Սովորական խայտառակություն

«Համախմբումը» դեմ է համախմբմանը

Սեպտեմբերի 12, 2016
«Համախմբումը» դեմ է համախմբմանը

ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը, որ այդ քաղաքական ուժի «գորշ կարդինալի» համբավն ունի և արժանացել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսափողը լինելու պատվին, խիստ զարմանում է, երբ իրեն հարցնում են ընդդիմադիր ուժերի միավորման անհրաժեշտության մասին: «Գուցե արժեր, գուցե չարժեր, դժվար է ասել»,- խուսափողական պատասխան է տալիս նա, իսկ հետո մանրամասնում է, որ, իր կարծիքով, դա բոլորովին էլ պարտադիր պայման չէ:

 

«Ո՞վ է ասել, որ դա է բանալին: Դա մի թեզ է, որ 20-25 տարի կրկնվում է՝ ընդդիմությունը միավորվի, որ իշխանափոխություն անի: Իսկ ո՞վ է ասել, եթե չի ստացվում, ուրեմն... Իմ իմանալով` նույնիսկ չի էլ քննարկվել այդ տարբերակը: Քաղաքական ուժեր են, թող գնան ընտրությունների: Ես ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում: Թող հասարակությանը ներկայացնեն իրենց ծրագրերը, տարբեր ծրագրերը, իսկ հասարակությունն ընտրի: Ես միավորվելը պարտադիր պայման չեմ համարում»,- ասել է նա:


Վահե Հովհաննիսյանի տեսակետը լիովին գոյության իրավունք կունենար, եթե նա չներկայացներ «Համախմբում» կուսակցությունը: Այդ դեպքում ինչո՞ւ «Համախմբում», ո՞ւմ հետ համախմբում, ի՞նչ նպատակի շուրջ համախմբում, եթե այս մարդիկ սկզբունքորեն չեն ընդունում դա և բացահայտորեն դեմ են արտահայտվում մեծ միավորումներին:


Սակայն սա էլ ինքնանպատակ մոտեցում չէ: Ակնհայտորեն ինչ-որ բան խանգարում է Օսկանյանի թիմին այլ ուժերի հետ համագործակցելու կամ դաշինքներ կազմելու առումով, և նրանք այդ բանը փորձում են քողարկել նմանատիպ դատողությունների շղարշով՝ խրախուսելով ինքնուրույնությունը հպարտ միայնության պայմաններում: Հազիվ թե հիմքեր կան ասելու, որ «Համախմբումն» իր շարքերում համախմբել է «միայնակ գայլերի», որոնք ընդունակ են առանձին-առանձին սարեր շուռ տալ: Իրական պատկերը ճիշտ հակառակն է ապացուցում: Պարզապես Վահե Հովհաննիսյանի և մյուսների համար շատ դժվար է խոստովանել, որ ոչ թե իրենք են դեմ միություններ կազմելուն, այլ մյուսներն են խուսափում գործ ունենալ «Համախմբումի» հետ: Եվ դրանում իր անգնահատելի վաստակն ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս մեր նորագույն պատմության մեջ տխրահռչակ համբավ ձեռք բերեց հատկապես քաղաքական ուժերը տարանջատելու, մեկը մյուսի դեմ հանելու ինտրիգային վարպետությամբ: Եվ հիմա բոլորն էլ ոչ միայն գերազանց հիշում են այդ օրերը, ոչ միայն դրա տուժածներն են, այլև չեն ցանկանում նույն գետը երկրորդ անգամ մտնել:






Դիտումների քանակ 14060


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Նոյեմբերի 8, 2019


Երկրորդ նախագահի հետ կատարվելիքը տրագիֆարսի է նմանվում: Երկրում չի կատարվում ամենաբարձր դատական ատյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյա...

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

Մայիսի 29, 2018


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աննախադեպ ակտիվացումը որևէ հեղափոխական բնույթ չունի: Կարելի է ընդամենը ասել, որ Նիկոլի նախաձե...

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մարտի 31, 2018


Արտախորհրդարանական բազմաթիվ քաղաքական ուժեր հերթով, մեկը մյուսի հետևից հայտարարում են այն մասին, որ իրենք Ազատության հրապարակ չ...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Փոքրիկ Վահեի նամակը մեծ վարչապետին

Փոքրիկ Վահեի նամակը մեծ վարչապետին

Հոկտեմբերի 3, 2017


Երեխաները Նոր Տարվա գալստից առաջ նամակներ են գրում Ձմեռ Պապին` շարադրելով իրենց ցանկություններն ու ակնկալիքները: ԱԺ նախկին պատգ...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

Անճարակների պասիվությունը

Անճարակների պասիվությունը

Մայիսի 30, 2017


Այն, որ ՕՐՕ դաշինքն իր դարն ապրել է, դա արդեն բոլորի համար է հասկանալի: Սակայն դաշինքից պոկված բեկորների հետագա ճակատագիրն առայ...

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Մարտի 10, 2017


Այսօր էլ համանման մի իրավիճակ ստեղծվեց, և Օսկանյանն այդ տրամադրությունների ազդեցության ներքո հայտարարեց, որ ինչպես Հայաստանում,...

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

Մարտի 3, 2017


Ժամանակին, երբ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ միանում է «Համախմբում» կուսակցությանը, Օս...

Փախուստ դաշինքից

Փախուստ դաշինքից

Փետրվարի 28, 2017


Քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակներն արդեն ամբողջական են, շատ շուտով կտրվի նախընտրական քարոզարշավի մեկնարկը, բայց և այնպես ...

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Փետրվարի 15, 2017


Ընդամենը երկու օր առաջ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը հրապարակեց իրենց ցուցակի առաջին տասը անունները և դրանց շարքում էր նաև ԱԺ ...

Մեռյալ կետի վրա

Մեռյալ կետի վրա

Փետրվարի 10, 2017


Եթե այս օրերին ցանկացած կուսակցության հարցում արվի, թե իրենք ինչով են զբաղված, բոլորն անխտիր կպատասխանեն, որ նախընտրական բուռն ...

Օսկանյանն անիմաստի մեջ իմաստ է փնտրում

Օսկանյանն անիմաստի մեջ իմաստ է փնտրում

Փետրվարի 9, 2017


«Համախմբում» կուսակցության ներսում և հատկապես Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան դաշինքում կա մի թեմա, որի մասին նախընտրում են լռե...

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Փետրվարի 3, 2017


«Համախմբում» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Նախկին ՄԻՊ, այժմ այդ կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը բոլորին վ...

Փախչում են Օսկանյանից

Փախչում են Օսկանյանից

Հունվարի 30, 2017


Վարդան Օսկանյանի կուսակցությունում գործերը լավ չեն: Նրա երկու զինակիցները` Վահե Հովհաննիսյան և Էլինար Վարդանյան գեղեցիկ զույգը,...

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Հունվարի 24, 2017


«Համախմբում» կուսակցությունը, որի անվանումն արդեն իսկ պիտի հուշեր իրենց գլխավոր մարտավարության մասին, սայթաքեց միավորման առաջին...

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Հունվարի 23, 2017


Երբ հայտնի դարձավ, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ղեկավարած կուսակցությամբ հանդերձ միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապ...

Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Հունվարի 19, 2017


Հայտարարությունն այն մասին, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհր...

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Հունվարի 18, 2017


Հին ամերիկյան անեկդոտ կար, պատմում էր մի դժբախտ ամերիկացու մասին, որից սկզբունքորեն այս օրերին օրինակ են վերցնում որոշ հայ քաղա...

Գոհ են, բայց չգիտեն, թե ինչից

Գոհ են, բայց չգիտեն, թե ինչից

Հունվարի 9, 2017


Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունն այսօր խիստ տարօրինակ մի հայտարարությամբ է հանդես եկել: Կուսակցությունը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը