Սովորական խայտառակություն

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016
Երեք մինուս երկու

Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (երկու նախկին ու մեր գործող), այսինքն, սեպտեմբերի 21-ին ազգային միասնության ու համերաշխության յուրօրինակ ցուցադրում կազմակերպել, հազիվ թե ենթադրում էր, որ իր բարի մտադրություններն այդքան բուռն ու հակասական արձագանքների կարժանանան: Առաջինն այս գաղափարից հրաժարվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և հրաժարվեց իրեն հատուկ ոճով. հայտարարեց, թե այդ օրերին Հայաստանում չի լինելու: Չլինելը կամ լինել չցանկանալը պիտի վկայեր նրա մասին, որ Քոչարյանը եռյակ կազմել չի ուզում:


Հիմա հերթը մյուսինն է՝ Լևոն Տեր- Պետրոսյանինը: Սա էլ է միջնորդավորված կերպով իր կարծիքը շարադրել՝ ձայնը տալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Իսկ Մանուկյանն ասել է. «Հայ ազգային կոնգրեսը ցանկություն չունի Անկախության օրը նշել այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրականում դեմ են Հայաստանի անկախությանը: Մեր կուսակցության պատգամավորները հրավիրված են, բայց չեն մասնակցի: Լեւոն Տեր- Պետրոսյանը չի մասնակցի դրան: Մենք միշտ առանձին ենք նշել՝ այն քաղաքական ուժերի ու անձանց հետ, որոնք ավանդ են ներդրել, որոնք պայքարել են մեր անկախության համար: Իսկ գործող իշխանությունները ներկայացված են այնպիսի քաղաքական ուժերով, որոնք ոչնչացնում են անկախությունը, հարվածում մեր ժողովրդի արժանապատվությանը»:


25 տարվա անկախությունը մի մեծ դժբախտություն ունի՝ այն բազմադեմ է, ամեն մեկն ինքն է շարադրում անկախության կենսագրությունը՝ գրելով այնպես, ինչպես հարմար է իրեն: Եվ այդ պատճառով էլ չի ամբողջանում ոչ միայն նորագույն պատմությունը, այլև նոր օրերի երկիրը: Մինչդեռ պետք էր ընդամենը սովորական մի բան՝ վեր կանգնել անձնական ամբիցիաներից, սեփականը ստորադասել երկրի շահերին, լինել նրա պատմության մի մասնիկը, այլ ոչ թե մի խումբ մարդկանց կամքի ու գործողությունների թելադրիչը: Հենց դրանով են տարբերվում լուրջ պետական գործիչները նեղմիտ ու սահմանափակ մտածողությամբ մարդկանցից:






Դիտումների քանակ 23763


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողութ...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտ...

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Նոյեմբերի 30, 2015


Երեկ նոյեմբերի 29-ն էր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: 95 տարի առաջ 11-րդ բանակը Կիրովի, Օրջոնիկիձեի և Միկոյանի ...

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Նոյեմբերի 3, 2015
1

Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը: Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Interna...

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Սեպտեմբերի 21, 2015
1

Արդեն 24 տարի անկախություն ձեռք բերած Հայաստանում անկախությունն այդպես էլ չդարձավ գերագույն արժեք: Եվ չդարձավ մի քանի պատճառներ...

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Սեպտեմբերի 21, 2015
2

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Վեհափառի ուղերձում ասվում է

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ