Տիեզերական խայտառակություն

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016
Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտավոր է նշել այդ տարելիցը զինվորական շքերթով: Լավ, շքերթը թող անեն, եթե ղեկավարության համար սա տարեդարձ է, ոչ թե տարելից, որովհետև, ի տարբերություն հայ ժողովրդի, որը 25 տարում հասավ ամենաողբալի մակարդակի, նրա ղեկավարությունն իսկապես երջանիկ է և ուրախ, քանզի հասավ ամենադրախտային մակարդակի: Բայց ինչո՞ւ այդ շքերթը մղձավանջի վերածել, բա էս ժողովուրդը մեղք չէ՞:


Այսօր Երևանում զինվորական շքերթի փորձ էին անում: Ընդհանրապես փորձեր անում են, բայց նորմալ երկրներում դա անում են գիշերով, ոնց որ Մոսկվայում: Հայաստանում դա արեցին օրը ցերեկով և պարալիզացրին մայրաքաղաքի երթևեկությունը` բնակչությանը և խցանումների մեջ հայտնված քաղաքացիներին հասցնելով ինֆարկտի դուռը:


Դժվար է հասկանալ, թե ինչու շքերթի կազմակերպիչները չհասկացան, որ նման միջոցառումներն անում են գիշերով: Դժվար է նաև հասկանալ, թե ինչու կազմակերպիչները չհասկացան, որ չարժե օրը ցերեկով էդքան հայհոյանքի արժանանալ: Եվ, ըստ ամենայնի, չեն էլ հասկանա, և մենք դատապարտված կլինենք այս մղձավանջին դիմանալ մինչև ամսի 21-ը: Դե, ինչ անենք, հայ ժողովուրդը համբերատար է, այս մի վշտին էլ կդիմանա:


Հետգրություն


Հայկական «պառադի» մի յուրահատկություն էլ ներկայացնենք, որը, բարեբախտաբար, մեզ ինֆարկտի դուռը չհասցրեց: Ուրեմն, «պառադին» մասնակցում են նաև ռուս զինվորներ (տե՛ս նկարը, որտեղ հայ պատանու դեմք չկա): Փորձեցինք այդ երիտասարդների հետ խոսել` պարզվեց, որ հայերեն չեն խոսում, թեպետ կրում էին հայկական զինվորական համազգեստ: Հարցրեցինք մեր ոստիկաններին, ասացին, թե ռուս զինվորներ են, իսկ հարցին, թե ինչ են անում ռուս զինվորները հայերի «պառադին»` ուսերը թափ տվեցին: Իսկ ավելի կոմպետենտ աղբյուրը մեզ ասաց, որ այդ հրթիռներն էլ են ռուսական, ուղղակի ռուսները ժամանակավոր, այս հզոր «պառադի» համար, տվել են հայերին: Եթե այդպես է, ուրեմն ռուսները քձիբություն են արել` բա չարժե՞ր, որ մեր այս պայծառ տոնի առթիվ մեզ ժամանակավորապես տրամադրեին ոչ թե այդ պրիմիտիվ հրթիռները, այլ գոնե «Տոպոլ» կամ «Յառս» միջուկային ստրատեգիական հրթիռներ…

 






Դիտումների քանակ 40148


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողութ...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Երեք մինուս երկու

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016


Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (...

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Նոյեմբերի 30, 2015


Երեկ նոյեմբերի 29-ն էր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: 95 տարի առաջ 11-րդ բանակը Կիրովի, Օրջոնիկիձեի և Միկոյանի ...

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Նոյեմբերի 3, 2015
1

Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը: Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Interna...

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Սեպտեմբերի 21, 2015
1

Արդեն 24 տարի անկախություն ձեռք բերած Հայաստանում անկախությունն այդպես էլ չդարձավ գերագույն արժեք: Եվ չդարձավ մի քանի պատճառներ...

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Սեպտեմբերի 21, 2015
2

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Վեհափառի ուղերձում ասվում է

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ