Ազգային խայտառակություն

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Ծառուկ Սարգսյան


Հայ պատմափիլիսոփայական մտքի տիտան (նշենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հենց այդ գիտության դոկտոր է) Էդուարդ Շարմազանովը իր արևին պատասխանել էր ՌԴ ԱԳՆ խոսնակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման առիթով և անալոգիա էր անցկացրել Նժդեհի` Հիտլերին ծառայելու և Մոլոտով - Ռիբենտրոպ պակտի միջև` հստակեցնելով, թե՝ ինչպես որ այդ պակտն է օգնել կանխել գերմանական հարձակումը Խորհրդային Միության վրա, այդպես էլ Նժդեհի «լեգեոնությունն» է կանխել Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա: Հայաստանի արևմտամետ մամուլը քննադատեց Շարմազանովին` նշելով, որ Մոլոտովի պակտն ու Նժդեհի պարագան անալոգիա չեն, քանի որ առաջինը միտված էր Մերձբալթյան երկրների և Լեհաստանի օկուպացմանը: Սա, իհարկե, անլուրջ մոտեցում է, քանզի չի կարելի աշխարհում համեմատել անհամեմատելին: Սակայն արևմտամետ և գրանտակեր մամուլին դա քիչ է հետաքրքրում: Բայց դառնանք Շարմազանովին:


Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոնը, ապա Թուրքիան կհարձակվեր Խորհրդային Հայաստանի վրա, իսկ քանի որ Նժդեհը կար, թուրքերը չհարձակվեցին: Եթե մի պահ ընդունենք, որ սա է իրականությունը, ուրեմն պետք է եզրակացնենք, որ Նժդեհից վնասակար մարդ հայերը 20-րդ դարում չեն ունեցել: Բանն այն է, որ Ստալինը Ճապոնիան կործանելուց հետո 1945-ի աշնանը մտադիր էր կործանել նաև Թուրքիան, սակայն անգլիացիները, հանձին Չերչիլի, դրան կտրուկ դեմ կանգնեցին, իսկ ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծումից հետո Ստալինը հետ կանգնեց իր մտադրությունից: Բայց եթե թուրքերը ներխուժեին խորհրդային տարածք, ապա նրանց ոչ մի բան չէր փրկի Ստալինից` հազար հատ էլ Չերչիլ ու Թրումեն լինեին, բարոյական իրավունք էլ չէին ունենա կանխել խորհրդային բանակների հաղթական արշավը դեպի Բոսֆոր. դա կհակասեր ողջամտությանը:


Ի՞նչ կլիներ Թուրքիայի ջախջախումից հետո: Բնական է, գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը կմտներ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, ահագին բան վրացիներին կհասներ, իսկ Ստամբուլն ու նեղուցները կմնային Ռուսաստանին. Ստալինը կվերականգներ Առաջին համաշխարհայինի ժամանակվա պայմանավորվածություններն Անգլիայի և Ֆրանսիայի հետ, համաձայն որոնց` հաղթանակի դեպքում Ռուսաստանին բաժին կհասնեին Ստամբուլը, Բոսֆորն ու Դարդանելը:


Ստացվում է, որ 1991-ին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանը կառանձնանար հսկայական տարածքով, և փաստորեն, ըստ Շարմազանովի, այդ ամենը տեղի չունեցավ Գարեգին Նժդեհի պատճառով: Այսինքն, եթե նա չստեղծեր իր լեգեոնը, որը կանխեց Թուրքիայի հարձակումը, ուրեմն Թուրքիան կհարձակվեր Խորհրդային Հայաստանի վրա, իսկ Ստալինից դրան անգամ Աստված չէր փրկի, և այսօր համաշխարհային քարտեզը լրիվ այլ տեսք կունենար:


Իսկ քանի որ թե՛ Շարմազանովի` Նժդեհին արդարացնելու վարկածը, թե՛ մյուս անհեթեթությունները, որոնք այս օրերին հնչում են Հայաստանում, իրականում գժություններ են, մենք ուշադրություն չենք դարձնի դրանց և միայն կասենք, որ Շարմազանովը հաջորդ անգամ բերանը բացելիս գոնե 9 անգամ մտածի և նոր բացի, քանզի նրա քթին կարող են այսպիսի փաստարկներ ու փաստեր խփել: Շարմազանովն ասում է, որ Նժդեհը Հայաստանը փրկեց թուրքական ներխուժումից, բայց չի հասկանում, որ այդ հիփոթետիկ փրկությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Արևմտյան Հայաստանի հավերժ կորուստ: Մի՞թե դա է Նժդեհի արժանիքը, և մի՞թե հենց դրա համար են Նժդեհին հարգում արդի նժդեհականները:


Հետգրություն


Գյումրեցիներն ասում են. բոշի յուղը որ շատ է լինում, քամակին է քսում: Հիմա նույնը կարելի է ասել ՀՀԿ ղեկավարության մասին: Էլ դարդ չունեին, էլ պրոբլեմ չկար, մնացել էր միայն Նժդեհի արձանի տեղադրումը տոտալ երջանկության համար: Դա էլ արեցին ու կրակն ընկան: Լավ, էլ ուրիշ զբաղմունք չկա՞ Հայաստանում՝ Նժդեհից, նրա արձանից ու նրա մասին խոսելուց բացի… 






Դիտումների քանակ 32475


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով

Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով

Ապրիլի 1, 2019


120 տարի առաջ ծնվեց Լավրենտի Բերիան՝ մարդ, որը լիբերալ գաղափարախոսության կողմից հռչակվել է որպես ԽՍՀՄ պատմության գլխավոր չարիք։...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Հունվարի 7, 2019


Վարդանանց պատերազմից մինչև Արցախյան գոյամարտ ազգի գոյության շարունակականությունն հնարավոր է եղել ապահովել, քանի որ երկրում չի ե...

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Դեկտեմբերի 6, 2018


Ինչ ասես, որ չտեսանք այս նախընտրական շրջանում: Ինչ հնարավոր է տեղավորել մարդկային ուղեղում, այս օրերին դրա ականատեսն եղանք: Այս...

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Դեկտեմբերի 3, 2018


ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Շարմազանովն ասում է. «Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներո...

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Նոյեմբերի 28, 2018


Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Փաշինյան Նիկոլի՝ Լոռու մարզում նախընտրական ելույթին, ասել է. «Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ է...

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Նոյեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլը, հավանաբար, հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստա...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Սեպտեմբերի 24, 2018


1938թ. Մյունխենյան դավադրությունից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը պայմանավորվեց Հիտլերի հետ Չեխոսլովակիայի հոշոտմ...

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Նժդեհի ստվերը Վրաստանում

Նժդեհի ստվերը Վրաստանում

Մարտի 28, 2018


Նժդեհի գործը հասավ Վրաստան: Հիմա էլ այս երկրում գործող սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսն է կոչ արել քանդել Երևանի կենտրոն...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ