Ազգային խայտառակություն

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Հունիսի 14, 2016
Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Օսկան Քոչարյան


Երեկ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն էր: 60-ամյակը: Ես չեմ խոսում Վրաստանում Հայաստանի դեսպանի մասին: Ես խոսում եմ աշխարհահռչակ ծանրամարտիկի, մինչ օրս իր հավասարը չունեցող սպորտսմենի և վերջապես այս երկրի ու ժողովրդի ուժը մարմնավորող մարդու մասին, որ նոր էջ է բացել հայկական և համաշխարհային ծանրամարտի պատմության մեջ:


Նրա մարզական կենսագրության ընդամենը պարզ վիճակագրությունը նույնիսկ վառ երևակայությամբ էլ դժվար է պատկերացնել, կարծես խոսքը ոչ թե գյումրեցի սովորական երիտասարդի, այլ գերմարդու մասին է, ով ընդարձակում էր մարդու ֆիզիկական ու կամային հատկանիշների սահմանները մինչև անհնարինություն:


1978-1981թթ., 1983-ին և 1985-ին Վարդանյանը ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ: Նա սահմանել 43 աշխարհի ռեկորդ, իսկ 1980-ին միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400կգ-ի: Վարդանյանի պատճառով ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ստիպված եղավ փոխել քաշային կարգերը. 82.5կգ-ն դարձավ 85, 90կգ-ն` 92, քանզի նոր ռեկորդների սահմանումն Վարդանյանից հետո անհնար էր: Այսօր թվարկված ձեռքբերումների մեկ տասներորդը եթե ունենար որևէ հայ մարզիկ, նրան ազգային հերոսի կոչում կտային: Իսկ Յուրի Վարդանյանին... նույնիսկ չշնորհավորեցին ծննդյան օրվա առթիվ:


Ոչ իշխանությունները, ոչ մարզական կազմակերպությունները, ոչ արտաքին քաղաքական գերատեսչությունը, որտեղ պաշտոնավորում է նա, հավուր պատշաճի չնշեցին փառապանծ մարզիկի 60-րդ տարեդարձը: Եվ սա արդեն մեկ մարդու հանդեպ վերաբերմունքի դրսևորում չես անվանի: Սա արդեն արժեհամակարգի նոր դիմագիծն է, երբ սերունդը դադարում է ժամանակի մեջ տեսնել իր մեծագույն թռիչքները, սակայն արձագանքում է այդրոպեական էժանագին ցատկոտումներին:


Այսօրվա հերոսները ուրիշներն են: Որևէ էլիտար հարսանիք իր շուրջը վերնախավի ավելի մեծ բազմություն ու հետաքրքրություն կարող է հավաքել, քան երկրի հպարտությունը հանդիսացող մարդու տարեդարձը: Շնորհավորական հեռագրերի ու պարգևների հեղեղը կթափվի ցածրակարգ ու միջակ որևէ արվեստագետի գլխին, որովհետև նա է ճանաչելին, նա է մտավոր աղքատության հայելին, նա է ճաշակի բավարարման չափանիշը: Իսկ կենդանի լեգենդը կմնա մոռացման ստվերում: Մականունավոր թափթփուկների կերպարները կլցնեն լրատվական դատարկությունը, բայց չի գտնվի համեստ շնորհավորանքի մի փոքրիկ սյունակ այն մարդու համար, ով տասնամյակներ շարունակ ժողովրդի արյան բաղադրության մեջ ներարկում էր ամուր ու անհաղթ լինելու բանաձևը:


Յուրի Վարդանյանը 60 տարեկան է: Իմաստնության տարիք է, կյանքին բարձունքից հայացք նետելու և վերագնահատման տարիք: Շնորհավոր մեծ մարզիկի ծննդյան օրը, որ հիմա իր ուսերի վրա պիտի կրի մեկ այլ ծանրություն՝ անարժանների մեջ արժանավոր մնալու հպարտ լռությունը...


Հետգրություն


Կարելի երկար զարմանալ Վարդանյանի հոբելյանի նկատմամբ պետական իշխանության անտարբերության վրա: Նա ընդդիմադիր չէ, որ նրանից նեղանան և չպատվեն, ինչպես արեց Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Կապուտիկյանի հանդեպ: Ավելին, նա պետական ծառայող է: Բացի այդ, նա ոչ թե միայն լոյալ է գործող նախագահի հանդեպ, այլև նրա հավատարիմ զինվորն է: Եվ այսքանից հետո իրոք զարմանալի է նախագահ Սարգսյանի վերաբերմունքը, հատկապես երբ հիշում ենք նախագահի հոգատարությունն, ասենք` Ալբերտ Ազարյանի նկատմամբ, որը մի անգամ տեսախցիկի առաջ հայհոյեց Սարգսյանին, այնուհետ արժանացավ մեծարման իր հոբելյանի առիթով: Մի՞թե սա ապարատային վրիպում է: Եթե այո, ապա ինչո՞վ է զբաղված Նալբանդյան Էդիկի հիմնարկը: Եթե այնտեղ դատարկություն է տիրում, ապա նախագահականո՞ւմ ինչպիսին է վիճակը:






Դիտումների քանակ 61733


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլի աշխատակազմի լակոտ ղեկավարն ասում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպե...

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Սեպտեմբերի 16, 2018


Փաշինյան Նիկոլի հիվանդություններն ու վերջերս ձեռք բերած ստալինյան «головокружение от успеха»-ից բխող խանգարումները հասցրել են ն...

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Սեպտեմբերի 4, 2018


Ռոբերտ Քոչարյանը 10 տարի աշխատեց ՀՀ նախագահ, 10 տարի անընդմեջ իր Վարդանիկ Օսկանյանի միջոցով կոմպլեմենտարիզմ քարոզեց: Հետո Սերժ ...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Մայիսի 5, 2018


Բաց նամակի ժանրը խիստ կասկածելի ժանր է: Եթե մարդն ինչ-որ մեկին ասելիք ունի, կարող է դիմել անձամբ նրան ու փոխանցել սեփական մտքեր...

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018


Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցն...

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Ապրիլի 26, 2018


Այսօր հայտնի դարձավ, թե ինչու հայ ազգի բազմատաղանդ զավակ Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն չդարձավ։ Պատճառը՝ նա ոչխար է։ Ահա թե ինչ...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

Դահուկներով դեպի խորհրդարան

Դահուկներով դեպի խորհրդարան

Մարտի 1, 2017


Նման խայտառակ պատմություն երևի միայն Հայաստանում կարող էր կատարվել: Ծաղկաձորում անցկացվող լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջ...

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Փետրվարի 16, 2017


Այսօր մյուս քաղաքական ուժերի օրինակով «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունը նույնպես հրապարակե...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ