Միջազգային խայտառակություն

Ռուսատյացությունը ՝բանականության մթագնման միջոց

Հուլիսի 12, 2016
Ռուսատյացությունը ՝բանականության մթագնման միջոց

Օսկան Քոչարյան

 

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը, որն աչքի է ընկել իր վայրի ռուսատյաց ելույթներով, հայտարարել է, թե Ռուսաստանն իբր խթանել է Վոլինյան կոտորածը. ռուսական պետությունը, լեհ նախարարի կարծիքով, իսկական «թշնամի է, որն օգտագործել է նացիոնալիստական ուժերին 1939-1945թթ. իրադարձություններում»։ Հենց ռուսներն են «օգտագործել» ուկրաինացի արմատականներին, համոզված է լեհ նախարարը, որի խոսքերը փոխանցում է ВЗГЛЯД–ը՝ հղում կատարելով РИА «Новости»-ին։ Ավելին, Մացերևիչը վստահ է, որ վոլինյան իրադարձությունները ցեղասպանություն են։


Հիշեցնենք, որ Վոլինյան կոտորածը Վոլինում, որը մինչև 1939թ. սեպտեմբերը գտնվում էր Լեհաստանի կազմում, լեհ քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացումն է 1943թ. ուկրաինացի նացիոնալիստների, այդ թվում Ուկրաինայի ապստամբական բանակի (УПА, ՈւԱԲ) և Ուկրաինացի նացիոնալիստների կազմակերպության (ОУН, ՈւՆԿ) կողմից։ Հետազոտողների տվյալներով՝ ողբերգության զոհերի ընդհանուր թիվը տատանվում է 36-ից մինչև 100 հազար մարդու սահմաններում։ Անցած շաբաթ լեհական սենատը ընդունեց բանաձև, որը հուլիսի 11-ն ընդունում է Ցեղասպանության (այսպես կոչված Վոլինյան կոտորած) զոհերի հիշատակի ազգային օր, որն իրականացվել է ՈւԱԲ-ի և ՈւՆԿ-ի կողմից ընդդեմ Լեհական Երկրորդ Հանրապետության (1918-1945) բնակիչների։ Ուկրաինայի ԱԳՆ-ն, հասկանալի է, նեղսրտել է. չէ՞ որ ինչ էլ եղած լինի, բայց ուկրաինացիներն ու լեհերն այսօր եղբայրներ են ռուսների դեմ սրբազան պայքարում։ Մի խոսքով՝ ուկրաինական ԱԳՆ-ն հայտարարել է, թե Վոլինյան կոտորածի հարցը պետք է քննարկվի Լեհաստանի և Ուկրաինայի պատմաբանների կողմից և չանցնի քաղաքական հարթություն, ինչպես նաև խնդրել է այն բնութագրել որպես ողբերգություն։


Բայց ահա այսօր պան Մացերևիչը նվեր արեց ուկրաինացի եղբայրներին՝ ընդունելով, որ ըստ էության բանդերականներն այստեղ կապ չունեն, բանը Ռուսաստանն է։ Սա հոգեկան հիվանդ մարդու հայտնությունն է, քանի որ ասել, թե ուկրաինացի նացիոնալիստներին, որոնք համագործակցում էին Հիտլերի հետ և սպանում էին խաղաղ լեհերին, ուղղորդում էին ռուսները, այսինքն՝ Խորհրդային Միությունը, հոգեբուժական հետազոտությունների թեմա է։


Պան Մացերևիչը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է ցանկացած ֆոբիա մթագնել մարդու բանականությունը, ինչի հետևանքով մարդը շփոթում է թշնամիներին բարեկամների հետ, զրկվում է բարին չարից, սևը սպիտակից զանազանելու կարողությունից։ Թե ինչպես և ինչու են նրան պահում եվրոպական խոշոր պետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում՝ հավանաբար, պետք է հարցնել ամերիկացիներին։ Ի դեպ, այսօր, երբ ամերիկյան քաղաքականությունն աշխարհում բախվում է Ռուսաստանի և Չինաստանի ռեալ դիմակայությանը, երբ ամերիկյան ազդեցությունն աշխարհում օրեցօր թուլանում է, հենց պան Մացերևիչի տիպի առանձնյակներն են հատկապես անհրաժեշտ դառնում ամերիկացիների համար։ Իսկ հետագայում նրանց պահանջարկն ավելի կմեծանա, և դա պետք է ուրախացնի նաև պան Մացերևիչի հայ անալոգներին։







Դիտումների քանակ 21620


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հոկտեմբերի 25, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները մշտապես անհարմար իրավիճակներում են հայտնվում, երբ անհրաժեշտ է լինում հայտարարագրե...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Տուկի տուկ-տուկը

Տուկի տուկ-տուկը

Սեպտեմբերի 19, 2017


Ուկրաինայում մի տարօրինակ անունով նախարարություն կա, կոչվում է` Ուկրաինայի ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքնե...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Հուլիսի 18, 2017


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն արդեն երկու ամիս է, ինչ ուկրաինական իշխանությունների ապօրինությունների պատճառով վնասներ է կրում: Բա...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Մարտի 21, 2017


Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ» մրցո...

Ուրախության նոր պոռթկում Ուկրաինայում

Ուրախության նոր պոռթկում Ուկրաինայում

Դեկտեմբերի 26, 2016


Երեկ Սև ծովի վրա կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Սիրիա ուղևորվող ինքնաթիռը։ Ինքնաթիռում ռուսաստանյան երեք հե...

Ուկրաինայում հիացած են ռուս դեսպանի սպանությամբ

Ուկրաինայում հիացած են ռուս դեսպանի սպանությամբ

Դեկտեմբերի 20, 2016


Երեկ Անկարայում սպանվել է ռուս դեսպան Անդրեյ Կարլովը, իսկ այսօր Ուկրաինայում ցնծում են այդ առիթով։ Գերագույն ռադայի պատգամավոր ...

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Դեկտեմբերի 12, 2016


Դեկտեմբերի 10-ին լեհական Պերեմիշլ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա «Պերեմիշլյան և լվովյան արծվիկների քայլերթը»։ Դրա մասնակիցները ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը