Տիեզերական խայտառակություն

Բուշի պարը թաղման ժամանակ

Հուլիսի 13, 2016
Բուշի պարը թաղման ժամանակ

Օսկան Քոչարյան


«Իսկ ձեզ մոտ նույնպե՞ս նեգրեր կան» (Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կարդոզոյի հետ խոսակցությունից, Սան Պաուլու, Բրազիլիա, 28 ապրիլի 2002)... «Ես լավ որոշումներ էի ընդունում ոչ միայն անցյալում, այլև` ապագայում»... «Մենք պետք է մեզ համար պարզենք, որ աղքատ մարդիկ պարտադիր չէ, որ մարդասպաններ լինեն»... «Ահաբեկչության դեմ պատերազմն իր մեջ ներառում է պատերազմ Սադամ Հուսեյնի հետ, Սադամ Հուսեյնի բնավորության պատճառով, Սադամ Հուսեյնի կենսագրության պատճառով և ահաբեկչության ենթարկվելու նրա պատրաստակամության պատճառով»... «Դուք ազա՛տ եք: Ազատությունը հիասքանչ է: Բայց հիշեք, որ քաոսը վերականգնելու համար ժամանակ է պահանջվում» (Բաղդադի բնակիչներին ուղղված ուղերձից, 2004)... «Պետք է օգնել Աֆղանստանի, Իրաքի և աֆրիկյան այլ երկրների ժողովրդավարացմանը»... «Երբ ես երիտասարդ էի և անպատասխանատու, ես երիտասարդ էի և անպատասխանատու»... «Մենք պատրաստ ենք աշխատանք տանել երկու կողմերի հետ էլ, որպեսզի ահաբեկչությունն իջեցնենք մինչև այն մակարդակի, որը երկու կողմերի համար էլ ընդունելի է» (Վաշինգտոն, 2 հոկտեմբերի 2001)... «Ես կարծում եմ` մենք բոլորս համամիտ ենք, որ անցյալը ավարտվել է» (10 մայիսի 2000)... «Մենք չափից ավելի ժամանակ կորցրինք` փորձելով Աֆրիկայի հետ խոսել արդարաբար: Սակայն Աֆրիկան դա մի ազգ է, որը տառապում է անիմաստ հիվանդությունից» (Վաշինգտոն, 14 սեպտեմբերի 2000)... «Աստված սիրում է ձեզ: Ես նույնպես սիրում եմ ձեզ: Եվ դուք կարող եք ապավինել մեզ երկուսիս` որպես հզոր ուղերձ, նախատեսված այն մարդկանց համար, որոնց հուզում է իրենց ապագան»...


Այս անմահ աֆորիզմների հեղինակը Ջորջ Բուշն է... Այս անառողջ մարդու անունը հայտնի է ամբողջ աշխարհին, ժամանակին նա գլխավորում էր ԱՄՆ-ը, քաոսի սաղմերն էր նետում աշխարհում, իսկ պաշտոնը թողնելուց հետո վերադարձավ գործունեության իր սիրած տեսակին՝ ախմախությանը։ Ժամանակ առ ժամանակ սկանդալային խայտառակ արարքներ է անում։ Հայտնի է, որ տառապում է դիսլեքսիայով (եթե երկու բառով ասելու լինենք՝ կարդալ չի իմանում)։ Սա ինքը՝ նախկին նախագահն էլ է ընդունում։ Սակայն դիսլեքսիան Բուշի ուղեղի ամենապրիմիտիվ արատն է, քանի որ իրականում նա ծանր հիվանդ մարդ է։ Այսպես, հայտնի հոգեբույժ Ջասթին Ֆրենկը (Վաշինգտոն) լուրջ կասկածներ ունի այն հարցում, թե ամերիկյան նախագահը նորմալ է։ Իր «Բուշը հոգեբույժի մահճակալին» գրքում պրոֆեսորը Սպիտակ տան տիրոջ մոտ այնքան տարբեր պաթոլոգիաներ է գտել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես են այդքան հակասական հակումները համատեղվում մեկ մարդու հոգում։ Դեռևս 2002թ. Ֆրենկը կասկածներ է ունեցել, թե նախագահի մոտ, ինչպես ասում են ամերիկացիները, ամեն բան կարգին է, և սկսել է հեռակա ուսումնասիրել նրան՝ վերլուծելով այն ամենը, ինչ արել, ասել ու գրել է պետության ղեկավարը։ Բացի այդ, Ֆրենկը զրուցել է մարդկանց հետ, ովքեր լավ են ճանաչել Բուշին, և վերականգնել է նրա մանկության ու պատանեկության պատկերը։ Հոգեվերլուծության ֆրեյդյան մեթոդիկային համապատասխան՝ բժիշկն անկողմնակալորեն ուսումնասիրել է հիվանդին և հանգել անհավանական հետևությունների։


Փոխհարաբերությունները ծնողների, հատկապես խիստ մոր հետ հոգեպես ընկճել են ապագա նախագահին, և այդ ընկճվածությունը մնացել է ամբողջ կյանքում։ Դրա պատճառով Բուշը չի կարողանում վերահսկել իր էմոցիաները, անընդհատ վախ է ապրում և աշխարհը տեսնում է սև ու սպիտակ տոներով՝ միջանկյալ ոչ մի երանգ չընկալելով։ Բնավորության այդ գիծը, նշում է Ֆրենկը, հստակ երևում է նաև նրա վարչակազմի բոլոր գործողություններում։


Շնորհիվ իր հանրահայտ հոր, որը փոքրիկ Ջորջի մեջ զգացումների հակասական խառնուրդ էր առաջացնում՝ երկրպագությունից մինչև ատելություն, Բուշը սադիստական հակումներ ստացավ։ Մանուկ ժամանակ ԱՄՆ ապագա առաջնորդը շատ էր սիրում պայթուցիկները խցկել գորտերի մեջ, իսկ հետո պայթեցնել նրանց։ Ավելի ուշ այս միամիտ չարաճճիություններին փոխարինելու եկան Բաղդադի ռմբակոծություններն ու Աբու Գրեյբի գերյալների կտտանքները։


Ալկոհոլիկի բազմամյա ստաժը, Ֆրենկի կարծիքով, խիստ ազդել է Բուշ-կրտսերի մտավոր կարողությունների վրա։ Բնավորության անբաժանելի գծերն են դարձել պարզեցված մտածողությունն ու պարանոյան։ Իսկ խմելը թողնելու փորձերը՝ առանց 12 քայլերի հայտնի մեթոդիկայի օգնության, միայն խորացնում են բեռնվածությունը հոգեկանի վրա։


Վերջում նշենք հոգեբույժի մի տագնապալի եզրահանգում. Բուշի մեծամտության մոլուցքը հասավ այնպիսի չափերի, որ նա ինքը, Ամերիկան և Աստված իր ուղեղում հավասարազոր հասկացություններ դարձան (տե՛ս վերը բերված աֆորիզմը)։ Ի վերջո, ամենագլխավորը. Բուշն ի վիճակի չէ վիշտ զգալ։ Երբ մահացավ նրա քույրը, ընտանիքը թաղում և հոգեհանգիստ չկազմակերպեց (բողոքականները նման տարօրինակություններ ունեն)։ Իսկ փոքրիկ Ջորջն ամբողջ կյանքում հիշեց, որ կարելի է պարզապես մեջքով շրջվել ցավին, և այդ ժամանակվանից ի վեր միշտ այդպես է անում։


Եվ ահա երեկ, պրոֆեսոր Ֆրենկի տված ախտորոշման համապատասխան՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը պարում էր զոհված ոստիկանների հոգեհանգստին (տե՛ս տեսանյութը), իսկ հոգեհանգիստը, ինչպես պետք է հայտնի լինի նորմալ մարդկանց, առհասարակ սգո միջոցառում է։ Այսպես մտածում են նորմալ մարդիկ, դրա համար էլ չեն պարում թաղումների ժամանակ։ Բայց այդպես չի մտածում Ջորջ Բուշը՝ գերտերության նախկին առաջնորդը, որին վստահված են եղել երկրագնդի ամենաուժեղ զինված ուժերը։ Կարելի է ասել, որ մարդկության բախտը բերել է. Բուշի հոգեկան խանգարումները չեն հանգեցրել համաշխարհային աղետի։ Եվ դա գլխավորն է։ Իսկ ինչ վերաբերում է թաղման ժամանակ պարելուն, ապա... դե, ինչ կարող ես անել, այդպիսին է Ամերիկան, այդպիսին են նրա բարքերը, ախմախներին առաջին դերերում առաջադրելու նրա կարողությունը։

 






Դիտումների քանակ 29754


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2018


Երևան է ժամանել Ջոն Բոլթոնը` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Սա շատ ազդեցիք դեմք է Ամերիկայում, Թրամփի վար...

Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Սեպտեմբերի 7, 2018


«Մշակութային պատերազմը» տանուլ է տրված, սպիտակ քրիստոնյաները դուրս են մղվում, ծխականների թիվն անշեղորեն նվազում է։ Այսպիսին են ...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ