Սովորական խայտառակություն

Ջավադյանը չի հավատում պետությանը

Հունիսի 7, 2016
Ջավադյանը չի հավատում պետությանը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հիմա պատրաստ է ցանկացած սրբություն ուրանալ, միայն թե արդարացնի իր խոշոր թերացումները: Նրա համար գոյություն ունի միայն մեկ հավաստի աղբյուր, և այդ աղբյուրն էլ ինքն է: Ու քանի որ դեռ մանուկ հասակից սովոր չէ ընդունել իր որևէ սխալ, հիմա էլ նույն բանը անում է պետական մասշտաբներով: «Չգիտեմ» և «չեմ հավատում» բառերը դարձել են նրա ամենօրյա ուղեկիցը:


Այսօր էլ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը, նա աշխարհի ամենաանմեղն ու անտեղյակն էր: Օրինակ, ասաց, որ չգիտի, թե ինչու են նվազել Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները և որ ինքը կասկածում է այդ մասին հրապարակված վիճակագրությանը: Ընդ որում, խոսքը երկրի պաշտոնական վիճակագրության մասին էր, իսկ Ազգային վիճակագրական ծառայությունն ինչպես Ջավադյանին, այնպես էլ բոլոր քաղաքացիներին հայտնել էր, որ մոտ 35 անգամ նվազել են Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները (ներդրումների զուտ հոսքերը եղել են 1.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60 մլրդ-ի փոխարեն):


«Ես հիմա պատրաստ չեմ պատասխանել դրան: Դա 35 անգամ ընկել ա, թե չէ, կասկածում եմ: Էլի էդ թվերի մեջ էլ կասկածում եմ, աղբյուրը եթե ինձ տաք, ես ձեզ գրավոր կպատասխանեմ»,- անմիջապես արդարացավ Արթուր Ջավադյանը, երբ նրան հարցրեցին մի բանի մասին, որը պարտավոր էր անգիր իմանալ: Իսկ եթե ԿԲ նախագահը կարող է չվստահել պետական կառույցի՝ ԱՎԾ-ի տվյալների հավաստիությանը, ապա այդ դեպքում ի՞նչ ասեն շարքային քաղաքացիները: Սեփականը վստահելի չէ, գուցե օտարների՞ն ապավինեն:


Բայց դեպի օտարներ տանող ճանապարհն էլ Ջավադյանի կողմից կտրական կերպով խոչընդոտված է: ԿԲ նախագահը համոզված է, որ դրանց ընդհանրապես հավատալ պետք չէ: Օրինակ ԱԺ-ում հարցրեցին Հայաստանից ապօրինի արտահանումների մասին՝ նշելով, որ կան թվեր, թե դրանք արդեն 1.8 մլրդ դոլար են կազմում և գնալով ավելանում են: Ջավադյանն անմիջապես վրա բերեց. «Դրանք մի կասկածելի կազմակերպության թվեր էին: Էդ կազմակերպությունը մեկ բաժակ սուրճով աղբյուրն է: Սրանք ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող ուսումնասիրություններ են: Ի՞նչ է նշանակում ապօրինի արտահանում, ըտենց բան չկա»:


Մի խոսքով, Հայաստանի ԱՎԾ-ին պետք չէ հավատալ, դրսի կառույցներին պետք չէ հավատալ, իսկ ահա ԿԲ նախագահին անհրաժեշտ է անվերապահորեն հավատ ընծայել: Դա ասում է Արթուր Ջավադյանը:






Դիտումների քանակ 15617


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Հունվարի 23, 2018


Հայաստանում մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես, սննդամթերիքի թանկացման թեման ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլև ս...

Ջավադյանը խաբում է ու խաբում

Ջավադյանը խաբում է ու խաբում

Նոյեմբերի 14, 2017


Ազգային ժողովում «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենս...

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Նոյեմբերի 2, 2017


Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությունը, որը տարիներ շարունակ լուրջ տագնապներ է հարուցում և վտանգի տակ է դնում երկրի գործա...

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Հոկտեմբերի 30, 2017


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի հետաքրքիր հատկանիշ ունի. երբ լրագրողները նրան նեղն են գցում ուղիղ հարցերով, նա սկ...

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Հուլիսի 11, 2017


ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում վերանայել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Հունիսի 26, 2017


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեի 201...

Աղքատի հարուստ երևակայությունը

Աղքատի հարուստ երևակայությունը

Մայիսի 24, 2017


ՀՀ Կենտրոնական բանկը բոլոր հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծել է ու հիմա էլ անցել է նոր տիպի դրամների ներդրման հարցին: Ըստ ա...

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017


Հայաստանի բանկային պահուստներում եղած ոսկու պաշարների գլխին տարիներ առաջ սև խաղ խաղաց նախկին վարչապետ, այն օրերին Կենտրոնական բ...

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Նոյեմբերի 17, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ իր անձի դեմ խոշոր դավադրություն է նախապատրաստվում: Եվ երբ որևէ մեկը հ...

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Նոյեմբերի 11, 2016


Կար ժամանակ, երբ Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը հասնում էր մինչև մի քանի միլիարդ դոլարի: Բոլորն էլ հասկանում ...

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Հոկտեմբերի 13, 2016


Երկարատև լռությունից հետո այսօր հանկարծ խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ճիշտ, ոչ թե խոսեց, այլ ահազանգ հնչեցրեց...

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Հուլիսի 26, 2016


Քանի դեռ բոլորի գլուխը խառն է ահաբեկիչների պատմությամբ, երկրի Կենտրոնական բանկը որոշել է հարմար առիթն օգտագործել ու մարդկանց կա...

Պարտապանների երկիր Հայաստանս

Պարտապանների երկիր Հայաստանս

Մայիսի 27, 2016


Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունն այնքան տխուր փաստաթուղթ էր, որ նույնիսկ «կայունություն» ...

Ջավադյանը կփրկի աշխարհը

Ջավադյանը կփրկի աշխարհը

Դեկտեմբերի 26, 2015


Երեկ ՀՀ կենտրոնական բանկում տարեմուտի ավանդական ընդունելությունն էր: Տոնածառ էին դրել, նախագահին էին կանչել, եկել էին բոլոր նրա...

Խայտառակ օրինագիծ խայտառակ կերպարի ներկայացմամբ

Խայտառակ օրինագիծ խայտառակ կերպարի ներկայացմամբ

Նոյեմբերի 23, 2015


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ բնակիչներից մեկը, որը նաև ունի ամերիկյան գրինքարտ, իսկ մայրը, եղբայրը և մյուս հարազատներ...

Բագրատյանը պաշտոն է ուզում` չեն տալիս

Բագրատյանը պաշտոն է ուզում` չեն տալիս

Նոյեմբերի 17, 2015


Հրանտ Բագրատյանը պաշտոն է ուզում: Նա կորցրեց բարձր պաշտոնը դեռ 1996թ., երբ Տեր-Պետրոսյանի մոտ որոշվել էր, որ նրան ամենից շատ վա...

ՀՀ բանկերը հեռացնում են ՀՀ քաղաքացիներին կյանքից

ՀՀ բանկերը հեռացնում են ՀՀ քաղաքացիներին կյանքից

Հոկտեմբերի 14, 2015


Կոտայքի մարզի Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան տղամարդու կախված դի է հայտնաբերվել, հաղոր...

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Հոկտեմբերի 7, 2015


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փախած է ման գալիս: Այսօր Ազգային ժողովում էլ այդ բանը նկատեցին՝ արձանագրելով, որ արդ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ