Սովորական խայտառակություն

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016
Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շարք հիասթափեցնող կասկածներ ու հայտարարություններ: Սկզբում խոոսքը գնում էր մեծ աղմուկ հանած «Իսկանդեր» համակարգերի մասին: Ոմանք սկսեցին պնդել, թե դրանք Հայաստանին չեն պատկանում: Եվ այդ հայտարարություններին ի պատասխան հերքումով հանդես եկավ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով բառացիորեն հետևյալն ասաց. «Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն Հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»:


«Միայն ու միայն» բառերի տպավորությունը ներգործեց: Վիճաբանությունները մարեցին ու ամեն ինչ հարթ կընթանար, եթե չկատարվեր հերթական անակնկալը: Մի ռուս օդաչու համացանցում տեղադրեց երևանյան շերթի ժամանակ իր թռիչքի նկարահանումը ու անմիջապես ակնհայտ դարձավ, որ զորահանդեսում ներկայացված օդուժը մերը չի եղել, ու Արծրուն Հովհաննիսյանի «միայն ու միայնը» ոչ մի արժեք չունի:


Այս տհաճ բացահայտումից անմիջապես հետո նույն Արծրուն Հովհաննիսյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան խոստովանել, որ ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են: «ՄԻԳ 29 կործանիչները ռուսական ռազմաբազայինն են»,- հաստատեց նա: Հարցին, թե ինչու են ռուսական ռազմաբազայի զինծառայողները «Բուրգ» մարտական շարքով սլացել երկնքում, Հովհաննիսյանն ասաց, որ վերջիններս իրենց ծառայությունն են կատարել, և այդտեղ որևէ արտառոց բան չկա:


Հովհաննիսյանը երևի չի հասկանում արտառոց բառի իմաստը, այլապես կխուսափեր այն օգտագործել: Մի՞թե կարող է դրանից ավելի արտառոց բան էլ լինի: Ամենաարտառոցը մնում էր այն, որ զորահանդեսին պաշտպանության նախարարն էլ մերը չլիներ: Իսկ որտե՞ղ է մեր օդուժը, ո՞ւր են մեր օդաչուներն ու ինքնաթիռները: Ռուսները կթռչեին միայն այն դեպքում, եթե հայկական կողմը կամ ընդհանրապես օդուժ չունենար, կամ մեր օդաչուների վարպետությունն այնքան ցածր լիներ, որ նույնիսկ մի քանի վայրկյան Երևանի երկնքով համաչափ թռիչք կատարելու պատրաստ չլինեին: Հովհաննիսյանը սա էլ է հաստատո՞ւմ:


Իսկ ընդհանրապես ռազմական շքերթների ժամանակ յուրաքանչյուր երկիր ցուցադրում է իր ունեցածը: Իր սեփականը, ոչ թե ուրիշինը: Այլապես ո՞րն է դրա իմաստը: Նույն հաջողությամբ կարելի էր սեպտեմբերի 21-ի առիթով որևէ միջուկային երկրից մեկ-երկու ժամով ատոմային ռումբ խնդրել, անցկացնել Հանրապետության հրապարակով ու հետո բոլորին հպարտությամբ հարցնել. «Տեսա՞ք, թե ինչ անցավ»:
Տեսանք: Անցան ռուսները:






Դիտումների քանակ 26803


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողութ...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Մարտի 22, 2018


ԵրիտՀՀԿ-ական պատգամավորների տարորոշիչ գծերից մեկն էլ հատուկ հնարավորություններով օժտված խոշորացույցների միջից աշխարհին նայելու ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Սեպտեմբերի 15, 2017


Մեկ-երկու օր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր ՀՀ Պն թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի մասին: Ասվում էր, որ ՊՆ մատակարար...

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Մայիսի 15, 2017


Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն օրվա երկրորդ կեսին մի հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե իրենցհաջողվել է ոչնչացնել հայկական ...

Ալամ աշխարհի հավաստի Արծրուն Հովհաննիսյանը

Ալամ աշխարհի հավաստի Արծրուն Հովհաննիսյանը

Դեկտեմբերի 1, 2016


Այսօր՝ օրվա երկրորդ կեսից սոցիալական ցանցերում սկսեցին մեկը մյուսի ետևից գրառումներ հայտնվել, որ սահմանին իրավիճակը կտրուկ լարվ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Երեք մինուս երկու

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016


Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (...

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտ...

Արծրունը՝ օլիգարխիկ բանակի հրամանատար

Արծրունը՝ օլիգարխիկ բանակի հրամանատար

Մայիսի 23, 2016


Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների, «Մարտական ակումբի»...

Անցան Սասունցի Դավթի և եկան Ցռան Վերգոյի ժամանակները

Անցան Սասունցի Դավթի և եկան Ցռան Վերգոյի ժամանակները

Մայիսի 20, 2016
1

Օրերս մամուլում սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական քայլ է արել՝ ապրիլի 2-ին ...

Հայկազ Բաղմանյան. Ականջ+ ոտք +գլուխ= 8 հատ ՈւԱԶ

Հայկազ Բաղմանյան. Ականջ+ ոտք +գլուխ= 8 հատ ՈւԱԶ

Մայիսի 19, 2016
1

Ըստ շրջանառվող լուրերի` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ու...

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Մայիսի 18, 2016


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկար, որտեղ պ...

Տղան բոլորովին իրեն կորցրել է

Տղան բոլորովին իրեն կորցրել է

Մայիսի 3, 2016
11

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին «զվյոզդը» տարել է: Պատերազմական օրերին մի քանի օր հանրության ուշադրո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ