Սովորական խայտառակություն

«Համախմբում». ներկայացումը մեկնարկեց

Հունիսի 18, 2016
«Համախմբում». ներկայացումը մեկնարկեց

Քոչար Օսկանյան


Շաբաթվա իրադարձությունը «Համախմբում» կուսակցության անդրանիկ համագումարն էր: Հունիսի 17-ին Վահե Հովհաննիսյանը ստեղծեց կուսակցություն՝ նախագահի պաշտոնին նշանակելով Վարդան Օսկանյանին, բայց նրա վերահսկողությունը կատարելության հասցնելու համար իր երկու հավատարիմ ստրուկներին՝ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին, կարգեց Օսկանյանի տեղակալներ: Հովհաննիսյանն իրեն վերապահել է գորշ կարդինալի դերը` համարելով, որ առանց այդ էլ պարզ է, թե ով է կուսակցության իրական ղեկավարը:


Ժամանակին Հովհաննիսյանը Ծառուկյանի կուսակցության գորշ կարդինալն էր ու որոշումներ էր կայացնում Ծառուկյանի փոխարեն: «Բարգավաճ Հայաստանը» ներսից իմացողներն ասում էին, որ առանց Վահե Հովհաննիսյանի կուսակցության ներսում ոչ մի հարց չի լուծվում, որ Ծառուկյանն ընդամենը կուսակցության նախագահն է ի պաշտոնե, իսկ իրականում կառավարվում է Հովհաննիսյանի կողմից: Նա էր մշակում կուսակցության գաղափարախոսությունը, քաղաքական գիծը, որոշում, թե ով ինչ բնույթի ելույթ պետք է ունենա, ովքեր են կուսակցության բարեկամներն ու թշնամիները: Օրինակ, Հովհաննիսյանը բոլորին բացատրում էր, որ իրենք պետք է ազգի թիվ մեկ թշնամի հռչակեն Սերժ Սարգսյանին, բայց պետք է փորձեն լավ հարաբերություններ պահպանել նրա շրջապատի հետ, որպեսզի շրջապատն իշխանափոխության դեպքում իրեն ապահով զգա և շատ չդիմադրի Սարգսյանի պաշտոնանկության հարցում: Վահե Հովհաննիսյանը տապալեց ԲՀԿ պրոյեկտը, և Ծառուկյանն էլ հազիվ մազապուրծ փրկվեց, բայց դա չխանգարեց, որ Վահե Հովհաննիսյանը մնա Ծառուկյանի համար հեղինակություն: Կա տեսակետ, թե Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս գալուց հետո էլ շարունակում է ֆինանսավորել Հովհաննիսյանի կուրացիայի տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք եթե նախկինում ծառայում էին ԲՀԿ-ին, հիմա անցել են «Համախմբում»-ի փառաբանմանը:


Բայց ի՞նչն է զարմանալի: Այդքան տարի լինելով Ծառուկյանի մերձավոր շրջապատում՝ Հովհաննիսյանը որոշել է ի ցույց դնել իր նողկանքը Ծառուկյանի և այն բարքերի հանդեպ, որոնք առկա էին նախկին ԲՀԿ-ում: «Համախմբում» կուսակցության համագումարից առաջ գորշ կարդինալը հրապարակել է կուսակցության ծրագրային և կանոնադրական թեզիսները: Դրանցից առաջին երկուսը վերաբերում են նրան, թե ինչպիսին չպետք է լինի նոր կուսակցությունը:


Առաջին. «Համախմբում»-ը երբեք չպետք է դառնա մեկ անձի շուրջ համախմբված կուսակցություն: Ես իսկապես անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ համախմբումը կայանա ընդհանուր պատկերացումների, ընդհանուր արժեքների, Հայաստանի ապագայի ընդհանուր տեսլականների հիման վրա: Հայաստանի զարգացման, անվտանգության, հեռանկարի և այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք նաև այլ քաղաքական ուժերի հետ: Սա թույլ կտա չվերածվել աղանդի, այլ դառնալ քաղաքակիրթ կուսակցություն, քաղաքական բևեռ»:


Երկրորդ. «Համախմբում»-ը երբեք չպետք է սպասարկի որևէ անհատի շահերը: Քաղաքականությունը պետք է լինի բաց ու կանխատեսելի: Այս երկու սկզբունքները իմ ու իմ ընկերների համար առաջնային են»:


Սրանք երկուսն էլ հակածառուկյանական թեզիսներ են, որովհետև ԲՀԿ-ն համարվում էր մեկ անձի շուրջ համախմբված և մեկ անձի շահերը սպասարկող կուսակցություն: Վահե Հովհաննիսյանն ուզում է ասել, որ իրենց նոր կուսակցությունը չի լինելու այդպիսին, այն լինելու է ներկուսակցական ժողովրդավարության փայլուն օրինակ:


Հնարավոր է, որ նոր կուսակցությունում նախագահ նշանակված Վարդան Օսկանյանն իր ենթակաների հետ չշփվի հայհոյանքներով: Բայց դրա պատճառը ոչ այնքան Օսկանյանի ինտելիգենտ լինելն է, այլ այն, որ երբ Ծառուկյանը հայհոյում էր, ԲՀԿ-ականները հաճույքով կուլ էին տալիս այդ օրհնանքը, որովհետև Ծառուկյանից ֆինանսական ակնկալիք ունեին: Օսկանյանի դեպքում այդ ակնկալիքը բացակայում է, նա ընդամենը կարող է ապագա իշխանության մեջ պաշտոններ խոստանալ, իսկ դա հայհոյանք ներելու հիմք չէ: Բայց մյուս կողմից, հանրությունը ոչխար չէ և լավ էլ հասկանում է, որ այս նոր կուսակցությունը ևս, ինչպեսև նախորդը, մեկ անձի կուսակցություն է և ստեղծված է այդ մեկ անձի քաղաքական շահերը սպասարկելու համար: Խոսքը, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի մասին է: Քոչարյանը Վահե Հովհաննիսյանի միջոցով կազմակերպեց ԲՀԿ-ի ոչնչացումը, երբ հասկացավ, որ իր համար ստեղծված «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Ծառուկյանը դուրս է եկել վերահսկողությունից ու արդեն իրեն է սկսել պատկերացնել նախագահի պաշտոնում: Նոր կուսակցությունում համախմբված են մարդիկ, ովքեր հստակ են գիտակցում այդ մեկ մարդու անքակտելի իրավունքներն ու շահերը: Իսկ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանն էլ չպետք է թույլ տան, որ Օսկանյանը հերթական Ծառուկյան դառնա և չդիմանա ժամանակավոր հաջողությունների գայթակղությանը: 






Դիտումների քանակ 7329


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Նոյեմբերի 8, 2019


Երկրորդ նախագահի հետ կատարվելիքը տրագիֆարսի է նմանվում: Երկրում չի կատարվում ամենաբարձր դատական ատյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյա...

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

Մայիսի 29, 2018


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աննախադեպ ակտիվացումը որևէ հեղափոխական բնույթ չունի: Կարելի է ընդամենը ասել, որ Նիկոլի նախաձե...

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մարտի 31, 2018


Արտախորհրդարանական բազմաթիվ քաղաքական ուժեր հերթով, մեկը մյուսի հետևից հայտարարում են այն մասին, որ իրենք Ազատության հրապարակ չ...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Փոքրիկ Վահեի նամակը մեծ վարչապետին

Փոքրիկ Վահեի նամակը մեծ վարչապետին

Հոկտեմբերի 3, 2017


Երեխաները Նոր Տարվա գալստից առաջ նամակներ են գրում Ձմեռ Պապին` շարադրելով իրենց ցանկություններն ու ակնկալիքները: ԱԺ նախկին պատգ...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Մարտի 10, 2017


Այսօր էլ համանման մի իրավիճակ ստեղծվեց, և Օսկանյանն այդ տրամադրությունների ազդեցության ներքո հայտարարեց, որ ինչպես Հայաստանում,...

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

Մարտի 3, 2017


Ժամանակին, երբ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ միանում է «Համախմբում» կուսակցությանը, Օս...

Փախուստ դաշինքից

Փախուստ դաշինքից

Փետրվարի 28, 2017


Քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակներն արդեն ամբողջական են, շատ շուտով կտրվի նախընտրական քարոզարշավի մեկնարկը, բայց և այնպես ...

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Փետրվարի 15, 2017


Ընդամենը երկու օր առաջ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը հրապարակեց իրենց ցուցակի առաջին տասը անունները և դրանց շարքում էր նաև ԱԺ ...

Մեռյալ կետի վրա

Մեռյալ կետի վրա

Փետրվարի 10, 2017


Եթե այս օրերին ցանկացած կուսակցության հարցում արվի, թե իրենք ինչով են զբաղված, բոլորն անխտիր կպատասխանեն, որ նախընտրական բուռն ...

Օսկանյանն անիմաստի մեջ իմաստ է փնտրում

Օսկանյանն անիմաստի մեջ իմաստ է փնտրում

Փետրվարի 9, 2017


«Համախմբում» կուսակցության ներսում և հատկապես Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան դաշինքում կա մի թեմա, որի մասին նախընտրում են լռե...

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Փետրվարի 3, 2017


«Համախմբում» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Նախկին ՄԻՊ, այժմ այդ կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը բոլորին վ...

Փախչում են Օսկանյանից

Փախչում են Օսկանյանից

Հունվարի 30, 2017


Վարդան Օսկանյանի կուսակցությունում գործերը լավ չեն: Նրա երկու զինակիցները` Վահե Հովհաննիսյան և Էլինար Վարդանյան գեղեցիկ զույգը,...

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Հունվարի 24, 2017


«Համախմբում» կուսակցությունը, որի անվանումն արդեն իսկ պիտի հուշեր իրենց գլխավոր մարտավարության մասին, սայթաքեց միավորման առաջին...

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Հունվարի 23, 2017


Երբ հայտնի դարձավ, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ղեկավարած կուսակցությամբ հանդերձ միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապ...

Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Հունվարի 19, 2017


Հայտարարությունն այն մասին, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհր...

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Հունվարի 18, 2017


Հին ամերիկյան անեկդոտ կար, պատմում էր մի դժբախտ ամերիկացու մասին, որից սկզբունքորեն այս օրերին օրինակ են վերցնում որոշ հայ քաղա...

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Դեկտեմբերի 10, 2016


Այն, ինչ այս օրերին կատարվում է ԲՀԿ ու «Համախմբում» կուսակցությունների ներսում, այլ կերպ չես անվանի, քան մոլորվածի տվայտանքներ ...

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Նոյեմբերի 28, 2016


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ շաբաթներ առաջ տված խոստումը, թե մոտ ժամանակներս կհրապարակի իր վերաբերմունքը ներքաղաքական իրավի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը