Տիեզերական խայտառակություն

Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Սեպտեմբերի 17, 2016
Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Ծառուկ Սարգսյան


Հայ պաշտոնյաների ամենազզվելի հատկանիշներից մեկն այն է, որ սրանց թողնես՝ հորթին կուտեն դեռ չծնված: Էլ չեն սպասի, որ հորթը ծնվի, մի քիչ մեծանա, գնա մանկապարտեզ, քաշ հավաքի: Ոչ, սրանք հորթին կլափեն, մորն էլ, բնականաբար, կսպանեն, որպեսզի ուրիշի բաժին չհասնի: Չեն թողնի, որ կովը մնա, ուրիշներին կաթ տա, մի հատ էլ հորթ ծնի մեկ ուրիշի համար: Երբեմն զարմանում ես, թե` լավ, մի ընտանիքի ինչի՞ն է պետք չորս պատգամավորական մանդատ կամ դրան հավասար մի բան: Մի՞թե այդ ընտանիքը բաղկացած է բացառապես տաղանդներից կամ վունդերկինդներից: Իհարկե, ոչ, քանզի խոսքը Գալուստ Սահակյանի մասին է: Բարբարոսաբար լափելը, ուրագի պես ամեն ինչ իրենց քաշելը` ահա թե որն է հայ պաշտոնյայի կյանքի իմաստը, նրա երկրային առաքելությունը, նրա մուրազը:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես հայ է, հետևաբար, տառապում է այդ նույն հիվանդությամբ: Սակայն, ի տարբերություն շատերի, նա դա անում է հիմնականում դիմելով ծայրահեղ անբարոյական քայլերի, տարրական աֆերիստությամբ և, բնականաբար, իրեն բնորոշ բթությամբ: Հարկ է խոսել Բալասանյանի նոր կոմբինացիայի մասին, որի ականատեսը շուտով կլինենք բոլորս:


Ուրեմն, ըստ նոր սահմանադրության և ընտրական օրնեսգրքի, կուսակցությունը, եթե անգամ մարզում հավաքի 50 տոկոս ձայն, չի կարող տվյալ մարզից ունենալ երկուսից ավելի պատգամավոր: Շիրակի մարզն այսօր ունի երեք հանրապետական պատգամավոր` Սուքիաս Ավետիսյան, Աշոտ Աղաբաբյան, Արման Սահակյան: Աղաբաբյանին ու Ավետիսյանին արդեն ասված է, որ այլևս չեն լինելու Ազգային ժողովում: Բնականաբար, նրանք ծանր կտանեն, բայց դե կյանք է, էլի` Ավետիսյանը պառլամենտում է դեռ 1995թ., պրն Բուռնաշը`2003-ից, բավական չէ՞: Փաստորեն, մնում է Արման Սահակյանը: Բայց դեռևս գարնանը նախկին ԲՀԿ-ական Մարտունիկ Գրիգորյանը ձիով քայլ արեց` գնաց նախագահական, խնդրեց, որ իրեն ծառայել թույլ տան` ՀՀԿ-ից Շիրակում առաջադրվելու դիմաց: Այդ թույլտվությունը նա ստացավ, և այսօր սենբերնարի հավատարմությամբ ծառայում է Սամվել Բալասանյանի կամպանիային, կարծես թե հատուկ դրա համար էր ծնվել: Այսինքն՝ ՀՀԿ-ն ունի արդեն երկու անցողիկ թեկնածու: Բայց կա նաև երրորդը` ի դեմս Բալասանյանի որդի պրն Միսակի: Սա էլ է խցկվում ՀՀԿ ցուցակ միայն պատգամավոր դառնալու նպատակով: Առնվազն մեկը այս երեքից կործանված է:


Նախ ասենք, որ տհաճ է պրն Բալասանյանի այս որոշումը: Եթե գլխավորում ես երկրի երկրորդ քաղաքը, իսկ դա նշանակում է, որ ոչ մի բան էլ որ չանես, միայն «օտկատներով» տարեկան միլիոն դոլարից շատ փող ունես, առանց թալանի ու քրեական օրենսգրքի որևէ լուրջ խախտման, եթե երկրի խոշոր մեծահարուստներից ես, եթե տղադ տաղանդավոր գործարար է և ասում են, թե վունդերկինդ է, մի՞թե չես բավարարվում այսքանով: Ի՞նչ կլինի, եթե էդ մի մանդատն էլ մնա մեկ այլ ընտանիքի, մեկ այլ գերդաստան էլ իրեն մի քիչ լավ զգա էս դաժան կյանքում: Չէ՛, չի լինի նման բան, քանզի նա Բալասանյանն է, և վե՛րջ:


Հիմա ի՞նչ է անում գյումրեցու թասիբով «օժտված» Բալասանյանը: Նա խաղեր է տալիս Մարտունիկի հետ, որն իրոք ունի իր լուրջ էլեկտորատը, պայմանով, որ ապրիլին նրանք երկուսով տապալեն Արման Սահակյանին: Վերջինս մեկ անգամ արդեն տուժել է Գյումրիում, երբ 34-րդ տարածքում պարտվեց Մարտունիկ Գրիգորյանին, այսինքն` քաշվելու փորձ ունի: Տեսնենք, թե այս անգամ ինչ կլինի:


Սահակյանի թերությունները բազմաթիվ են: Նախ` գյումրեցի չէ: Երկրորդ` լկտի չէ, երրորդ` գողական էլ չէ: Չորրորդ` ասոցիացվում է նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ: Դեռ ոչ ոք չի տեսել նրան ինչ-որ մի սկանդալային պատմության մեջ, ոչ ոք չի լսել, թե սրան-նրան քաշեց-խաբեց կամ գոնե «քցեց»: Իսկ ինչպիսի՞ն են նրա հակառակորդների թեկնածուական թերությունները: Պետք է եզրակացնել, որ նրանք գրեթե անթերի են: Սրանց կենսագործության արդյունքների ցանկում կարելի է թվարկել և՛ սպանություններ, և՛ ունեզրկումներ (օրինակ, դեռ մի քանի տարի առաջ Բալասանյանը մի նորմալ ընտանիքի ձեռքից խլեց Բոշի սադը՝ նրա սրճարաններով, իմանալով, որ այդ այգու համար 2000թ. սպանվել է դրա սեփականատեր եղբայրներից մեկը, ընդ որում` սպանվել է, ըստ պաշտոնական վարկածի` Մարտունիկի հոր կողմից, ոչ պաշտոնական` անձամբ Մարտունիկի, որն այն ժամանակ դեռ անչափահաս էր), և այլ լկտիություններ:


Ինչևէ, սպասվում են հետաքրքիր ժամանակներ: Լավն այն է, որ գյումրեցիները գոնե ծիծաղելու բան կունենան այս ամենի արդյունքում և մի քանի կոպեկ փող կստանան: Իսկ սա արդեն վատ չէ. երբ վճարում են, որ ծիծաղես, ուրեմն, կյանքը չի կորցրել իր հետաքրքրությունը...






Դիտումների քանակ 61684


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Հուլիսի 18, 2018


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այն գործիչներից է, որից իր ողջ գիտակցական կյանքում պահանջել են հեռանալ, բայց սա միշտ կառչ...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Փետրվարի 21, 2018


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Օրհնագրում մասնավորապես գրված է. «Ս...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Հիվանդանոցի կլիենտները

Հիվանդանոցի կլիենտները

Դեկտեմբերի 11, 2017


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երբեք չի հաշտվի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, քանի որ մտածում ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Բալասանյանը ինքնապահպանվում է

Բալասանյանը ինքնապահպանվում է

Հուլիսի 11, 2017


Գրեթե չկա մի շաբաթ, որ Գյումրիից լուրեր չստացվեն աղմկահարույց դեպքերի մասին: Օրվա լրահոսում անպակաս են դարձել կրակոցների, դանակ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Մարտունիկը դիմում է վենդետայի

Մարտունիկը դիմում է վենդետայի

Ապրիլի 3, 2017


Ընտրություններին կործանված Մարտունիկ Գրիգորյանը սգի մեջ է իր ողջ գերդաստանով: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից երկու հանրապետական` Ա...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Փետրվարի 7, 2017


Մինչ մենք ապրում ենք մեր ամենօրյա դարդուցավով, լուծում մեր առօրյա խնդիրները, բնավ տեղյակ չենք լինում, թե ինչ հրաշքներ են կատարվ...

Մարտուն Գրիգորյանն ապառիկ է կաշառում

Մարտուն Գրիգորյանն ապառիկ է կաշառում

Փետրվարի 6, 2017


ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մի գիշերում դարձել է ՀՀԿ-ական ու ամեն ինչ խառնել է իրար: Սկսել է թվաբանությամ...

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Փետրվարի 6, 2017


Սամվել Բալասանյան… Բալասանյան Սամվել... Միևնույն է, ոնց էլ ասես, գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, քանզի խոսքը Գյո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ