Սովորական խայտառակություն

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Հուլիսի 14, 2016
Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Ոչ ոք չի լսել, որ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երբևէ դժգոհի, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Եգանյանը նաև լսողությունից չի բողոքել: Բայց ահա այս մարդու բարոյական նկարագիրը ենթակա է կասկածի, քանի որ սուտ խոսելը ոչ մի կերպ չի նպաստում դրական բնութագրումների արժանահավատությանը: Իսկ որ Եգանյանն իսկապես փաստերը կեղծելու հակում ունի, այդ բանը նա ապացուցեց նաև այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնելով, թե արտագաղթի պատճառով ՀՀ բնակչության թիվը չնչին է նվազել։ Իր կեղծիքն արդարացնելու համար ծառայության պետը նշեց. «Վիճակագրական ծառայությունն արտագաղթի ծավալների մասին տվյալներ չի հրապարակում: Հրապարակում է տվյալներ բնակչության թվի և սահմանահատումների վերաբերյալ: Արտագաղթի վերաբերյալ տվյալները ստացվում են միայն ուսումնասիրությունների ճանապարհով»:


Հիմա Եգանյանն արդեն ոչ միայն կեղծարար է, այլև այլմոլորակայն, ում թվում է, թե Հայաստանի քաղաքացիները արտագաղթի ծավալների մասին պատկերացում կազմելու համար պիտի սպասեն հատուկ ուսումնասիրությունների: Իսկ որպեսզի իր նկարագրին հավելի նաև քծնողի որակը, նա շտապել է հավելել, թե զանգվածային արտագաղթի տարիներ եղել են 1992-94 թվականներին:


Ցավոք, մեր արտագաղթի ծավալները դեռ շատ հեռու են չնչին լինելուց: Իսկ ահա Գագիկ Եգանյանը շատ մոտեցել է չնչին մարդ կոչվելու սահմանագծին: Սպասենք ու տեսնենք, թե այդ երկուսից որ մեկը կգերազանցի մյուսին:






Դիտումների քանակ 15337


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հուլիսի 23, 2019


Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշ...

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հունվարի 31, 2019


Ոմն Մազմանյան Մհեր, որը ժամանակին իբր կալանավորվել է «Սասնա ծռերին» աջակցելու համար և իրեն ազատամարտիկ է համարում, Քաշաթաղի զին...

Հեռանալու դիալեկտիկան

Հեռանալու դիալեկտիկան

Հունիսի 29, 2017


Արտագաղթը շարունակվում է: Եվ այն էլ` բավական տագնապալի տեմպերով: Ինչ էլ ասի պաշտոնական վիճակագրությունը, որքան էլ փորձեն համոզե...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Հոկտեմբերի 21, 2015


Սայաթ Շիրինյանը, երկար տարիներ ոստիկանությունում բարձր պաշտոններում և վերջին մեկ տարին ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայու...

Հայրենասերը (քնարական պատմվածք)

Հայրենասերը (քնարական պատմվածք)

Ապրիլի 30, 2015


Մարդիկ անցնում էին կողքով։ Եվ միայն հինգ տարեկան մի աղջիկ, որ կանգնած էր մի փոքր հեռվում, մայրիկի հետ, վազեց դեպի հայրենասերն ո...

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Մարտի 26, 2015


«Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ա...

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Նոյեմբերի 25, 2014


«Օղորմածիկ» Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ «Հայկական աշխարհը» համալրվի մոտ 300 հազար ՀՀ քաղաքացիներով: Հիմա, ահա, եկել է «ա...

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Սեպտեմբերի 9, 2014


Մինչ ժողովրդական ընտրյալները Հայաստանի համար ձգձգված ճգնաժամից դուրս գալու ելք էին փնտրում, ժողովուրդը երկու ելք գտավ. օդանավաս...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ