Սովորական խայտառակություն

Թե ինչպես ընկ. Հովսեփը պատարագը նախընտրեց աղետյալ Արթիկին

Հունիսի 26, 2016
Թե ինչպես ընկ. Հովսեփը պատարագը նախընտրեց աղետյալ Արթիկին

Արդեն երրորդ օրն է՝ Արթիկը ուշքի չի գալիս տեղական մասշտաբով Բիբլիական ջրհեղեղից: Քաղաքն ու նրա բնակիչներն ահռելի վնասներ են կրել, փողոցներն անանցանելի են դարձել, մարդկանց ունեցվածքը մի քանի րոպեում սելավը տարել է, փրկարարների ջանքերով մարդկանց և հատկապես մանկապարտեզի երեխաներին հաջողվել է փրկել, փա՛ռք Աստծո: Քաղաքը երկու օր Շիրակի մարզային իշխանությունների կողմից աչքաթող էր արվել, դե, Ֆրանցիսկոս պապն էր Գյումրի գալու, ի՜նչ Արթիկ, ի՜նչ աղետյալ ժողովուրդ: Դաշնակցական քաջարի քվոտային մարզպետ Յուսուֆը՝ Հովսեփ Սիմոնյանը, որն, ի դեպ, ծագումով Արթիկից 5-6 կիլոմետր հեռու Լեռնակերտ գյուղից է, ոչ հեղեղի և ոչ էլ դրան հաջորդած օրը նույնիսկ լայաղ չարեց այցելել այն քաղաք, որտեղից բոլոր համապետական ընտրությունների ժամանակ դաշնակները Շիրակի մարզից տանում են իրենց ձայները: Արթիկցիները չափազանց զարմացած էին, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի նախարարների հետ հեղեղի հաջորդ օրը ժամանեց իրենց քաղաք, և մարզային իշխանություններից որևէ մեկին չտեսան կառավարական ստվար աշխատանքային խմբի կողքին: ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ տեղական իշխանությունները ներկայացնող մեկ անձ է հիշատակվում միայն՝ Արթիկի քաղաքապետ Արսեն Ավետիսյանը:


Հարց է ծագում, իսկ ո՞ւր էր վարչապետի արթիկյան այցի ժամանակ քվոտային մարզպետ Յուսուֆը: Պարզ չէ՞՝ ուր էր, նա Գյումրու Վարդանանց հրապարակում հորթի հրճվանքով հայիլ-մայիլ դիտում էր Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը, կարևոր չէ, թե ինչ դժնդակ վիճակում են նույն հրապարակից մի 20-25 կմ հեռու գտնվող արթիկցիները: Ընկեր Յուսուֆը այդպես էլ երևի չհասկացավ, որ Ֆրանցիսկոս պապը չէր վիրավորվի կամ նեղսրտի, որ ինքը հրապարակում բազմելու փոխարեն գնար նեղյալների մոտ, ծանոթանար նրանց հոգսերին: Մարզպետը երևի տեղյակ չէ, որ Ֆրանցիսկոս պապը նեղյալների և աղքատների պապի համբավ ունի ողջ աշխարհում: Մի պահ պատկերացնենք, որ ՀՀ վարչապետն ինքը թույլ է տվել իր անմիջական ենթակա մարզպետին մնալ Գյումրիում և չուղեկցել իրեն Արթիկ կատարած այցի ժամանակ: Նույնիսկ այս պարագայում ոչնչով չի արդարացվում ընկ. Յուսուֆի կրավորական պահվածքը: Չենք կարծում, թե Հովիկ Աբրահամյանը կհանդիմաներ Հ.Սիմոնյանին, եթե նա հանգիստ թողներ պապին և գար Արթիկ՝ կառավարական պատվիրակության հետ համատեղ աղետի հետևանքները վերացնելու ճանապարհներ փնտրելու համար:


Ֆրանցիսկոս պապն արդեն մի շառաչուն ապտակ հասցրել էր Բենթլի Սամոյին, և սա էլ մի չափալաղ համարենք տեղական փուչ իշխանիկներին, ովքեր նեղյալներին ու աղետյալներին թողած՝ վազվզում են Պապոմոբիլի կողքից:


Այստեղ է ասված՝ խևին խրատն ինչ կանի, դաշնակին թասիբն ինչ կանի...

 






Դիտումների քանակ 11626


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Հուլիսի 23, 2018


Քաղաքագետները, քաղտեխնոլոգները, քաղաքական վերլուծաբաններն իսկական պատիժ են դարձել Հայաստանի գլխին: Այս մարդկանց գլխավոր անելիքը...

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Սեպտեմբերի 20, 2017


Ընդամենը երեք ամիս է անցել այն պատմական պահից, երբ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին անպաշտոն չթողնելու համար նրա կուսակց...

Դաշնակները անօթևան չեն

Դաշնակները անօթևան չեն

Սեպտեմբերի 8, 2017


Իշխանական կոալիցիայի կազմում Դաշնակցության պահվածքը լիովին իր ավանդական ձևերի մեջ է: Դաշնակները ոչինչ չեն անում, բացի իշխանությ...

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Հուլիսի 31, 2017


Շուրջ մեկ ամիս առաջ էր, երբ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փ...

Արփի լիճը դաշնակցական լիճ է

Արփի լիճը դաշնակցական լիճ է

Հունիսի 27, 2017


Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին երեկ նշանակել են «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի ժ/պ։ Դաշնակ ընկերները նրան խոստացել է...

Նախ կուսակցություն, հետո երկիր

Նախ կուսակցություն, հետո երկիր

Հունիսի 2, 2017


Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որն ընդամենը օրեր առաջ վստահեցնում էր, որ եթե մոլորակն էլ կանգ առնի, ինչը չի լքի ի...

Դաշնակների հայրենիքը ՀՅԴ-ն է

Դաշնակների հայրենիքը ՀՅԴ-ն է

Հոկտեմբերի 26, 2016


Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Այդպես են որոշել իր կուսակիցները՝ ՀՅԴ պարա...

ՀՅԴ-ն խոստովանեց, որ էգոիստ է

ՀՅԴ-ն խոստովանեց, որ էգոիստ է

Հոկտեմբերի 5, 2016


Հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո Դաշնակցությունը խիստ դժգոհ է իր գրանցած ցուցանիշներից, ցանկություն ունի հասկանալու անհաջող...

Քոչարյանատյացից քոչարյանամետ

Քոչարյանատյացից քոչարյանամետ

Հուլիսի 16, 2016


Գյումրիում բնակվող հարուստ «քաղաքական տոհմածառ» ունեցողների շարքում, պարզվում է, Սամվել Բալասանյանից զատ՝ կան նաև ոչ պակաս կուս...

Հայաստանում Լիսկա-2 է հասունանում

Հայաստանում Լիսկա-2 է հասունանում

Ապրիլի 27, 2016


Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր նոր պաշտոնավորումը ընկալել է գերադրական աստիճանով: Այն պահից սկսած, երբ նա մուտք...

Դաշնակներն էլ իրենց Շմայսը կունենան

Դաշնակներն էլ իրենց Շմայսը կունենան

Մարտի 30, 2016


Դաշնակցությունն այս օրերին այլևայլ խնդիրների հետ մեկտեղ մի կարևոր անելիք էլ ունի՝ հնարավոր բոլոր ձևերով նմանվել ՀՀԿ-ին, որպեսզի...

Ե՞րբ դրամահավաք կկազմակերպվի մարզպետի համար

Ե՞րբ դրամահավաք կկազմակերպվի մարզպետի համար

Մարտի 22, 2016


Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպել էր մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ոչ այն է զրուցելու, ո...

Շիրակի նոր մարզպետը` դաշնակի քառակուսի

Շիրակի նոր մարզպետը` դաշնակի քառակուսի

Մարտի 3, 2016


ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, որ որոշ շրջանակներին հայտնի է «Յուսուֆ» մականունով, դեռ մի կարգին տեղ չհասած, դեռ Շիրակի մարզպետի աթ...

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Փետրվարի 6, 2016
1

Մաթիլյանն այժմ չարչարվում է հանուն մահի կամ ազատության սրբազան երկընտրանքի երկրի ամենաեկամտաբեր հիմնարկներից մեկում` Ջրային պե...

Ամերիկացիների ցինիկ լկտիությունը և լկտի ցինիզմն Իրաքում

Ամերիկացիների ցինիկ լկտիությունը և լկտի ցինիզմն Իրաքում

Հոկտեմբերի 21, 2015


Երեքշաբթի ԱՄՆ բանակի շտաբների կոմիտեի պետ Ջոզեֆ Դանֆորդը այցելել է Բաղդադ և հանդիպել Իրաքի ղեկավարության հետ։ ԱՄՆ-ի համար «շատ ...

Չերեզ Կուրսկի հրապարակ՝ Նազարբաևի փողոց

Չերեզ Կուրսկի հրապարակ՝ Նազարբաևի փողոց

Հոկտեմբերի 15, 2015
1

Բոլորովին վերջերս էր, որ Գյումրիի հրապարակներից մեկը անվանակոչվեց Կուրսկի: Բնակիչները մինչև օրս էլ հստակ չհասկացան, թե ինչո՞վ է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ