Ազգային խայտառակություն

Քոչարյանատյացից քոչարյանամետ

Հուլիսի 16, 2016
Քոչարյանատյացից քոչարյանամետ

Օսկան Քոչարյան


Գյումրիում բնակվող հարուստ «քաղաքական տոհմածառ» ունեցողների շարքում, պարզվում է, Սամվել Բալասանյանից զատ՝ կան նաև ոչ պակաս կուսակցական գունափոխներ: Վերջերս «ՀՀ վաստակավոր որսորդ», տղամարդկանց մեջ «միակ ու եզակի» 2-րդ am.-ի նվիրյալ մարտիկ Վարդան Օսկանյանը Գյումրիում ստեղծեց իր «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը: Ստեղծվեց՝ ստեղծվեց, սատանան իրենց հետ, բայց թե ով ընտրվեց այդ կառույցի ղեկավար՝ արդեն իրապես քաղաքական սատանայություն բնութագրելուց բացի այլ կերպ հնարավոր չէ: Օսկանյանին ու իր տիրոջը թվում է, թե գյումրեցիներն, ի տարբերություն իրենց, տառապում են հիշողության կորստով: Քաղաքական ամնեզիան, որն ախտահարել է Օսկանյանի մի պտղունց ուղեղը, երբ Մադրիդում բամփեցին նրա և իր տիրոջ գլխին, չար կատակ է խաղում համոզված դեզերտիր, ծռալեզու Վարդանի հետ: Ասացեք, խնդրեմ, էլ ինչո՞վ կարելի է բացատրել Օսկանյանի կողմից նորաբույս կուսակցության տարածքային կառույցի գլխին Գյումրիում իր խայտառակ քաղաքական կենսագրությամբ հայտնի Հունան Մազմանյանին կարգելը: Իսկ ո՞վ էր Հունանը մինչև հեղափոխությունը, որն ուզում է անարյուն իրականացնել օսկանյանական կուսակցությունը: Հունանը շարքային խաբեբա էր, որի անվան հետ բազմաթիվ մութ և կեղտոտ պատմություններ են կապված՝ սկսած բնակարանաշինությունից, վերջացրած քաղաքական խարդախությամբ:


Գյումրու նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանի թողտվությամբ 1990-ական թվականներին Հունան Մազմանյանը հսկայական ազդեցություն ձեռք բերեց քաղաքում և շինարարության ողջ ոլորտը փորձեց հավաքել իր ձեռքերում: Հանդիպելով ոչ պակաս օդիոզ շինարարական գայլերի ակտիվ դիմադրությանը՝ Հունանը ստիպված եղավ բավարարվել երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և ամրացման ենթակա շենքերի վերակառուցման և բաշխման գործի կուրատորի «համեստ» դերով: Բնությունից անսահման ստախոսությամբ և երեսպաշտությամբ օժտված Հունանի շինարարական ձեռնածությունների արդյունքում վթարային շենքերի ամրացման գործում ստեղծվեց իսկական մղձավանջային վիճակ: Մի քանի ամիս պահանջվող աշխատանքները ձգձգվում էին տարիներ, ամրացվող շենքերի բնակիչներից սկսեցին ապօրինի փողեր շորթել, և արդյունքում՝ գործը հասավ նույնիսկ նախագահական: Գյումրիում մի ազնիվ և սկզբունքային մարդ էր ապրում՝ Յուպիտեր Պետրոսյանը, որի իրապես տիտանական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ վերևներին լսելի դարձնել տարիներով իրենց բնակարանին սպասող քաղաքացիների ձայնը: Յու.Պետրոսյանի փաստարկներն ընդդեմ շինարարական ժուլիկ և աճպարար Հունանի այնքան հիմնավոր էին, որ նույնիսկ «մեր դեմ խաղ չկա»-ի հեղինակները ստիպված էին հայրական թեթև թաթալոշ տալ իրենց կերակրող ճարպիկ չինովնիկին: Հունանը բավարարվեց թեթև վախով և շարունակելու էր իր գործունեությունը, եթե 1999թ. գործող քաղաքապետ Մ.Վարդանյանը ջախջախիչ պարտություն չկրեր:


Սակայն Հունանը երկար ժամանակ անգործ չմնաց: Երբ 2001թ. «թռչող ոչխարների» խոշոր գիտակ Արամ Զ.Սարգսյանը և Ալբերտ Բազեյանը, «խռովելով» ՀՀԿ-ից, հիմնեցին «Հանրապետություն» կուսակցությունը, անհրաժեշտություն առաջացավ Գյումրիում ևս ունենալ տեղական կառույց: Քանի որ Արամ Զավենիչը Գյումրիում Միքայել Վարդանյանից զատ ոչ ոքի չէր ճանաչում (ինչպեսև գյումրեցիք չէին ճանաչում Արամին), դիմեց նրա օգնությանը: Վարդանյանի պասով այդ կառույցի ղեկավար դարձավ Հունանը, որը դեռևս ՀՀԿ տոմսը գրպանում էր պահում: Արդեն հաջորդ տարի Հունանը սկսեց քլնգել քոչարյանական թիմին` մոռանալով, թե ինչ խարդախություններ ու ընտրակեղծարարություններ էին արվել իր կողմից նույն Քոչարյանի «հաղթանակը» Գյումրիում ապահովելու համար: Երբ քոչարյանական թիմը հայտարարեց, որ իրենց շնորհիվ Գյումրիում մեծ ծավալների է հասել բնակարանային շինարարությունը, Հունանը շտապեց հակադարձել դրան՝ պնդելով, որ դա Քրքորյանի հիմնադրամի միջոցների ներդրման արդյունք է: Հունանը նույնիսկ մեղադրեց Քոչարյանին Քրքորյանի հաշվին փող սարքելու և «Լինսի» հիմնադրամի ձեռնարկումները նախընտրական քարոզչության մեջ օգտագործելու մեջ (համոզված ենք, որ «occupied»-ի մասնագետ Օսկանյանը անգլերեն գիտի և կհասկանա, թե ինչ է ասել Հունանը իր տիրոջ մասին):


Հունանի այս հերոսական կեցվածքը կարծես չգնահատվեց Արամ Զավենիչի կողմից, և նա ՀՀ ԱԺ պատգամավոր չանցավ «Արդարություն» դաշինքի ցուցակով: Զավենիչից լքված և հուսահատված Հունանը ստիպված էր հարել Ալբերտ Բազեյան-Վաղարշակ Հարությունյան տանդեմին և 2005թ. վերջին անդամագրվեց նրանց հիմնադրած «Ազգային վերածնունդ» կուսակցությանը՝ դառնալով դրա քաղխորհրդի անդամ և Գյումրու կառույցի ղեկավար: Հունանը այստեղ մի փոքր սայթաքում էր թույլ տվել: Բազեյան-Վաղարշակ տանդեմը չուներ այն ֆինանսական հնարավորությունները, որոնք առկա էին Արամ Զավենիչի թայֆայում: Իր «հացը հանապազօրյա» վաստակելու համար Հունանը ազգովին վերածնվելուց մի քանի ամիս հետո գնաց բացահայտ խարդախության. «Ազգային վերածնունդ» կուսակցությունից օրերս հեռացվել է կուսակցության քաղխորհրդի անդամ, Շիրակի մարզային կառույցի ղեկավար Հունան Մազմանյանը: Մեզ հասած տեղեկություններով, հեռացման պատճառն ամենևին էլ քաղաքական տարաձայնությունները չեն եղել: Ըստ մեր աղբյուրների` Հ.Մազմանյանն «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրու կառույցի անդամներից մեկին` ոմն Ստեփանի, խոստացել է կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի միջոցով աշխատանքի տեղավորել: Նույն աղբյուրի հավաստմամբ, Հ.Մազմանյանն այդ հարցը լուծելու համար Ա.Բազեյանին փոխանցելու նպատակով որոշակի գումար է վերցրել: Տևական ժամանակ անց, տեսնելով, որ իր աշխատանքի հարցը չի լուծվում, Ստեփանը գալիս է Երևան և անձամբ Ալբերտ Բազեյանից հետաքրքրվում, թե ինչ եղավ խոստացված աշխատանքը: Եվ այն բանից հետո, երբ պարզվում է, որ Հ.Մազմանյանը Ա.Բազեյանի անվան տակ գումարներ է վերցրել, որոշում են Մազմանյանին «Ազգային վերածնունդից» ընդհանրապես հեռացնել»:


Հարկ է նշել, որ Բազեյանն իրեն բավական զուսպ պահեց, չուզեց աղբը տնից դուրս հանել և բավարարվեց կրկնակի դավաճանին իրենից անաղմուկ հեռացնելով: Հունանը երևի լավ չի ճանաչում իր նոր տերերին, որոնք, ի տարբերություն Ալբերտ Բազեյանի, ոչ միայն քինախնդիր են, այլև չափազանց գծուծ ու մանրախնդիր: Հունանի ցանկացած սայթաքումից հետո նրան կհիշեցնեն իր բոլոր անցյալ ու ներկա մեղքերը և ջանից յոթ շերտ կաշի կքերթեն: Չնայած, ո՜վ գիտե, հունանակերպերը մարդկային արտաթորանքի նման միշտ ջրի երեսին մնալու ունակությամբ են օժտված:


Հետգրություն 1


Ժողովրդական ասացվածք կա. «Նախրի մեջ իշու ճակատը պաչել», որին երևի ծանոթ չէ Վարդան Օսկանյանը, և երբ առաջիկա ցանկացած ընտրության արդյունքում նրա կուսակցությունը 0,0001% ձայն տանի Գյումրիում, անպայման կհիշի «հայի հետին խելքի» առածը:


Հետգրություն 2


Օսկանյանին իրոք չես նախանձի: Հավանաբար, նա հասկանում է, որ առանց տարածքային կառույցների ընտրություններում հաջողության հասնելն անհնար է: Ո՞վ պիտի մարզերի բնակիչներին լցնի ավտոբուսներ ու քշի ընտրատեղամասեր: Էլինար Վարդանյա՞նը, թե՞ Հովհաննիսյան Վահեն: Ծիծաղելի է: Օսկանյանի թիմը փորձեց իր կողմ քաշել Մուշեղ Սաղաթելյանին` ՀՀ նախկին բանտապետին, Վազգեն Սարգսյանի մոտ ընկերոջը, ով ձայն բերելու հիանալի տաղանդ ունի: Բայց այդ փորձը ծիծաղելի ավարտ ունեցավ: Հիմա էլ Շիրակում սրանք կանգ առան մարզի ամենաանհաջող արարածի վրա: Դե ինչ ասենք, հաջողություն մաղթենք Օսկանյան էֆենդուն, գոնե այն բանի համար, որ մենք ծիծաղելու ու գրելու բազում առիթներ կունենանք:






Դիտումների քանակ 12897


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Հուլիսի 23, 2018


Քաղաքագետները, քաղտեխնոլոգները, քաղաքական վերլուծաբաններն իսկական պատիժ են դարձել Հայաստանի գլխին: Այս մարդկանց գլխավոր անելիքը...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մարտի 31, 2018


Արտախորհրդարանական բազմաթիվ քաղաքական ուժեր հերթով, մեկը մյուսի հետևից հայտարարում են այն մասին, որ իրենք Ազատության հրապարակ չ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Դաշնակները անօթևան չեն

Դաշնակները անօթևան չեն

Սեպտեմբերի 8, 2017


Իշխանական կոալիցիայի կազմում Դաշնակցության պահվածքը լիովին իր ավանդական ձևերի մեջ է: Դաշնակները ոչինչ չեն անում, բացի իշխանությ...

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Հուլիսի 31, 2017


Շուրջ մեկ ամիս առաջ էր, երբ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փ...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Անճարակների պասիվությունը

Անճարակների պասիվությունը

Մայիսի 30, 2017


Այն, որ ՕՐՕ դաշինքն իր դարն ապրել է, դա արդեն բոլորի համար է հասկանալի: Սակայն դաշինքից պոկված բեկորների հետագա ճակատագիրն առայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ