Ազգային խայտառակություն

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ ամսի դրությամբ ապրում է 2 միլիոն 994 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ մեր ցուցանիշները զգալի նվազում են արձանագրել, ինչն էլ արտագաղթի տեմպերի պահպանման վկայությունն է: Հասկանալի է, որ սա լավ օրից չէ, և հասկանալի է նաև, որ անպայման մեղքի իրենց բաժինն ունեն իշխանությունները:


Բայց իշխանության շարքերում քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ են դժոխքի դռանն էլ «Դրախտ» ցուցանակ փակցնել, միայն թե հակառակը պնդեն: Դրանցից մեկն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն է, ով սուրբ առաքելություն է ստանձնել՝ ամեն գնով պաշտպանել յուրաքանչյուր բան, որն իշխանական պիտակ ունի: Եվ ահա այդ կույր ֆանատիզմով հիվանդացած, նա հիմա էլ պնդում է, որ խոսքը արտագաղթի մասին չէ, այլ տեղաշարժի, և որ մարդու` այլ տեղում ապրելը կամ աշխատելը տվյալ մարդու որոշումն է: «Նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում քաղաքացիները տեղաշարժվում են, գնում են այլ երկրներ: Դա մարդաթափում չէ, դա տեղաշարժ է, մարդիկ գնում են` այլ տեղերում ապրելու, աշխատելու»,- ասում է պատգամավորը: Ըստ նրա, «իշխանությունների մեղքով» ասվածը շատ հարաբերական է: «Մարդկանց` այլ տեղ ապրելու և աշխատելու իրավունքը համամարդկային իրավունք է»,- պնդում է տիկին Մարգարիտը:


Քաղաքական դեմագոգիայի այս գռեհիկ դրսևորման թիկունքում մեկ այլ տեղաշարժ կա, և այդ շարժը կատարվել է պատգամավոր Եսայանի գիտակցության մեջ: Մարդկանց ողբերգության շուրջ նման ցինիկ դատողությունները չեն կարող ծնունդ առնել առողջ բանականության պայմաններում: Եվ այն մասին, թե ինչու Մարգոն չի օգտվում նույն համամարդկային իրավունքից և գոնե չի արտագաղթում մեր տեսադաշտից, դարձյալ մնում է իշխանության խղճին: Հիմա նրանք երկու մեծ մեղք ունեն՝ արտագաղթն ու Մարգոն:






Դիտումների քանակ 20771


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Հեռանալու դիալեկտիկան

Հեռանալու դիալեկտիկան

Հունիսի 29, 2017


Արտագաղթը շարունակվում է: Եվ այն էլ` բավական տագնապալի տեմպերով: Ինչ էլ ասի պաշտոնական վիճակագրությունը, որքան էլ փորձեն համոզե...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016


Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշ...

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Հուլիսի 14, 2016


Ոչ ոք չի լսել, որ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երբևէ դժգոհի, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Եգանյանը նաև ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

Մարգոյի միֆոլոգիան

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016


ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայ...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ