Ազգային խայտառակություն

Խոսրով Հարությունյանի դեմ իրոք խաղ չկա

Հունիսի 7, 2016
Խոսրով Հարությունյանի դեմ իրոք խաղ չկա

Քոչար Օսկանյան


Ընդամենը երեք ամիս առաջ էր, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, նշանակվեց ԱԳ փոխնախարար: Վերջինս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ էր և ասում էին, թե այնքան էլ գոհ չէր Մոսկվայից Երևան վերադառնալու համար: Բայց հիմա Հարությունյան կրտսերը կարող է իրեն փոքր-ինչ բավարարված զգալ, քանի որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն` ԱԳ նախարարությունը մոտ ժամանակներս ևս մի նոր փոխնախարար կունենա ու կրկին՝ Հարությունյանի գերդաստանից:


Խոսքն այս դեպքում Արմեն Պապիկյանի մասին է, որը Խոսրով Հարությունյանի փեսան է, նրա աղջկա ամուսինը: Այս մեկն էլ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է և շուտով իր տեղը կհանձնի փոխարինողին: Ու եթե նոր նշանակումն իրականություն դառնա, ապա Խոսրովը կարող է հպարտորեն հայտարարել, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը դարձրել է սեփական դուքանի պես մի բան, որտեղ ինչ-որ պահից սկսած իր խոսքն ավելի արժեքավոր կդիտվի, քան նախարար Էդվարդ Նալբանդյանինը:


Իհարկե, սա լավ է, երբ մեր աչքերի առաջ երջանկանում է հայ ընտանիքը: Սակայն կարծում ենք, որ այսպիսով իշխանությունը խախտում է բալանսը և մարդու իրավունքները: Բանն այն է, որ Հարությունյանի կարգի ևս երկու պատգամավոր կա ՀՀԿ խմբակցությունում` Հայ Բաբուխանյան և Արտաշես Գեղամյան: Նրանք էլ ունեն սեփական կուսակցություններ, պարտաճանաչ կատարում են իրենց պարտականությունները, օգնում են իշխող կուսակցությանը տարբեր հարցերում և, ամենակարևորը` չեն խայտառակում նախագահ Սարգսյանին, լկտիություն չեն անում և չորրորդ դասարանի ծույլիկի մտքեր չեն արտահայտում: Բայց արի ու տես, որ նրանց համար իշխանությունը գրեթե բան չի անում: Որքան գիտենք, Բաբուխանյանի համար որևէ լուրջ անձնական հարց չի լուծվել առ այսօր, իսկ Գեղամյանի երկու տղաները շարքային դիրքեր են զբաղեցնում` դատախազությունում և նախագահի վերահսկողական ծառայությունում, այն դեպքում, երբ Խոսրով Հարությունյանի տղան ու փեսան հասան տիեզերական բարձունքների:


Կարծում ենք, երկրի քաղաքական ղեկավարության այսօրինակ դիրքորոշումն ամենևին էլ խտրականություն չէ, ինչպեսև մարդու իրավունքների խանգարում: Կարծում ենք, խնդիրն ընդամենը ապրիլյան պատերազմն է և դրանից առաջացած տնտեսելու անհրաժեշտությունը: Իսկ տնտեսումն, ինչպես հայտնի է, միայն տրակտոր, բեռնատար կամ այլ ոչ պիտանի տրանսպորտային միջոցների օտարումը չէ, այն նաև ենթադրում է ժամանակավորապես նոր հիմնարկների ու պաշտոնների ստեղծման կասեցումը: Հուսանք, որ տնտեսելու դժվար ժամանակաշրջանն ազգը պատվով կհաղթարարի, և շատ շուտով Հայաստանում սնկի պես կաճեն նախարարություններ, պետական կոմիտեներ, այլ գերատեսչություններ եղբայրության զգացմունքային կարիքների բավարարման համար:






Դիտումների քանակ 781921


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

Սեպտեմբերի 12, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սեպտեմբերի 9-ին հոդված էր հրապարակել REGNUM գործակալությունում: Ի թիվս շատ հարցեր...

Մի շտապեք մեղադրել Խոսրովին

Մի շտապեք մեղադրել Խոսրովին

Հուլիսի 24, 2018


Այսօր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում առաջարկներ ներկայացնելու հերթը ՀՀԿ-ին էր, և ա...

Լավ չես ապրի, Խոսրով

Լավ չես ապրի, Խոսրով

Մայիսի 29, 2018


Օրեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի հետ բանակցություններ էր վարում վարչապետ ընտրվելու և երկրի կառավարումն իր թիմի ձեռքը հանձնե...

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Ապրիլի 30, 2018


Նիկոլ Փաշինյանը գնացել էր հանդիպելու ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամների հետ: Երկու կողմերն էլ իրար հանդեպ անբարյացակամ լի...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Փետրվարի 5, 2018


Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը երկրի աղքատներին խորհուրդ տվեց կարտոֆիլ ուտել` սովամահ չլինելու համար, ...

Խոսրովի վրեժխնդրությունը

Խոսրովի վրեժխնդրությունը

Փետրվարի 1, 2018


Երկու շաբաթ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած հարկային փոփոխությունների նախագի...

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Հունվարի 23, 2018


Այսօր ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» ...

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Դեկտեմբերի 8, 2017


Զանգվածային շիզոֆրենիայի ականատեսն ենք կամ, ինչպես ժողովուրդը կասեր` բոլորը ձայն ձայնի տված ցնդել են: ՀՀԿ-ական պատգամավոր, առող...

Ծեծով մեծացած Խոսրովը

Ծեծով մեծացած Խոսրովը

Հոկտեմբերի 18, 2017


Շատերն այն կարծիքին են, որ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» նոր օրինագծի շուրջ աղմուկն այդքան մեծ ու ընդգրկուն ստա...

Փաշինյան- Գեղամյան վեճի գլոբալ արմատները

Փաշինյան- Գեղամյան վեճի գլոբալ արմատները

Հոկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև ծագած վիճաբանությունը, որն ավարտվեց բռունցքների գործադրմամ...

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Հոկտեմբերի 3, 2017


Ամեն ինչ ներդրումների համար, ամեն ինչ զբոսաշրջիկների համար, ամեն ինչ Հայաստանը օտարների համար գրավիչ դարձնելու համար: Այս կարգա...

Խոսրովը ուրացավ վարչապետին

Խոսրովը ուրացավ վարչապետին

Սեպտեմբերի 25, 2017


Թեև մինչև եկող տարվա գարուն դեռ տևական ժամանակ կա, բայց ներքաղաքական խմորումներն արդեն ընթացքի մեջ են, և հարցերի հարցն այժմ մնո...

Վտիտ ու հիվանդ Խոսրովը

Վտիտ ու հիվանդ Խոսրովը

Մայիսի 4, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը քաղաքական բոլոր կարգի զարգացումների մասին իր հատուկ կարծիքն ունի: Օրինակ, գնա...

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Մարտի 23, 2017


Նախընտրական ներկա փուլում քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից ցանկացած ոչ իշխանական ուժի համար կարևոր է ընտրողներին տեղե...

Քանի՞ ծղրիդ է սպանել Խոսրով Հարությունյանը

Քանի՞ ծղրիդ է սպանել Խոսրով Հարությունյանը

Փետրվարի 28, 2017


Ամեն ինչի համար փող հավաքող մեր պետական կառույցները երկար մտորումներից հետո վերջապես հերթական տույժերի ու տուգանքների աղբյուրն ...

Խոսրով Հարությունյանն ինքնասպան կլինի որակի դարդից

Խոսրով Հարությունյանն ինքնասպան կլինի որակի դարդից

Նոյեմբերի 28, 2016


Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: Դատե...

Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

Նոյեմբերի 21, 2016


«Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքում են: Շուրջ 6 ամիս է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում: Իսկ հիվանդա...

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Հոկտեմբերի 21, 2016


Վերջին ամիսների ընթացքում առատորեն բազմացող մանրիկ կուսակցությունները թեև տարբեր են, բայց բոլորն էլ ունեն միևնույն նպատակը՝ տզր...

Խոսրովը վատաբանում է ՀՀԿ-ին

Խոսրովը վատաբանում է ՀՀԿ-ին

Սեպտեմբերի 28, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը խճճվել է երկու հաստ թելերի մեջ: Մի կողմից նա ուզում է քծնել ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ