Միջազգային խայտառակություն

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Սեպտեմբերի 3, 2016
Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

2016թ. սեպտեմբերի 2-ին գերմանական ԶԼՄ-ների նորությունների թոփերում նորից նշվում էր այսպես կոչված «հայկական բանաձևի» մասին։ Հիշեցնենք, որ Գերմանիայում «հայկական բանաձև» են անվանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը գնահատող փաստաթուղթը, որն ընդունել է բունդեսթագը 2016թ. հունիսի 2-ին։ Իր որոշմամբ բունդեսթագը մասամբ ընդունել է նաև գերմանացիների մեղքը հայերի ցեղասպանության գործում։ Գերմանական խորհրդարանականների կողմից բանաձևի ընդունումն անմիջապես կոշտ ձևակերպումներով բողոքարկվեց թուրքական իշխանությունների կողմից և հանգեցրեց գերմանա-թուրքական հարաբերությունների սրմանը՝ ԵՄ-ի հետ Թուրքիայի կոշտ վեճերի ֆոնին։

 

Այժմ հայկական բանաձևի հետ կապված նոր սրում է հրահրել սեպտեմբերի 2-ին, օրվա առաջին կեսին Spiegel-Online պարբերականում հրապարակված նյութը՝ «Քաղաքական ժեստ դեպի Թուրքիայի կողմը. Մերկելի հայկական խնդիրը» վերնագրով։ Spiegel-ը պնդում էր, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը ստիպված էր ընդառաջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հայկական բանաձևի» հետ կապված։ Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել «հեռավորություն պահպանել» բունդեսթագի ընդունած բանաձևից կոնկրետ այն բանի համար, որպեսզի գերմանացի խորհրդարանականները կարողանան այցելել թուրքական Ինջիրլիք ավիաբազա, որտեղ տեղակայված է բունդեսվերի ոչ մեծ զորակազմ, որը ՆԱՏՕ գծով դաշնակիցների հետ մասնակցում է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմին։ Գերմանացի խորհրդարանականների (որոնց հանդեպ թուրքական իշխանություններն իրականում չհայտարարված պատժամիջոցներ կիրառեցին) հետ կապված այս միջադեպից հետո Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը սպառնաց հրաժարվել Թուրքիայի տարածքից ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային առաքելությանը բունդեսվերի հետագա մասնակցությունից, եթե Անկարայի պաշտոնական իշխանությունները շարունակեն խոչընդոտել բունդեսթագի պատգամավորների՝ ռազմակայան ուղևորություններին։ Բունդեսթագի ԳՍԴԿ խմբակցությունն, իր հերթին, խոստացավ չերկարաձգել արտասահմանում բունդեսվերի առաքելության մանդատը։ Պենտագոնում արդեն մտածում են գերմանական զորակազմը Թուրքիայի տարածքից հանելու մասին, բայց դա իրենց՝ գերմանացիներին, իբր բարդ ու թանկ արժեցող գործ թվաց։ Արդյունքում՝ գերմանական ռազմական առաքելության հանդեպ սպառնալիքը գերմանական իշխանությունները կամ պետք է կատարեին, կամ որոնեին շրջանցող մեկ այլ լուծում, քանի որ թուրքերն իրենք անբեկանելի էին և հրաժարվեցին գնալ զիջումների, մանավանդ հուլիսյան սրացումից և Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո։


Մի քանի շաբաթ մտորելուց հետո լուծումը Գերմանիայի դաշնային կառավարությունում գտնվեց. կառավարությունը պետք է հրապարակայնորեն չեղարկի բունդեսթագի որոշումը։ Spiegel-ի տեղեկատվությամբ՝ կառավարության վերաբերմունքը «հայկական բանաձևի» հանդեպ, որը «իրավաբանորեն պարտավորեցնող ուժ չունի», իբր պետք է հնչեցներ կառավարության մամլո քարտուղար Շթեֆան Զայբերտը։ Ոչ կառավարության ղեկավարը՝ կանցլեր Մերկելը, ոչ գերմանական ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը չհամարձակվեցին դիմել նման քայլի։ Spiegel-ի տեղեկատվությամբ՝ Մերկելը և Շթայնմայերը կուլուարներում բունդեսթագի բանաձևին գնահատական էին տալիս այն իմաստով, որ դա «լավ գաղափար չէր»։ ՔԴՄ և ԳՍԴԿ առաջնորդների հետ կապված իրավիճակի բարդությունը համալրվում էր նաև նրանով, որ իրենք՝ Մերկելն ու Շթայնմայերը, չնայած կառավարական պաշտոններին, լինելով բունդեսթագի պատգամավորներ՝ հունիսի 2-ին զբաղվածության պատրվակով հրաժարվել էին մասնակցել այն նիստին, որտեղ ընթանում էր «հայկական բանաձևի» քվեարկությունը։ Իրավացի հարց էր առաջանում. իսկ որո՞նք են Մերկելի և Շթայնմայերի դիրքորոշումները «հայկական բանաձևի» բովանդակային կողմի մասով, և ի՞նչն է նրանց համար ավելի կարևոր՝ թուրքերի հետ real politik-ը, թե՞ հումանիստական արժեքները։


Գերմանիայի կառավարության պատասխանը Spiegel-ի մերկացնող հրապարակմանը ակնթարթային էր, բայց այն հաստատեց պարբերականի նախորդ տեղեկատվության ճշտությունը։ Սեպտեմբերի 2-ի օրվա երկրորդ կեսին հենց Շթեֆան Զայբերտը դուրս եկավ հավաքված լրագրողների առջև և հայտարարեց, որ մեկը «մոլորության մեջ է գցում, երբեմն էլ կեղծ հաշվետվողականություն է տալիս», «քանի որ ճիշտ չէ պնդել, որ դաշնային կառավարությունն ուզում է հեռու մնալ հայկական բանաձևից»։ «Այս մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Զայբերտը, քանի որ գերմանական կառավարությունը չի կարող խառնվել ցանկացած այլ սահմանադրական մարմնի պարտավորություններին։ Դա բունթեսթագի սուվերեն իրավունքն է՝ արտահայտել իր կարծիքը սեփական հայեցողությամբ ընտրված հարցերի մասին, ասել է Զայբերտը։ Բայց այստեղ էլ հենց նա արտաբերեց հանգուցային նախադասությունն առ այն, թե բունդեսթագի բանաձևը «իրավաբանորեն պարտավորեցնող չէ»։


Մեկ այլ վայրում միաժամանակ իր հայտարարությամբ հանդես եկավ գերմանական ԱԳՆ մամլո քարտուղարը, որը ճշգրտեց, որ արտաքին գործերի նախարար Շթայնմայերն անձամբ աջակցում է բանաձևին։ Սակայն այդ նույն օրն ինքը՝ Շթայնմայերը, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ «բունդեսթագը լիակատար իրավունք և ազատություն ունի արտահայտելու իր կարծիքը քաղաքական հարցերի վերաբերյալ»։ Սակայն այնուհետև Շթայնմայերն արտահայտվել է այն իմաստով, որ հենց բունդեսթագում նշել են, որ «ամեն բանաձև չէ, որ իրավաբանական ուժ ունի»։ Սեփական դիրքորոշման և կառավարության դիրքորոշման մասին Շթայնմայերը, հասկանալի է, լռել է։


Եվ այսպես, Spiegel-ի տեղեկատվությունը թուրքական ճնշման մասին «հայկական բանաձևի» և վերջին մի քանի շաբաթներին այդ հարցի «մշակման» առիթով՝ Գերմանիայի ԱԳՆ-ում ստատս-քարտուղար Մարկուս Էդերերի և քաղաքական տնօրեն Անդրեաս Միխաելսոնի կողմից հաստատվեց։ Բայց այդ հաստատումը քաղաքական նոր սկանդալի մեկնակետ հանդիսացավ Գերմանիայում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով։ Վերջին ժամանակներս դրանք հետևում են մեկը մյուսին։


Ընդդիմությունը՝ գերմանացի կանաչները, որոնք նախաձեռնել էին «հայկական բանաձևը», այժմ հիանալի առիթ են ստացել այն հարցումների համար, որոնցում խոսքն արդեն վերաբերելու է ոչ թե Հայոց ցեղասպանությանը, այլ նրան, որ գործադիր իշխանությունն անտեսում է օրենսդիրների կամքը։ Հավելյալ երկրորդ շնչառություն կստանա նաև եվրոպացիների վրա թուրքական ճնշման անթույլատրելիության թեման։ Որոշակիորեն, «հայկական բանաձևի» և «թուրքական ավտոկրատների» վերաբերյալ իր դիրքորոշումը հիմա պետք է հայտնի ինքը՝ կանցլեր Մերկելը, որի վարկանիշն այժմ Գերմանիայում անասելի ցածր մակարդակի է իջել։ Կառավարական վիրաժները «հայկական բանաձևի» շուրջ առաջ կբերեն հուզումներ ոչ միայն ընդդիմության՝ ձախերի ու կանաչների ճամբարում, այլև կառավարող ՔԴՄ/ՔՍՄ կառավարությունում։ Հայտնի է, որ քրիստոնեա-դեմոկրատների շարքերում «դավադրություն է հասունանում» Մերկելի դեմ։ Այս առնչությամբ ուրբաթօրյա միջադեպը «հայկական բանաձևի» շուրջ խիստ տեղին էր, քանի որ կիրակի տեղի են ունենալու տարածքային ընտրություններ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա արևելյան երկրամասում։ ՔԴՄ ցանկացած անհաջողություն (իսկ այն սպասելի է արևելքում) այս ընտրություններում Մերկելի կառավարության նոր քննադատություն կառաջացնի՝ «հայկական բանաձևի» հիշեցմամբ, որը քաղաքականապես ակտուալ է դարձել ոչ միայն Գերմանիայի արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության համար։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily

 






Դիտումների քանակ 29536


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019


ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի ...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Հունվարի 28, 2019


Եվրոպայում մոռացել են, որ գերմանացիներն ու մյուս եվրոպացիները բարբարոսների հետնորդներ են, իսկ Հայաստանի արևմտամետ հանրույթը չգի...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Փետրվարի 15, 2018


Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, լիագումար նիստում կրկին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ: Խորհրդարան...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Սեպտեմբերի 10, 2017


Եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը, որը Գերմանիայի կանցլեր է աշխատում, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Ուկրաինայի կողմից Ղրիմը կորց...

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Սեպտեմբերի 4, 2017


Գերմանիան հայտնի է իր բարձր զարգացած բժշկությամբ։ Ընդունված է կարծել, որ այնտեղ բուժում են ամեն ինչ, իսկ եթե ինչ-որ բան բուժել ...

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Հունիսի 29, 2017


Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին աշխարհի հզորները մեծ կարևորություն են տալիս, այնքան մեծ, որ ժամանող պատվիրակ...

«Խոստումը» այլևս խոստումնալից չէ

«Խոստումը» այլևս խոստումնալից չէ

Ապրիլի 25, 2017


Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որի բյուջեն կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, տապալվել է ամերիկյան կինովարձ...

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Ապրիլի 24, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի նա...

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Մարտի 26, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է 375 մլրդ դոլար այն քայլերի համար, որոնք ՆԱՏՕ-ն ձեռնարկե...

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հունիսի 7, 2016
59

Ստամբուլում պատրիարք ունենք, անունը` Արամ Աթեշյան: Պարզվում է, որ այս մարդու բանուգործը թուրք հասարակության և իշխանության շահեր...

Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Հունիսի 5, 2016
4

Վատն այն է, որ Հայաստանի բոլոր պաշտոնական, կիսապաշտոնական, հոբելյանական և այլ կարևոր միջոցառումները կազմակերպում են լավագույն դ...

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Մայիսի 10, 2016


Հոգեհարազատ երկրներ Գերմանիան ու Թուրքիան հայերի մեղքով խնդրի մեջ են թաթախվել: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայոց ցեղասպանությո...

Վրաստանը նմանվում է Թուրքիային

Վրաստանը նմանվում է Թուրքիային

Մայիսի 2, 2016
2

Ջավախահայությունը զայրացած է ու փոթորկված: Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը սրել է վրացիների և հայերի հարաբերությունները և ...

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Ապրիլի 22, 2016
1

Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս սքվերում, և Բոստոնում սադրիչ բովանդակությամբ հսկայական հակառուսական և հակահայկական պաստառներ են ի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը