սաֆարյանին

Կրեմլը հալածում է Ստյոպա Սաֆարյանին

Սեպտեմբերի 2, 2016


Ոչ անհայտ, սակայն անհայտ ծագման ու պատկանելության տեր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տվել թերթերից մեկին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը