Ազգային խայտառակություն

Եկեղեցին նաև վոյենկոմատ է

Սեպտեմբերի 9, 2016
Եկեղեցին նաև վոյենկոմատ է

Եկեղեցին հետզհետե դառնում է մեր երկրի ամենասկանդալային կառույցը: Գրեթե չկա մի օր, որ նրա մասին որևէ զարմանալի, իսկ ավելի հաճախ՝ տհաճ պատմություն չլսենք: Ու հիմա էլ հերթական արմանք-զարմանքն է բացահայտվել, որովհետև այս անգամ էլ հոգևոր հայրերն իրենց քիթը խոթել են բանակային գործերի մեջ:


Ինչպես հայտնի է, համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին լրացուցիչ արձակուրդ տրվում է հրամանատարի (պետի) որոշմամբ՝ մինչև 5 օր տևողությամբ, ավելի հաճախ՝ ելնելով ընտանեկան պայմաններից: Եվ այժմ պարզվում է, որ նման արձակուրդի դեպքում զինկոմիսարիատը փաստաթուղթ է պահանջում նաև եկեղեցուց: Հասկանալի է, որ տվյալ իրավիճակում խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է այն դեպքերին, երբ զինվորը գնում է մասնակցելու հարազատներից որևէ մեկի պսակադրության, մկրտության արարողություններին, իսկ գուցե նաև հուղարկավորությանը, այսինքն՝ այն ծեսերին, որտեղ հոգևորականների ներկայություն կա:


Չենք խուսափի կտրուկ որակումներից և միանգամից կասենք, որ սրանից ավելի մեծ հիմարություն հազիվ թե հնարավոր լիներ մտածել: Ի՞նչ կապ կարող է լինել եկեղեցու և ծառայողի արձակուրդի միջև: Իսկ եթե զինվորը չի՞ գնում եկեղեցի, կամ պսակադրությունը կատարվում է քաղաքացիական կարգով, առանց քահանայի օրհնության: Այդ դեպքում ի՞նչ անի խեղճ զինծառայողը, որտեղի՞ց հայթայթի փրկարար տեղեկանքը, որ իր մեկնումը դառնա հավաստի:


Աբսուրդին էլ չափ ու սահման կա, բայց այս դեպքում բոլոր չափերը գերազանցված են: Հետաքրքրական է, որ իրենց ուղղված հարցմանը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պատասխանել են, թե «զինկոմիսարիատից պահանջվում էր եկեղեցու կողմից հաստատված տեղեկանք միայն զինվորի քրոջ կամ եղբոր ամսունության պարագայում, բայց ներկայումս նման տեղեկանքներ եկեղեցու կողմից չեն տրամադրվում»։


Տրամադրում են, թե ոչ՝ սա դեռ հստակեցնել է պետք, առավել ևս, որ Էջմիածինը փաստացի դա չի հերքում: Մնում է միայն զարմանքի մի հսկա չափաբաժին էլ հասցեագրել պաշտպանության նախարարությանը, որտեղ խրախուսել ու ընթացք են տվել այդ անիմաստ հսկողությանը: Իսկ այս դեպքը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, թե ինչպիսի անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, երբ գլուխ գլխի են տալիս գեներալն ու կաթողիկոսը:






Դիտումների քանակ 17775


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Ապրիլի 21, 2020


Իր երեկվա ֆեյսբուքյան լուծի ժամանակ ժողովրդի վարչապետը, ի թիվս այլոց, նաև անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցուն և իր խորին դժգոհ...

սիմոնյան ալենի սրտի կաթողիկոսը

սիմոնյան ալենի սրտի կաթողիկոսը

Ապրիլի 18, 2020


սիմոնյան ալենը շարունակում է իր հեռակա դիսկուսիան Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, բայց արդեն այլ ոգով: Երեկ աբաջյան գոհարի մարդու...

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Ապրիլի 18, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցողի մասին հարկ է համարել խոսել նաև Ինքը՝ ամենայն հայոց աներձագը: Հայտնի է, որ այս կատա...

Խոսում, ցուցադրում և բացատրում է սիմոնյան ալենը

Խոսում, ցուցադրում և բացատրում է սիմոնյան ալենը

Ապրիլի 17, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա կատարած հարձակումից սիմոնյան ալենը դաս չքաղեց՝ հեղափոխության ավյունը թույլ չտվեց: Այս գռզոյախառը ն...

Փաշինյան Նիկոլի և գրանտակերների նոր օպերացիայի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի և գրանտակերների նոր օպերացիայի կապակցությամբ

Ապրիլի 16, 2020


Սորոսի վաստակները երկար ժամանակ է, ինչ խոսում են նախկին իշխանությունների կողմից պետության զավթման և դրան քաղաքական գնահատական տ...

Փաշինյան Նիկոլը կատաղել է եկեղեցու դեմ

Փաշինյան Նիկոլը կատաղել է եկեղեցու դեմ

Ապրիլի 16, 2020


Մոտ երկու տարի առաջ Shame.am-ը գրեց, որ Փաշինյան Նիկոլի ռազմավարական նպատակներից մեկը Ամենայն Հայոց կաթողիկոսի կալանավորումն է:...

Փաշինյան Նիկոլի ֆասը թափ է հավաքում

Փաշինյան Նիկոլի ֆասը թափ է հավաքում

Ապրիլի 15, 2020


Փաշինյան Նիկոլը երեկ ֆաս տվեց իր հրետանուն՝ հարձակվել Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա: Հայտնի է, որ արևմտականները ծայրահեղ անհանդո...

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ապրիլի 14, 2020


Փաշինյան Նիկոլը ծանր տարավ վեհափառի այսօրվա կոչը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Նրա թերթը հարձակվեց կաթողիկոսի...

Կաթողիկոսը սպառնում է ազգային անվտանգությանը

Կաթողիկոսը սպառնում է ազգային անվտանգությանը

Ապրիլի 14, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու կոչով՝ անդրադառնալով փաստին, որ նոր կորոնավիրուսային...

միքայելյան սասունի զարմանալի մետամորֆոզը

միքայելյան սասունի զարմանալի մետամորֆոզը

Մարտի 25, 2020


միքայելյան սասունը հավատացյալ է դարձել. նա կոչ է անում կաթողիկոսին՝ սուրբ գեղարդը Հայաստանով մեկ ման տալ, որպեսզի այն հաղթի կոր...

Ամենայն հայոց կաթողիկոսը պարապ է մնացել

Ամենայն հայոց կաթողիկոսը պարապ է մնացել

Փետրվարի 25, 2020


Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Փաշինյան Նիկոլի խմբակցության անդամենրին՝ մակունց լիլիթի գլխավորությամ...

Սորոս Ջորջն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Սորոս Ջորջն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Փետրվարի 24, 2020


Սորոս Ջորջի լափամանի հիմնական շահառու «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նոր հարված է պատրաստել Հայ Առաքելական ե...

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլը միշտ հրապարակավ ասում է, որ ինքը հայ ավանդական ընտանիքի կողմնակից է, և իր ընտանիքն էլ է հայ ավանդական: Նախիրը հ...

Խռովարար հոգևորականությունը հայտարարել է Հայաստանում եղբայրություն ստեղծելու մասին

Խռովարար հոգևորականությունը հայտարարել է Հայաստանում եղբայրություն ստեղծելու մասին

Սեպտեմբերի 23, 2019


Կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի միջնադարյան Մաքենյաց վանքում հավաքվել էին Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հովվապետ Գարեգին II...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Մայիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի ազնվությունը չափ ու սահման չունի, տպավորություն է ստեղծվում, թե այս տղայի ազնվությունն ու անկեղծությունն այլմոլ...

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Փետրվարի 26, 2019


Երեկ Փաշինյան Նիկոլի կինը հրապարակեց իր հիմնադրամի նվիրատուների ցանկը: Հիշեցնեմ, որ տիկին Հակոբյան Աննան գլխավորում է «Ժպիտների...

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Դեկտեմբերի 17, 2018


ԽՍՀՄ-ում շատ կարևոր մասնագետներ կային, կոչվում էին культмассовик. Սրանք հիմնականում կոմսոմոլի աշխատողներ էին, սրանց առաքելությո...

Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Նոյեմբերի 7, 2018


Խորհրդային տարիներին ամենուրեք կարելի էր հանդիպել գրությունների, որոնցում նշվում էր ինչ-որ ծառայությունների մատուցման մասին։ Մի...

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Հոկտեմբերի 25, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում է այցով, բայց այդ մասին մենք իմանում ենք ռուսական լրատվամիջոցներից: Հալալ է Փաշինյան Նիկոլի...

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Հոկտեմբերի 13, 2018


Չնայած այն հանգամանքին, որ կաթողիկոսի մասին վերջերս քիչ ենք գրում, մենք նրան չենք մոռացել, և նա շարունակում է մնալ մեր ուշադրու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ