Սովորական խայտառակություն

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հուլիսի 15, 2016
Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին այնպես էին խեղճացրել, որ լացի ձայնն աշխարհն էր բռնել: Իրեն համարում էր աշխարհի ամենաչքավոր, թալանված մարդը, դատարանի դռներից աչք չէր բացում: Հետո էլ Գագիկ Ծառուկյանը վերջին հարվածը հասցրեց՝ «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին քաշելով իր մոտ, և Աղաբաբյանին համակեց խորը դեպրեսիան: Այդպես շարունակվեց այնքան, մինչև մի գեղեցիկ օր նա մեղայականով գնաց վերին ատյան, խոստացավ իրեն լավ պահել, ընդդիմադիր չխաղալ և նրան, կարծես թե, ներեցին: Ընդ որում, ոչ միայն ներեցին, այլև մի փոքր էլ բացեցին օդի ծորակը և թույլ տվեցին շնչել:

 

Բայց ամենամեծ նվերը Բուռնաշին մատուցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երբ Վերնիսաժի առևտրով զբաղվող մարդկանց հանեց ու ստիպեց տեղափոխվել «Հրազդան» տոնավաճառ: Ճիշտ է, Վերնիսաժի առևտրականները փորձում էին թույլտվություն ստանալ՝ տեղափոխվել «Դինամո» մարզադաշտի կից առևտրի կենտրոն, բայց նրանց կարծիքն ո՞վ է լսելու, եթե կան Աղաբաբյանի շահերն ու Մարգարյան Տարոնի մեծահոգի ժեստը:


Հիմա արդեն Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս: Հիմա արդեն երեկվա խեղճը չէ: Իսկ տեղն էլ կարծես թե այնքան է տաքացել, որ նույնիսկ այսպիսի բաներ է ասում. «Ես ընդամենը քաղաքապետարանին ընդառաջել եմ, որ Վերնիսաժի տարածքի այդ վաճառողներին տեղ տամ: Ես նրանցից ոչինչ չունեմ ակնկալելու, ընդամենը փորձում եմ օգնել՝ մտածելով, որ էլի մեր հայ ժողովուրդն է, հետո ինչ աղքատացել ենք, չապրե՞նք».- ասում է Աղաբաբյանը:


Հայ ժողովրդի մասին մտածող, գիշերները աչք չփակող, հալումաշ եղած Բուռնաշը երևի մոռացել է, թե այդ նույն ժողովրդից քանի տակ կաշի է քերթել տարիներ ի վեր: Բայց տարիները դեր չեն խաղացել, այլապես կհասկանար, որ կարելի է նաև լուռ մնալ: Ի վերջո, քանի-քանիսն են լուռ քամում ժողովրդին: Աշոտ Աղաբաբյանը նրանցից ինչո՞վ է վատը:






Դիտումների քանակ 20007


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Մայիսի 29, 2017


Ինչպես հայտնի է, կառավարությունն օրերս հայտարարեց, որ սեփականաշնորհման է ներկայացվել մի քանի խոշոր ընկերություն, դրանց թվում նա...

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ապրիլի 18, 2017


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մի մասն անվճար հատկացնել գյուղացիներին, ...

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Մարտի 15, 2016


Հայ պառլամենտարիզմի ամենավառ անհատականություններից մեկը` պրն Բուռնաշը, որին նաև Աշոտ Աղաբաբյան են ասում, որն արդեն տևական ժաման...

Գագոների վատությունը

Գագոների վատությունը

Դեկտեմբերի 21, 2015
1

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջապես որոշել է, թե ովքեր են իր չուզողները: Առաջինը ֆինանսների նախարար ...

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Սեպտեմբերի 8, 2015


Շատերի ականջների մեջ մինչ օրս էլ արձագանք են տալիս Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդների վանկարկումները. «Մենք ենք տերը մ...

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Հուլիսի 16, 2015


Հայտնի գործարար Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը պայքարի է ելել անարդարության դեմ: Պետք է կարծել, որ նա իր ահռելի ունեցվածքը ձեռք է բե...

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Հունիսի 17, 2015


Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գործերը շատ վատ են։ Այնքան վատ, որ նա սկսել է աշխատակիցների մասսայական կրճատումներ կատարել...

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Ապրիլի 28, 2015


Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, և այս իրադարձությունը հատկանշական ...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Մարտի 26, 2015


Վերջին օրերին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը Ազգային ժողովում չի երևում: Նա, ով քիչ թե շատ պարտաճանաչ պատգամավոր...

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Փետրվարի 13, 2015
2

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) հրճվանքի մեջ է և ի սրտե կիսում է Սերժ Սարգսյանի...

Ոսկե ասֆալտ

Ոսկե ասֆալտ

Հունվարի 27, 2015


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 24-ին անսպասելի այցելեց Խորենացու փողոցի ոսկու շուկա: Վարչապետը տեսածից զարմացավ ու զայրացավ...

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Հունվարի 27, 2015
6

Բոլոր առումներով ՀՀԿ ամենաանհաջող տարրի` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հանդեպ Գագիկ Ծառուկյանի խոր զզվանքի մասին հայտնի է վաղուց: Ս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
3 միլիոն՝ հանած 48
Հունիսի 28, 2017


3 միլիոն՝ հանած 48

Գժություն ՄԱԿ-ում
Հունիսի 3, 2017


Գժություն ՄԱԿ-ում

ՕՐՕ ճահիճը
Հունիսի 3, 2017


ՕՐՕ ճահիճը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ