Սովորական խայտառակություն

Բարձրագույն կրթության դահիճները

Սեպտեմբերի 16, 2016
Բարձրագույն կրթության դահիճները

Գրեթե օր չկա, որ մենք չլսենք առողջապահական հաստատություններում բժիշկների մեղքով մահվան դեպքերի, հարազատների բողոքների, դատական քաշքշուկների մասին: Դեպքեր են լինում, երբ մարդիկ նույնիսկ ծեծի են ենթարկում բուժաշխատողներին, և այդ ժամանակ առողջապահության նախարարությունը հանդես է գալիս ընդարձակ տեքստերով՝ դատապարտելով նրանց, ովքեր համարձակվում են ձեռք բարձրացնել ամենամարդասիրական մասնագիտության տեր անձանց վրա: Բայց արդյո՞ք միշտ մեղավոր են քաղաքացիները, և արդյո՞ք այդ համակարգում ամեն ինչ բարվոք է:


Այս հարցերից մեկի պատասխանը թերևս հնարավոր լինի գտնել այսօր հրապարակված այն հաղորդագրության մեջ, ուր ասվում է, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ Է։ Վերջինս կալանավորվել է համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, քննությամբ պարզվել Է, որ Վ. Գինոսյանը որոշ ուսանողների ապահովել է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը։


Այս բացահայտումն իր մեջ մի քանի շերտեր է պարունակում: Այն, որ անվտանգության աշխատակիցը կարող էր գնալ նման քայլի, դա հասկանալի է: Բայց նկատենք, որ եթե Գինոսյանը նման փորձ է արել, ուրեմն եղել են նաև դասախոսներ, ովքեր պատրաստակամորեն կատարել են նրա վճարովի խնդրանքը: Սրան էլ գումարենք այն փաստը, որ Գինոսյանը կարծես թե ուսանողների պակաս էլ չի զգացել, սովորողներ, որոնք մեծ ցանկություն են ունեցել գնահատվել ոչ թե իրենց գիտելիքների շնորհիվ, այլ գրպանի պարունակության: Եվ ահա հենց այս եռաշերտ շղթայի արդյունքում էլ բուժհաստատությունները լցվում են մարդկանցով, ովքեր իրենց տգիտությամբ և թերի գիտելիքներով խաղում են մարդկային ճակատագրերի ու կյանքի հետ: Եվ ամենամարդասեր մասնագետը միանգամից վերածվում է դահիճի:






Դիտումների քանակ 35006


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Հուլիսի 2, 2018


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի ընտ...

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Ապրիլի 4, 2018


Նախագահ Սարգսյանի ծրագիրը, որով նախատեսվում էր 2040թ. ՀՀ բնակչության թվաքանակը դարձնել 4 մլն, կարծես թե խափանվում է: Ամենահետաք...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Մարտի 2, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի չարագույժ համբավն այնքան լայն ...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Հունվարի 24, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավի Արկադին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող մսաղացի կամ, ինչպես իր...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ