Ազգային խայտառակություն

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016
Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Ջհանգիր Լֆիկյան


Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում պատմություն դարձավ: Շուխուռը հասավ մինչև Մոսկվա, այնտեղից հայ ռազմավարական դաշնակիցներին հիշեցրին, որ անընդունելի է հիտլերյան ռեժիմի հետ համագործակցողներին հարգել-պատվել, էլ ուր մնաց` նրանց արձանները տեղադրել: Հայ հանրությունը ծանր տարավ Մարիա Զախարովայի հայտարարության վիշտը, Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ պատմագիտության մեջ անել այն, ինչ անում են գժերը գժանոցում, այն է` համեմատություններ անցկացնել անհամեմատելի բաների միջև: Լուրեր տարածվեցին, թե իբր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատրաստվում է ինչ-որ փաստաթղթեր ուղարկել Մոսկվա` ռազմավարական դաշնակիցներին ապացուցելու համար, թե ինչ լավ տղա էր Գարեգին Նժդեհը: Բայց այսօր ԱԺ փոխնախագահ Շարմազանովն ասաց, թե «մենք ոչ մեկին ոչ մի բան չենք ուղարկում, ես պատասխանել եմ, և իմ պատասխանը դրվել է համապատասխան պաշտոնյայի սեղանին»: Դեռ ավելին, Շարմազանովին թվում է, թե նա սխրանք է գործել Մարիա Զախարովային իր խայտառակ արձագանքով: «Նժդեհի արձանի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունից րոպեներ անց պատասխանել եմ, և կարծում եմ, շատ ատամով, ամբողջական պատասխան էր...»,- հպարտորեն ասել է նա:


Ինչևէ, Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը չէ հայ ժողովրդի ականավոր զավակների գլխին: Պատմությունը, որը կներկայացնենք ստորև, այնքան դրամատիկ ու ողբերգական է, որ, նախ` հուզում է իմացողին, երկրորդ՝ անալոգիաներ է առաջացնում Նժդեհի ճակատագրի և նրա հին ու նոր երկրպագուների ոչ պակաս դառը ճակատագրերի միջև:


Բանն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հայ ժողովուրդն ի վերջո սկսեց լիաթոք շնչել ազատության պայմաններում, և երբ արթնացան հայ գենոֆոնդի ամենաականավոր հատկությունները, իսկ գողականը դարձավ մեր երկրում կյանքի և գործունեության հիմնական ուղենիշը, Լենինական քաղաքում մի ականավոր քաղաքացի` Ասատուր Պետրոսյան (1948-2014թթ.), որն աշխարհին ավելի շատ հայտնի էր որպես գող Ասո, Գարեգին Նժդեհի արձանը տեղադրեց: Անձամբ վճարեց 120.000 սովետական ռուբլի արձանի համար, քանդակագործն էլ Արտուշ Պապոյանն էր: Գող Ասոն Նժդեհին քարով անմահացրեց լրիվ անշահախնդիր, զուտ հայրենասիրական զգացումներից ելնելով, ինչպեսև այսօրվա նժդեհականները: Բայց այս վեհ քաղաքացիական ակցիան ողբերգական դարձավ գող Ասոյի համար: Այդ տխուր պատմությունը մեզ պատմեց Լևոն Գալստյանը՝ Հայկական ԽՍՀ ներքին գործերի վերջին նախարարը, որը ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո պաշտոնանկ արվեց և վերադարձավ Լենինական, իր նախկին պաշտոնին` ներքին գործերի քաղաքային վարչության պետ:


Ուրեմն, գնդապետ Գալստյանն ահազանգ է ստանում, որ Երևանից գողեր են ժամանել ինչ-որ մի կարևոր գործով, օրակարգում էլ եղել է գող Ասոյի հարցը: Օպերատիվ տվյալները ստանալուն պես Գալստյանը ձեռնարկում է ինչ-որ քայլեր և առանձնազրույցի է հրավիրում մեկ այլ օրենքով գողի` պրն Աշոտ Զաքյանին (1929-1994թթ.), որը հանրությանն ավելի շատ հայտնի էր որպես Լպուստ Աշիկ: Ասենք, որ պրն Լպուստը իսկական հին գող էր, ամբողջ կյանքում անձնագիր չունեցավ` իրեն թույլ չէր տալիս մտնել միլիցիայի անձնագրային բաժանմունք և ստորագրություն դնել, ու մինչև կյանքի վերջն ապրեց ծննդականով:


Ինչևէ, գնդապետ Գալստյանը նախատում է Լպուստ Աշիկին, թե` բա ամոթ չէր, երևանցիները եկան և շնորհազուրկ արեցին լենինականցի գողին, բա ո՞ւր էիք նայում: Դե, Լպուստ Աշիկն էլ պատասխանում է, թե` Լյովա պետ ջան, ի՞նչ անեինք, ախր, Ասոն հեչ բռնելու տեղ չէր թողել, ո՞նց պաշտպանեինք: Իսկ հարցին, թե այդ ինչ էր արել Ասոն, որ բռնելու տեղ չէր թողել, ազնվորեն խոստովանում է. «կարմիր լենտ» էր կտրել Նժդեհի արձանի բացմանը:


Ինչևէ, այդպիսով գող Ասոյի կարիերան գրեթե ավարտվեց: Նա մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ փորձեց բարձր պահել իր տիտղոսը, այնուհետև վերադարձավ հայրենիք, մի խոսքով, գողականում ինքն իրեն այլևս չդրսևորեց: Բայց նրա պատմությունը՝ Նժդեհի հետ կապված, խիստ խորհրդանշական է: Ինչպեսև Նժդեհը, Ասոն էլ տառապեց սովետական բանտերում, իսկ ազգանվեր գործի համար, ինչպեսև Նժդեհը, նա էլ զրկվեց թե՛ պաշտոնից, թե՛ շատ այլ բաներից:


Բանն այն է, որ Նժդեհի երևանյան արձանը նույնպես փորձանք կդառնա, և դրա բոլոր նախադրյալները կան: Չպետք է նաև մոռանալ, որ ՀՀ քաղաքական էլիտայում գողականի բարքերն ու ավանդույթները գործուն են և հզոր: Օրինակ, հաճախ լսում ենք, թե ինչ-որ մի պատգամավոր ինչ-որ մեկ այլ պատգամավորի տակն է քանդում, ղեկավարության ականջին փսփսում է ինչ-որ բաներ և այլն, և այլն: Նույնը գողերի աշխարհում է. բավական է դրանցից մեկը մի օր սայթաքի, սխալ կամ գողին ոչ վայել բան անի, և շնորհազրկումն ապահովված է: Հիմա Նժդեհի արձանի շուրջ «բազարը» հետզհետե թեժանալու է, հանրապետականներն արդեն իրարամերժ բաներ են խոսում. Շարմազանովն ասում է, թե Նժդեհը համագործակցել է Հիտլերի հետ, որպեսզի փրկի Հայաստանը գերմանական հարձակումից, Գագիկ Մելիքյանն ասում է, թե Նժդեհն ընդհանրապես նացիստների երես չի տեսել: Սա արդեն ծիծաղելի է դառնում: Զուգահեռաբար մեկ այլ «բազար» է ընթանում` միջազգային պաշտոնական մակարդակով: Առայժմ Ռուսաստանն է կոշտ արձագանքել Նժդեհի արձանի տեղադրմանը Հայաստանում, բայց բացառված չէ, որ վաղը, ելնելով քաղաքական կոնյունկտուրայից, Հայաստանին կսմթեն և՛ ամերիկացիները, և՛ ֆրանսիացիները, և՛ անգլիացիները, էլ չենք խոսում գերմանացիների և ուզբեկների մասին: Ի՞նչ են անելու Շարմազանովն ու նրա նժդեհական կոլեգաները: Այս անգամ ի՞նչ են հորինելու` ի պաշտպանություն Նժդեհի և, ամենակարևորը` արձանի տեղադրման իրենց որոշման: Հայտնի չէ: Հայտնի է, որ գող Ասոյի համար շատերը բարեխոսեցին, Ասոն ուներ շատ-շատ մեծ հովանավորներ, բայց այդ ամենը նրան չօգնեց: Ինչի՞ վրա է հույսը դրել Շարմազանովն իր զինակիցների հետ: Բա չի մտածո՞ւմ, որ եթե, Աստված մի արասցե, Նժդեհի «բազարը» հասավ ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ կամ ավելի բարձր ատյաններ, նախագահ Սարգսյանն ուղղակի կկատաղի և բոլորին կպատժի` ասելով, թե` արա, բա ժամանա՞կն էր, որ դուք իմ գլխին էս խնդիրը սարքեիք...






Դիտումների քանակ 36570


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Հուլիսի 2, 2019


Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում,...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Նժդեհի ստվերը Վրաստանում

Նժդեհի ստվերը Վրաստանում

Մարտի 28, 2018


Նժդեհի գործը հասավ Վրաստան: Հիմա էլ այս երկրում գործող սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսն է կոչ արել քանդել Երևանի կենտրոն...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

Նոյեմբերի 29, 2017


Նոյեմբերի վերջին Ռուսաստանում առավել քննարկվող տեղեկատվական պատրվակը դարձավ նովիուրենգոյցի երիտասարդ Նիկոլայ Դեսյատնիչենկոն։ Բո...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Նոյեմբերի 4, 2016


Պաշտոնաթող գնադապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) կողմից ստեղծվող նոր նախաձեռնությունը դեռ լույս աշխարհ չեկած արդեն իսկ ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ