Սովորական խայտառակություն

Գլխավոր դատախազը՝ հրեշտակների ղեկավար

Սեպտեմբերի 16, 2016
Գլխավոր դատախազը՝ հրեշտակների ղեկավար

Դեռ մեկ օր էլ չկա, որ Արթուր Դավթյանը ընտրվել է հանրապետության գլխավոր դատախազ, բայց արդեն հասցրել է հանրությանը մեծ ու աներևակայելի զարմանք պատճառել: Այն, ինչ նա հայտարարել է, գրեթե նույնն է, եթե խոսես մի երևույթի մասին, որը դեմ է ֆիզիկայի օրենքներին: Իսկ նորանշանակ դատախազի պնդումն այն մասին է, թե իբր Հայաստանի դատախազության համակարգում բոլորն անխտիր անկաշառ են։


Այսպիսի հայտարարություն անողը նախևառաջ մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա, որովհետև եթե վաղը որևէ քաղաքացի մատնացույց անի կոնկրետ դատախազի ու փաստերով ապացուցի, որ նա կաշառք է պահանջել (ինչը խիստ հավանական է), ապա Արթուր Դավթյանը ոչ միայն կարող է իրեն վատ զգալ, այլև դիտվել իբրև հանցագործության հովանավոր:


Սակայն Դավթյանի ուտոպիստական մտածողության պաշարն այսքանով չի սպառվում: Այն հարցին, թե ճանաչո՞ւմ է մի դատախազի, որը չի կաշառվում, նա պատասխանել է. «Ցանկացած դատախազ հստակ գիտի, որ նման բացահայտման առկայության դեպքում ընդհուպ քրեական պատասխանատվության կենթարկվի։ Վստահեցնում եմ, որ բոլորն են այդպիսին՝ չկաշառվող»։


Երկրի գլխավոր դատախազը երևի պիտի տեղյակ լիներ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով էլ նա լինի, ենթարկվում է նույն պահանջին ու բնականաբար հասկանում է, որ անօրինականություն կատարելիս, բացահայտման առկայության դեպքում, կենթարկվի ընդհուպ քրեական պատասխանատվության։ Բայց արի ու տես, որ, միևնույն է, երկիրը լի է հանցագործներով: Այնպես որ դատախազների անկաշառ լինելու երաշխիքը չի կարող համարվել պատժի առկայությունը: Իսկ Արթուր Դավթյանը պնդում և մատնանշում է միայն դա, քանի որ ուրիշ բացատրություն նա չունի: Կամ պիտի ասի, որ դատախազները կաշառվում են, կամ էլ պիտի հույսը դնի նման անհեթեթ հիմնավորման վրա, ինչն էլ նա արել է մեծ հաջողությամբ:






Դիտումների քանակ 15227


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ապագա Հայաստանի առաջին նահատակները

Ապագա Հայաստանի առաջին նահատակները

Դեկտեմբերի 3, 2018


Այս երեք անմեղ երիտասարդները կլինեն պոստնիկոլյան Հայաստանի առաջին աղմկահարույց զոհերը: Սրանցից երկուսին` խաչատրյան սասունին ու ...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Եթե գյուղերը թռնում են քաղաքների գլխից, Դավթյան Արթուրը…

Եթե գյուղերը թռնում են քաղաքների գլխից, Դավթյան Արթուրը…

Սեպտեմբերի 27, 2018


«Միքայել Հարությունյանին այս պահին որևէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ տեղեկատվություն մենք չունենք»,- ասում է Փաշինյան Նիկոլ...

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Սեպտեմբերի 12, 2018


Ամենայն հավանականությամբ, գլխավոր դատախազությունը կապիկություն է անում. դժվար թե քաղաքական իշխանությունից կախված մարմինն այս գո...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Մարդասպանները չեն սիրում նստել

Մարդասպանները չեն սիրում նստել

Մայիսի 14, 2018


Տարոն Մարգարյանից հետո հերթը հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. այսօր նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է գլխավոր դատա...

Դատախազը հերքում է վարչապետին

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018


Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններ...

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Ապրիլի 14, 2017


Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Պարզ է, որ զրու...

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Մարտի 16, 2017


Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «հաց բերող» Արթուր Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբին օժանդա...

Դատախազությունում ֆեոդալիզմ է

Դատախազությունում ֆեոդալիզմ է

Դեկտեմբերի 21, 2016


Օրերս հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «աշխատանքային» այցով մեկնել էր Գյումրի: Կարելի էր մտածել, որ ուղևորության ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ