Միջազգային խայտառակություն

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Սեպտեմբերի 21, 2016
Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Օսկան Քոչարյան


Դեռ մինչև երևանյան զորահանդեսը՝ ադրբեջանական մամուլը վխտում էր Հայաստանի ռազմական հզորության և ներկայացված սպառազինությունների՝ Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանելության մասին վերլուծական նյութերով։ Մասնավորապես, ադրբեջանական Vesti.az առաջատար պորտալը ռուս քաղաքագետի բերանով գրում է այն մասին, թե իրականում «Իսկանդեր» ՕՄՀՀ-ն ընդհանրապես չի պատկանում հայկական կողմին, իբր այդ համալիրները բերվել են Գյումրիից հատուկ զորահանդեսի համար։ Կարճ ասած՝ ադրբեջանցիներն ուզում են հավատալ, որ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունն «Իսկանդերի» չի տնօրինում Հայաստանի տարածքում, հետևաբար՝ պարզապես ի վիճակի չէ այն կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս կապակցությամբ արժե հստակություն մտցնել մեր հարևանների ուղեղներում և նրանց համար հնչեցնել միանգամայն անախորժ ճշմարտությունը։


Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանն իր համար մոտիկ հարևան է, ռազմավարական գործընկեր։ Պաշտոնական Մոսկվան քանիցս հաստատել է նաև, որ Հայաստանն իր համար ռազմավարական դաշնակից է։ Տարբերությունը դաշնակցի և գործընկերոջ միջև այն է, որ դաշնակցին արտոնյալ հիմունքներով, ներքին գներով կարելի է վաճառել «Իսկանդեր» ՕՄՀՀ, այնինչ ոչ մի ռազմավարական գործընկեր դա չի տեսնի, լավագույն դեպքում ռազմավարական գործընկերը կարող է Ռուսաստանից ակնկալել համազարկային կրակի համալիրների (ՏՕՍ-1, «Սմերչ» և այլն) վաճառք։ Բայց «Իսկանդերի» և «Սմերչի» միջև տարբերությունն ակնհայտ է։ Բավական է ասել, որ այդ օպերատիվ համալիրը գլխացավանքի է վերածվել ՆԱՏՕ-ի համար, քանզի Կալինինգրադի մարզի տարածքից նշանառության տակ է վերցնում եվրոպական կարևորագույն մայրաքաղաքներն ու ԱՄՆ ՀՀՊ տարրերը։ «Իսկանդերի» հրթիռները բալիստիկ հետագծով թռչում են տարբեր բարձրությունների վրա, տեղանքի ռելիեֆի պտույտով, կարող են կրել միջուկային մարտալիցքեր, դրանք գործնականում անխոցելի են հակահրթիռային պաշտպանության ցանկացած միջոցի համար։


Այժմ՝ գլխավորի մասին։ Ի՞նչ է տալիս «Իսկանդերը» Հայաստանին։ Նախ՝ պետք է ասել, որ բոլոր խոսակցություններն այն մասին, թե Հայաստանը չի տնօրինում այդ համալիրներն իր տարածքում, առասպել են ներադրբեջանական օգտագործման համար։ Դե, իսկ երկրորդն էլ այն է... Երկրորդն էլ այն է, որ պետք է ենթադրել՝ Վլադիմիր Պուտինը «Իսկանդերի» միջոցով գտել է ղարաբաղյան հարցի ամենաարդյունավետ լուծումը։ Ադրբեջանին վաճառելով ՏՕՍ-1՝ Պուտինն այս տարվա ապրիլին աչք փակեց Ղարաբաղում կրականետային այդ համալիրի օգտագործման վրա։ Հետևաբար՝ Հայաստանին վաճառելով (կամ նվիրելով) «Իսկանդեր»՝ Պուտինը թափանցիկ ասում է Բաքվին, որ անպայման աչք կփակի այն բանի վրա, եթե հերթական ագրեսիայի դեպքում հայերը հանկարծ սկսեն կրակել դրանով Բաքվի վրա։ Ինչպես տեսնում ենք, ղարաբաղյան գլուխկոտրուկը գտել է իր լուծումը, իհարկե՝ ժամանակավոր, այն էլ՝ ընդամենը մարտական գործողությունների վերսկսումից ձեռնպահ մնալու տեսքով։ Իսկ դա արդեն քիչ չէ. ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։


Եվ այսպես, ադրբեջանական հասարակությունը և քաղաքական ղեկավարությունը պետք է հստակ հասկանան. հայկական կողմը ձեռնպահ չի մնա «Իսկանդեր» ՕՄՀՀ-ն կիրառելուց մարտական գործողությունների վերսկսման պարագայում։ Ադրբեջանն այդ ահարկու սպառազինությանը հակադարձելու բան չունի։ Դե, իսկ Մոսկվայում կասեն ընդամենը այն, ինչ ասացին ի պատասխան Ղարաբաղում ՏՕՍ-1-ի կիրառման։ Իսկ թե ինչ կմնա դրանից հետո Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքից՝ իր բոլոր աերոդրոմներով, ՌՕՈւ և ՀՕՊ բազաներով հանդերձ, էլ չենք ասում նավթային օբյեկտների վրա հրթիռների պատահական վայրէջքի մասին՝ դժվար չէ կռահել։


Հայաստանին «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի մատակարարումն ասես մի տեսակ խաղաղություն պարտադրող խաղաղ օպերացիա լինի։ Ադրբեջանն այժմ ստիպված կլինի վարժվել խաղաղությանը և մոռանալ բոլոր չարաճճիությունների, մանր ու մեծ ստորությունների մասին։ Հայկական կողմի արձագանքը պարզապես ջախջախիչ կլինի Իլհամ Ալիևի ռեժիմի ու առհասարակ ադրբեջանական պետության համար։


Հետգրություն


Հայկական ընդդիմության և որոշ այլ գործիչների համար, որոնք Ռուսաստանը վերածել էին կոշտ քննադատության թիրախի ապրիլյան պատերազմից հետո, հիմա արդեն դժվար չի լինի հասկանալ այն բանի պատճառները, թե ինչու էր Ռուսաստանն իրականում ուժեղացված ձևով զինում Ադրբեջանին։ Բայց հուշենք պատասխանը, այլապես Վարդան Օսկանյանն ու ամերիկյան գրանտակերները չեն ցանկանա կամ կդժվարանան հասկանալ. Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանին մատակարարում էր նորագույն սպառազինություն և չէր խոչընդոտում դրանց կիրառմանը Հայաստանի դեմ միայն և բացառապես նրա համար, որպեսզի այսօր Երևանի կենտրոնական հրապարակով ահեղ արշավով անցնեին «Իսկանդեր» հրթիռային համալիրները։ Քաղաքականության մեջ ցանկացած գործողություն պետք է ունենա իրավական և բարոյական հիմնավորում, այլապես այն սվիններով կընդունվի։ Ռուսաստանը հասավ բարոյական իրավունքի՝ զինելու իր ռազմավարական դաշնակցին ամենալուրջ սպառազինությամբ, քանզի մինչ այդ վատ չէր զինել իր ռազմավարական գործընկերոջը։ Այսպիսով, Ղարաբաղում պատերազմի մասին տեսանելի ապագայում կարելի է մոռանալ։ Իսկ դա այն գլխավորն է, ինչն այսօր անհրաժեշտ է հայերին...






Դիտումների քանակ 51754


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Սեպտեմբերի 27, 2018


Կառավարության այսօրվա նիստից հետո վանեցյան արթուրն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն իբր ուսումնասիրություն...

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի համար ծանր օր էր այսօր: Բայց բախտներս բերեց, որ գործը հերթական նոպային չհասավ: Այսպես, արդեն տեղեկացրել էինք, ո...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Սեպտեմբերի 14, 2018


Եթե Բաքու կատարած այցը Իլհամ Ալիևին կպարգևի երջանիկ պահեր, Ադրբեջանին այն ինչ-որ օգուտ կբերի, Հայաստանի ղեկավարության և անձամբ ...

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Սեպտեմբերի 6, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) VI գագաթաժողովում,...

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Սեպտեմբերի 4, 2018


Ռոբերտ Քոչարյանը 10 տարի աշխատեց ՀՀ նախագահ, 10 տարի անընդմեջ իր Վարդանիկ Օսկանյանի միջոցով կոմպլեմենտարիզմ քարոզեց: Հետո Սերժ ...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Հայերը սառեցրել են Բաքուն

Հայերը սառեցրել են Բաքուն

Դեկտեմբերի 26, 2017


Այսօր ռուսալեզու լրատվամիջոցները հայտնել են այն մասին, որ Բաքվի բնակիչները Baku Electronics էլեկտրոնիկայի խանութում հայերեն պիտ...

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2017


Մեր թշնամի հարևանը` Ադրբեջանը, գուցեև հիմքեր ունի զգուշանալու հայ հետախույզներից, գործակալներից կամ լրտեսներից: Դա բնական վիճակ...

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Հայաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: Նմա...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017


Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ