Միջազգային խայտառակություն

Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Սեպտեմբերի 21, 2016
Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Միացյալ Նահանգները պետք է համաշխարհային ոստիկան լինի


Անդերս Ֆոգ Ռասմուսեն, Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար


Չէի հասցրել սեղան նստել, երբ Վլադիմիր Պուտինն ինձ ասաց, որ ՆԱՏՕ-ն, որն այն ժամանակ ես գլխավորում էի, այլևս ոչ մի նպատակ չունի, դրա համար էլ հարկ է այն ցրել։ «Սառը պատերազմի ավարտից հետո մենք ցրեցինք Վարշավյան պակտը,- ասաց նա։- Ճիշտ նույն կերպ էլ դուք պետք է ցրեք ՆԱՏՕ-ն։ Դա սառը պատերազմի մնացուկն է»։


2009թ. դեկտեմբերին Մոսկվա կատարած այցելությանս ժամանակ ես զգացի, որ նախագահ Պուտինը մարտահրավեր է նետում այն աշխարհակարգին, որը բավական հաջող ստեղծել էր ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 2014թ. նա ներխուժեց Ուկրաինայի տարածք, իսկ հետո ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում։


Դանիայի վարչապետի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի աշխատանքի սեփական փորձից ես գիտեմ, թե որքան կարևոր է ամերիկյան առաջնորդությունը։ Մենք այնպիսի ամերիկյան նախագահի խիստ կարիքն ունենք, որը կկարողանա և պատրաստ է իր հետևից տանել ազատ աշխարհն ու դիմակայել այնպիսի դիկտատորների, ինչպիսին է Վլադիմիր Պուտինը։ Հարկավոր է նախագահ, որը կգնա առջևից, ոչ թե հետևից։


Աշխարհին հարկավոր է այնպիսի ոստիկան, որպեսզի ազատությունը և բարգավաճումը հաղթանակեն ճնշման ուժերին, և այդ պաշտոնի միակ կարող, հուսալի ու ցանկալի թեկնածուն Միացյալ Նահանգներն է։ Այսպիսով, նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենում կարևորագույն պատմական պահին։


Մերձավոր Արևելքում մոլեգնում է պատերազմը։ Հյուսիսային Աֆրիկայում ընկավ Լիբիան, որն ահաբեկչության բուծարանն էր դարձել։ Արևելյան Եվրոպայում ուժեղացող Ռուսաստանը կոշտ հարձակում գործեց Ուկրաինայի վրա և ուժով նրանից հողեր զավթեց։ Չինաստանը ձգում է մկանները՝ ուժ ցուցադրելով հարևաններին, իսկ իզգոյ-պետություն Հյուսիսային Կորեան սպառնում է միջուկային հարձակմամբ։


Մեր փոխկապակցյալ աշխարհում սովորություն է դարձել խոսել «գլոբալ գյուղի» մասին։ Բայց հիմա այդ գյուղը կրակի մեջ է, իսկ հարևանները կռվում են կրակի բոցերում։ Մեզ ոստիկան է հարկավոր կարգուկանոն մտցնելու համար, բայց մեզ նաև հրշեջ է հարկավոր, որը կկարողանա հանգցնել հակամարտության կրակը, հարկավոր է մի խելացի և առողջ դատող քաղաքապետ, որպեսզի գլխավորի վերականգնման գործընթացը։


Այս բոլոր գործառույթները կկարողանա կատարել միայն Ամերիկան, որովհետև համաշխարհային բոլոր տերություններից միայն նա ունի բավականաչափ հուսալիություն և հեղինակություն, որպեսզի ընդունի ապագա պահանջմունքների հաշվառումն ապահովող որոշումներ։ Ռուսաստանը տարված է այն կայսրության վերականգնմամբ, որը կորցրեց Խորհրդային Միությունը։ Չինաստանը նախկինի պես հիմնականում տարածաշրջանային տերություն է։ Եվրոպան թույլ է, պառակտված և առաջնորդ չունի։ Հին տերությունները՝ Բրիտանիան և Ֆրանսիան, պարզապես չափից ավելի փոքր են և հյուծված, որպեսզի վերադառնան այն գլոբալ դերին, որը երբևէ խաղացել են։


Եվ բանը միայն միջոցները չեն։ Բանը նաև բարոյականությունն է։ Միայն Ամերիկան ունի անհրաժեշտ նյութական մեծություն, որպեսզի կանգնեցնի քաոս ընկղմվելը. և միայն նա ունի բարոյական մեծություն՝ անելու դա, բայց ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն խաղաղության։


Սակայն Միացյալ Նահանգները կարող են սահմանել աշխարհին անհրաժեշտ որոշումները միայն այն դեպքում, եթե նրա ղեկավարները գործեն համոզված։ Երբ Ամերիկան նահանջում է և խրամատվորվում, և երբ աշխարհը սկսում է մտածել, թե նրա զսպվածությունը հակամարտությունների կանխումն ու կարգավորումը չցանկանալու նշան է, վակուում է առաջանում, որն արագ կլցնեն անազնիվ դիկտատորները։


Օբամայի վարչակազմի՝ համաշխարհային առաջնորդ լինել չցանկանալը լուրջ հետևանքներ ունի, և դրանցից ամենակործանարարը Վլադիմիր Պուտինի պահվածքն է։ Մինչ Եվրոպան և ԱՄՆ-ը քնած էին, նա սկսեց անողոք ռազմական գործողություն ի պաշտպանություն Սիրիայում Ասադի ռեժիմի և փորձեց Ռուսաստանը ներկայացնել որպես համաշխարհային տերություն, որը կարևորությամբ չի զիջում ԱՄՆ-ին։ Եվրոպայում նա փորձում է իր համար ազդեցության ոլորտ ձևել և Ռուսաստանը հաստատել որպես տարածաշրջանային տերություն, որը կարող է թուլացնել ամերիկյան ազդեցությունը։


Սրանք ընդամենը օրինակներն են այն բանի, ինչն այսօր դրված է քարտեզին այն պայմաններում, երբ բռնակալները, ահաբեկիչներն ու իզգոյ-երկրները մարտահրավեր են նետում ամերիկյան առաջնորդությանը կանոնների վրա հիմնված միջազգային կարգում, որն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ապահովել մարդկության համար աննախադեպ խաղաղության, առաջընթացի և բարգավաճման շրջան։


Հաջորդ նախագահը պետք է հիշի այս ժառանգության մասին։ Ամերիկյան իզոլյացիոնիզմը ԱՄՆ-ին և ազատասեր մյուս երկրներին չի ապահովի ավելի կայուն խաղաղություն և բարօրություն, այլ ընդամենը կթուլացնի դրանք՝ ազատություն տալով ահավոր դիկտատորներին և այլ տիրաններին։ Ամերիկյան իզոլյացիոնիզմը նախևառաջ սպառնալիք կստեղծի աշխարհակարգի կանոնների վրա հիմված ապագային, որն ազատություն և բարգավաճում է տվել շատ ժողովուրդների։

 


Աղբյուրը՝ ИНОСМИ

 






Դիտումների քանակ 17815


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Ապրիլի 29, 2017


Չեռնոգորիայի պառլամենտը որոշում է կայացրել երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին: Այս որոշման առթիվ այդ երկրի նախագահ Ֆիլիպ Վույա...

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Հուլիսի 11, 2016


Եթե Գագիկ Մելիքյանն անկեղծ է խոսում և իրոք հավատում է իր ասածին, ուրեմն պետք է եզրակացնել, որ նա, մեղմ ասած, հավ է կյանքում ու ...

ՆԱՏՕ և Ռուսաստանի դիմակայությունը շանս է Ղարաբաղը վերադարձնելու համար

ՆԱՏՕ և Ռուսաստանի դիմակայությունը շանս է Ղարաբաղը վերադարձնելու համար

Մայիսի 30, 2016


Բաքվում չափազանց ուրախ են Ռուսաստանի և ՆԱՏՕ հարաբերությունների սրացման առիթով։ Ինչպես թվում է հարևաններին, պատերազմը Ռուսաստանի...

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Մայիսի 28, 2016
1

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են...

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Մայիսի 11, 2016


Եթե հարևանները երջանիկ են, ապա մենք պետք է ուրախանանք։ Միայն թե չենք հասկանում՝ վրացին ինչի՞ համար է ուրախանում։ Քանզի ՆԱՏՕ-ի հ...

«Պարմեզա՞ն», թե՞ պարտավորություններ ՆԱՏՕ գծով

«Պարմեզա՞ն», թե՞ պարտավորություններ ՆԱՏՕ գծով

Փետրվարի 7, 2016


Միացյալ Նահանգներում, որն իրեն ամենահզոր տերությունն է կարծում բոլոր առումներով, ինչպես նաև իրեն համարում է լիբերալիզմի ու դեմո...

Լատվիան կփրկի աշխարհը

Լատվիան կփրկի աշխարհը

Հունվարի 14, 2016


Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը ոչ մի գնով էական հաջողությունների չի հասնում: Այս տխուր իրողությունն ըստ արժանվույն գնահատ...

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգձգում է սիրիական հակամարտությունը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգձգում է սիրիական հակամարտությունը

Հոկտեմբերի 12, 2015


ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը մեղադրել է Ռուսաստանին սիրիական հակամարտությունը ձգձգելու մեջ։ Պաշտոնական Դամասկոսին Մոսկվայի կողմից ցո...

Հակաահաբեկչական գործողությունը «չաշխատեց». Կիևը և ՆԱՏՕ-ն Դոնբասի համար միջուկային աղետ են պատրաստում

Հակաահաբեկչական գործողությունը «չաշխատեց». Կիևը և ՆԱՏՕ-ն Դոնբասի համար միջուկային աղետ են պատրաստում

Հուլիսի 8, 2015


Դոնբասն ուզում են վերածել երկրորդ Չեռնոբիլի։ Շրջափակում, ռմբակոծություններ, խաղաղ բնակիչների անարգանք, տեղի բնակչության ցեղասպա...

Ուկրաինական գերտերությունը սպառնում է ՆԱՏՕ-ին

Ուկրաինական գերտերությունը սպառնում է ՆԱՏՕ-ին

Ապրիլի 17, 2015


Եթե Կիևը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ չստանա, ապա կդիտարկի այլ կառույցներին մասնակցության տարբերակներ, ասել է Ուկրաինայի ԱԳ...

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունվարի 27, 2015
1

Մինչ Եվրոպայում և ԱՄՆ-ում հաշվում են պատժամիջոցներից Ռուսաստանի կրած վնասները, կառուցում արդեն գոյություն չունեցող Ուկրաինան պո...

Ափալթափալ Ապաթուրայն էր եկել

Ափալթափալ Ապաթուրայն էր եկել

Հունվարի 16, 2015
2

ՆԱՏՕ-ն ինչու՞ հանկարծ հիշեց մեր գոյությունը, այն էլ հատկապես այս օրերին: Հենց որ Գյումրիում հնչեցին կրակոցները, հենց որ մարդկայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ստյոպային քաշեցին
Հունիսի 14, 2016


Ստյոպային քաշեցին

Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ